Июня 02, 2025 | 15:21
Наука
Образование
Мероприятия
Культурные пласты преподавания арабского языка. Международная научная конференция в ЕГУ
В зале имени Фирдоуси факультета востоковедения ЕГУ начала работу международная конференция на тему «Социокультурные пласты в преподавании арабского языка», в рамках которой специалисты из различных университетов Европы, России и Армении обсудили взаимосвязь социальных и культурных факторов, формирующих процессы преподавания и изучения арабского языка, влияние диглоссии на языковое разнообразие в арабоязычных обществах, методы включения диалектов и культурных элементов в преподавание языка, а также влияние этих элементов как на преподавание, так и на общий процесс обучения.

ԵՊՀ-ում կազմակերպված երկօրյա գիտաժողովի թեմաները նվիրված են արաբախոս հասարակություններում դիգլոսիայի ունեցած ազդեցությանը՝ գրական և բարբառային արաբերենի համակեցության համատեքստում, ինչպես նաև բարբառների, տեղային մշակութային տարրերի և լեզվական բազմազանության ներառման հնարավորություններին, ինչպես նաև ուսուցման արդյունավետության վրա դրանց ունեցած ազդեցությանը։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, անդրադառնալով օրվա խորհրդին, բացման խոսքում ընդգծեց․ «Հայկական արևելագիտությունը թեև պատմականորեն ներառում է ինչպես ռուսական, այնպես էլ արևմտյան տարրեր, սակայն իր ամբողջության մեջ այն ինքնուրույն դպրոց է։ Արաբագիտությունն այս համատեքստում ունի կենտրոնական տեղ և երկարամյա ավանդույթ։ Այս գիտաժողովն այդ ավանդույթի շարունակության կարևոր հանգրվանն է»։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոն վարիչ Հայկ Քոչարյանը նշեց. «Երկու տարի առաջ մեկնարկած մեր ֆորումի նպատակն է ստեղծել այնպիսի հարթակ, որտեղ կքննարկվեն արաբերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մեթոդաբանական խնդիրները։ Արաբերենը հատկապես իր կառուցվածքային առանձնահատկություններով հաճախ դուրս է մնում դասավանդման ավանդական շրջանակներից, ուստի նոր մոտեցումների մշակումը կենսական է»։
Գիտաժողովին մասնակցում են մասնագետներ Լեհաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Սաուդյան Արաբիայից, ինչպես նաև Հայաստանի մի շարք կրթական հաստատություններից։ Նիստերը բաժանված են մի քանի թեմատիկ ուղղությունների, որոնց թվում՝

Արաբագիտությունը ժամանակակից համատեքստում․ հաստատություններ և կրթական նորարարություններ,
Արաբերենի՝ որպես օտար լեզվի դասավանդման մարտահրավերներն ու ռազմավարական մոտեցումները,
Արաբերենի դասավանդումը և դիգլոսիկ իրականությունը. ուսումնական մոտեցումներ և երկընտրանքներ,
Դիգլոսիան արաբերենում և լեզվի իմացությունը․ մարտահրավերներ, շրջանակներ և հետագա զարգացման ուղիներ:
Գիտաժողովի ընթացքում կազմակերպվեցին նաև կլոր սեղան-քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները շոշափեցին կրթական համագործակցության հնարավորությունների, համատեղ հետազոտական նախագծերի և դասավանդման նոր մոդելների մշակման ու փոխանակման հարցեր։
Գիտաժողովը՝ հագեցած ամփոփիչ զեկուցումներով և մասնագիտական խորհրդածություններով, շարունակվելու է նաև վաղը՝ ծառայելով որդեգրած նպատակին, այն է՝ հենվելով ժամանակակից կրթական, սոցիալական և մշակութային իրողությունների վրա՝ զարգացնել արաբերենի՝ որպես օտար լեզվի ուսուցումը ԵՊՀ-ում: