Июль 11, 2025 | 15:06
Общество
Мероприятия
Выпускники
«Нам всем пора научиться использовать инструменты ИИ, ведь их применение повышает эффективность работы». Грант Хачатрян
Большая часть инструментов искусственного интеллекта (ИИ) достаточно хорошо говорит на армянском языке, среди этих инструментов даже есть такие, которые говорят также на западноармянском и древнеармянском (грабаре). Это подчеркивает Грант Хачатрян, выпускник факультета информатики и прикладной математики, директор лаборатории «YerevaNN».

Թեմայի շուրջ Հրանտ Խաչատրյանը ԵՊՀ շրջանավարտների ֆորումի ժամանակ «Տիեզերք և տեխնոլոգիաներ» սեկցիայի շրջանակում հանդես է եկել բանախոսությամբ: Նրա խոսքով՝ արհեստական բանականություն ստեղծողներն ուժեղ գործիքների կողքին ստեղծում են նաև թույլ տարբերակներ, որոնք ավելի մատչելի են՝ հնարավորություն տալով կազմակերպություններին ու անհատներին ընտրելու իրենց խնդրի լուծման համար ավելի համապատասխան գործիք:

Նա նշեց, որ արհեստական բանականության գործիքների ընտրության համար կան կայքէջեր, որտեղ հերթականությամբ ցուցադրվում են տվյալ պահին ԱԲ-ի ամենալավ գործիքները. «Գործիքի ընտրության համար անհրաժեշտ է մտնել տվյալ կայքէջն ու նույն հարցն ուղղել երկու տարբեր արհեստական բանականությունների, այնուհետև պատասխաններից ընտրել, թե որն է ավելի լավը: Ստացվում է մենամարտ արհեստական բանականությունների միջև, և այդպես հաշվարկվում է միավոր, ու դասավորվում են արհեստական բանականության գործիքները լավից վատ»:
«YerevaNN» լաբորատորիայի տնօրենն իր բանախոսության շրջանակում ընդգծեց նաև, որ կա տեսակետ, թե ԱԲ օգտագործողներն այն մարդիկ են, որոնք զբաղվում են ԱԲ ստեղծելով, մինչդեռ դա այդպես չէ. «Օրինակ՝ «Microsoft Excel» ծրագիրը լավագույն օգտագործողները «Microsoft Excel» ստեղծողները չեն։ Կան մասնագետներ, որոնք բավական խորացված օգտագործում են, բայց չեն կարող սարքել ծրագիր»:

Հրանտ Խաչատրյանը արհեստական բանականության մասին խոսելիս առանձնացնում է երեք մակարդակ. «Առաջին՝ նոր գործիքներ ստեղծելը, որը հետազոտական աշխատանք է, երկրորդ՝ արդեն եղած գործիքների օգնությամբ նոր պրոդուկտներ ստեղծելը, որովհետև այսօր արհեստական բանականության տեխնոլոգիաներն այնքան առաջ են գնացել, որ հսկայական պրոդուկտ ստեղծելու պոտենցիալ կա, ու հետազոտության արդյունքները պետք է բերել իրական կյանք, և երրորդ՝ երբ արդեն պրոդուկտները ստեղծվել են, և ժամանակն է, որ բոլորս սովորենք օգտվել այդ գործիքներից, որովհետև այդ գործիքների կիրառումը էապես մեծացնում է աշխատանքի արդյունավետությունը, հատկապես, եթե այդ աշխատանքը կապված է թվային աշխարհի հետ»:
Видео