Октября 30, 2026 | 13:15
Образование
Конкурсы
Студенческий
В ЕГУ стартовал студенческий конкурс игровых судебных процессов «Защита государственных интересов Армении»
В Ереванском государственном университете стартовал устный этап первого студенческого конкурса игровых судебных процессов «Защита государственных интересов Армении». Конкурс, посвященный 100-летию со дня рождения бывшего Генерального прокурора Республики Армения Артавазда Геворгяна, проводится при сотрудничестве ЕГУ, Генеральной прокуратуры Республики Армения и Института прав человека и гуманитарного права им. Рауля Валленберга.
Մրցույթի նպատակն է իրավաբանական ֆակուլտետների ուսանողներին հնարավորություն ընձեռել գործնականում կիրառելու տեսական գիտելիքները, զարգացնելու իրավական հետազոտություններ կատարելու, փաստերը վերլուծելու, իրավական խնդիրները բացահայտելու և հիմնավորված դիրքորոշումներ ներկայացնելու հմտությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում դատախազության լիազորությունների վերաբերյալ գիտելիքների խորացմանը, ինչպես նաև մասնագիտական էթիկայի, բարեվարքության և արդար մրցակցության մշակույթի ձևավորմանը։
Մրցույթի շրջանակում Հայաստանի տարբեր բուհերի իրավաբանական ֆակուլտետների ուսանողները (ընդհանուր՝ 14 թիմ՝ 55 ուսանողով) իրենց մասնագիտական կարողությունները փորձարկում են իրական դատական գործընթացին հնարավորինս մոտ պայմաններում։
Դատախաղ-մրցույթն անցկացվում է գրավոր և բանավոր փուլերով։ Կանոնակարգի համաձայն՝ դրա հիմքում հորինված դատական գործ է, որը վերաբերում է պետական կամ համայնքային շահերի պաշտպանության հայցին։ Թիմերը հանդես են գալիս ինչպես հայցվորի, այնպես էլ պատասխանողի դիրքերից՝ ներկայացնելով և պաշտպանելով իրենց իրավական դիրքորոշումները։
Մրցույթի շրջանակում Հայաստանի տարբեր բուհերի իրավաբանական ֆակուլտետները ներկայացնող շուրջ 55 ուսանողները (ընդհանուր՝ 14 թիմ) իրենց մասնագիտական կարողությունները փորձարկում են իրական դատական գործընթացին հնարավորինս համապատասխանեցված միջավայրում։ Մրցույթին որպես դատավորներ ներգրավված են 40-ից ավել իրավաբաններ՝ դատախազներ, դատավորներ, փաստաբաններ։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Մանե Մարկոսյանը նշեց, որ Հայաստանի Հանրապետության նախկին գլխավոր դատախազ Արտավազդ Գևորգյանի ծննդյան 100-ամյակին նվիրված դատախաղ-մրցույթը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության դատախազության, Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտի և ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայի համագործակցությամբ: Մրցույթի հիմնական նպատակն է խորացնել պետական շահերի պաշտպանության ոլորտում Դատախազությանը օրենսդրությամբ վերապահված լիազորությունների վերաբերյալ ուսանողների գիտելիքները և զարգացնել նրանց մասնագիտական կարողությունները: Ընտրվել է դատախաղ-մրցույթի ձևաչափը, քանի որ դատախաղ-մրցույթները եղել և շարունակում են մնալ մասնագիտական գիտելիքների խորացման, գործնական հմտությունների կատարելագործման և իրավաբանական մտքի զարգացման կարևոր և յուրահատուկ ձևաչափ։
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Մանե Մարկոսյանն ընդգծեց, որ բանավոր փուլի կարևոր բաղադրիչներից է դատավորների հարցերին պատասխանելը։ Դատավորները կարող են պարզաբանումներ պահանջել ներկայացված փաստարկների, իրավական նորմերի կիրառման և գործի հանգամանքների վերաբերյալ։ Այս փուլում գնահատվում է ոչ միայն նախապես պատրաստված նյութի բովանդակությունը, այլև անսպասելի հարցերին արագ և իրավաբանորեն հիմնավորված պատասխանելու մասնակիցների կարողությունը։
Մասնակից ուսանողների խոսքով՝ դատախաղը հնարավորություն է տալիս ամրապնդելու տեսական գիտելիքները, զարգացնելու քննադատական մտածողությունն ու թիմային աշխատանքի հմտությունները։
«Մասնակցությունն այս մրցույթին մեզ համար կարևոր փորձառություն է։ Մենք հնարավորություն ունեցանք ոչ միայն կիրառելու համալսարանում ստացած տեսական գիտելիքները, այլև գործնականում փորձելու մեր ուժերը՝ հանդես գալով հայցվորի և պատասխանողի դիրքերից։ Ամենակարևորը՝ սովորեցինք փաստարկել մեր դիրքորոշումը, արագ կողմնորոշվել դատավորների հարցերին պատասխանելիս և աշխատել թիմով։ Կարծում եմ՝ նման մրցույթները շատ կարևոր են ապագա իրավաբանների մասնագիտական կայացման համար»,- նշեց դատախաղի մասնակից Աննա Սարդարյանը։
Բանավոր փուլում թիմերի ելույթները գնահատում է երեք դատավորից կազմված դատական կազմը։ Հաշվի են առնվում իրավական հետազոտության և վերլուծության որակը, կիրառելի իրավունքի իմացությունն ու ճիշտ մեկնաբանությունը, փաստարկների համոզչությունը, դատավարական հմտությունները, ինչպես նաև մասնագիտական էթիկայի պահպանումն ու հաղորդակցման կարողությունները։
Առավել բարձր գնահատականներ ստացած թիմերը կշարունակեն մրցակցությունը հաջորդ փուլերում։ Մրցույթի կիսաեզրափակիչն ու եզրափակիչը տեղի կունենան նոյեմբերի 1-ին։