Июль 25, 2025 | 12:35
Наука
Образование
Исследовательская работа
Преподаватель ЕГУ — единственный участник, представляющий регион на Страсбургской конференции
В рамках исследований дистанционной лаборатории «Взаимодействие «человек-компьютер» и обучение» преподаватель кафедры математического моделирования в экономике факультета экономики и управления ЕГУ Лусине Зилфимян приняла участие в международной конференции «Использование и дизайн: повышение доступности информации посредством использования и дизайна», прошедшей в Страсбурге, и представила доклад, посвященный взаимосвязи информации и принятия экономических решений. Бизнес-инкубатор ЕГУ, ставящий своей целью коммерциализацию и применение конечных результатов исследований, представляющих научную ценность, сотрудничает с лабораторией, а также рассматривает участие в конференции как возможность расширения вовлечённости и участия в инновациях в данной области.

«Տեղեկատվության ներկայացման ձևի ազդեցությունը տնտեսական որոշումների ընդունման վրա» թեմայով զեկուցման մեջ դասախոսը ներկայացրել է այն հիմնախնդիրները, որոնք բացատրում են, թե ինչպես են տեղեկատվության ներկայացման ձևերը՝ տրամադրման հաջորդականությունը, դասավորությունը և դիզայնը, ազդում մարդկանց վարքագծի վրա տարբեր իրավիճակներում՝ հաշվի առնելով տեղեկատվության բարդության աստիճանը, ընտրության կառուցվածքի փոփոխությունը, ժամանակային սահմանափակումները և այլն։
Վերոնշյալ թեմայի հետազոտությունը կատարվում է հեռավար հետազոտական լաբորատորիայի շրջանակում, որը ԵՊՀ-ում ստեղծվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2024» գիտական դրամաշնորհի աջակցությամբ՝ համագործակցելով Հյուսիսարևմտյան համալսարանի (ԱՄՆ) հետ։ Լուսինե Զիլֆիմյանը լաբորատորիայի անդամ է և մասնակցում է «Մարդ-համակարգիչ փոխազդեցություն և ուսումնառություն» նախագծին։

Զեկուցման մեջ ներկայացված փորձարարական առաջադրանքները նախատեսվում է կատարել՝ համադրելով EEG-ի միջոցով ստացված նեյրոնային տվյալները, հարցաթերթերով հավաքագրված վարքագծային արդյունքները և տարբեր պայմաններում ընդունված որոշումները։ Հետազոտության նպատակն է բացահայտել այն նեյրոկոգնիտիվ մեխանիզմները, որոնք ձևավորում են մարդու որոշումների ընդունման գործընթացը։
«Ընտրություն կատարելը կյանքի ամենամեծ բարդություններից է։ Մարդիկ հազվադեպ են վերլուծում հասանելի ամբողջ տեղեկատվությունը՝ յուրաքանչյուր դեպքի հնարավոր ելքը վերլուծելու բարդությամբ պայմանավորված։ Փոխարենը նրանք հիմնվում են միայն տեղեկատվության մի մասի վրա՝ կայացնելով ոչ ռացիոնալ որոշում։ Այս և նմանատիպ այլ հարցեր է ուսումնասիրում վարքագծային տնտեսագիտությունը, որը փորձում է բացահայտել, թե ինչպես են մարդիկ որոշում կայացնում՝ դուրս գալով ավանդական ռացիոնալ մոտեցումներից, ներառելով հոգեբանական, էմոցիոնալ ու կոգնիտիվ գործոններ»,– նշում է Լուսինե Զիլֆիմյանը։
Նրա հետազոտական թիմը առաջարկում է ուսումնասիրություն, որը կդիտարկի կոգնիտիվ շեղումների ազդեցությունը տեխնոլոգիաների և տեղեկատվության ընկալման ու տնտեսական որոշումների վրա։ Մասնավորապես՝ ուսումնասիրվելու է, թե ինչպես կարող է մարդ-համակարգիչ փոխազդեցությունը (HCI) նպաստել տեղեկատվության մատչելիությանը, նվազեցնել կոգնիտիվ խեղաթյուրումները և խթանել ավելի ռացիոնալ որոշումների կայացումը։
Ստրասբուրգի գիտաժողովին մասնակցել են տարբեր ոլորտների մասնագետներ՝ օգտագործելիության հետազոտողներ, տեխնիկական հաղորդակցության փորձագետներ, UI/UX դիզայներներ, ինչպես նաև HCI-ով հետաքրքրված ուսանողներ։ ԵՊՀ դասախոսը նկատում է, որ նմանօրինակ ներգրավվածությունը նպաստել է տեսության ու պրակտիկայի համատեղմանը. «Արժեքավոր էր տեսնել, թե ինչպես են խաչվում տեսությունը և դրա կիրառությունները իրական գիտական միջավայրում։ Զեկուցումից հետո ստացա համագործակցության առաջարկներ որոշ մասնակիցներից, ինչը խոսում է թեմայի արդիականության ու թիմի մոտեցումների հանդեպ հետաքրքրության դրսևորման մասին»,– փաստում է Լուսինե Զիլֆիմյանը։ Ի դեպ, նա մեր տարածաշրջանը ներկայացնող միակ բանախոսն էր, ինչը, կազմակերպիչների խոսքով, նպաստել է սիմպոզիումի քննարկումների բազմազանությանը և տեսանկյունների ընդլայնմանը։