Сентября 22, 2025 | 14:51
Наука
Партнеры
Международное сотрудничество
Новая страница сотрудничества: делегация Галле-Виттенбергского университета имени Мартина Лютера посетила ЕГУ
Делегация во главе с ректором Галле-Виттенбергского университета имени Мартина Лютера Клаудией Беккер посетила ЕГУ с целью развития армяно-германских отношений в сфере высшего образования. В ходе визита делегация встретилась с ректором ЕГУ Оганнесом Оганнисяном, проректорами, представителями администрации и перпрофессорско-преподавательского состава. Цель визита - развитие образовательного сотрудничества между двумя странами и выявление возможностей для новых академических программ и обменов.

Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիթթենբերգի համալսարանը Գերմանիայի առաջատար կրթական հաստատություններից մեկն է, որն ակտիվ համագործակցում է միջազգային բազմաթիվ համալսարանների հետ՝ իրականացնելով ուսանողների ու դասախոսների փոխանակման ծրագրեր, կատարելով համատեղ հետազոտական նախագծեր, անցկացնելով միջազգային կոնֆերանսներ։ Այսօր Երևանի պետական համալսարանը հյուրընկալեց այդ համալսարանի պատվիրակությանը, որի կազմում էին ռեկտորը և պրոֆեսորները՝ քննարկելու հայ-գերմանական կրթական և գիտական համագործակցության հնարավորությունները, մշակելու համատեղ նոր ծրագրեր։
Գլխավոր նպատակը՝ համագործակցության ամրապնդում
Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրեցին գիտական և մշակութային համագործակցության համաձայնագիր, որով արտահայտեցին իրենց մտադրությունը՝ հաստատելու գործակցային կապեր գիտական հետազոտությունների, ուսուցման և մշակութային գործունեության ոլորտներում։
Համագործակցությունն իրագործվելու է հետևյալ ուղղություններով՝ գիտահետազոտական նախագծերի պլանավորում և կատարում, դասախոսների, գիտաշխատողների և ուսանողների փոխանակման ծրագրեր (պրակտիկա և ամառային դասընթացներ), ինչպես նաև համատեղ գիտաժողովների և մշակութային միջոցառումների կազմակերպում։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, խոսելով համագործակցության կարևորության մասին, ընդգծեց, որ Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիթթենբերգի համալսարանի հետ ձևավորված գործակցությունը կարևոր քայլ է հայ-գերմանական կրթական ու գիտական կապերի ամրապնդման գործում։ Նա նշեց, որ այս այցը ստեղծում է փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի մշակման հնարավորություն, որը կնպաստի բարձրագույն կրթության որակի բարձրացմանը։ Նա խոսեց փոխանակման ծրագրերի մասին, որոնք հնարավորություն են տալիս ուսանողներին և դասախոսական կազմին ձեռք բերելու միջազգային փորձ և հարստացնելու իրենց գիտելիքների պաշարը: Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ այսօրինակ ծրագրերը նպաստում են երկու երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև կապերի ամրապնդմանը և նպաստում նորարարական համատեղ հետազոտությունների կատարմանը:
«Հուսով եմ, որ համագործակցությունն ապագայում շատ ավելի արդյունավետ կդառնա երկու հաստատությունների համար»,- մատնանշեց Հովհաննես Հովհաննիսյանը՝ ներկայացնելով ԵՊՀ համագործակցությունների, հավատարմագրում անցած կրթական ծրագրերի, դասավանդման մեթոդաբանության, ինչպես նաև կրթության ոլորտում հնարավոր փոփոխությունների մասին տեղեկություններ։

Կլաուդիա Բեքերը ներկայացրեց Մարտին Լյութերի անվան Հալլե-Վիթթենբերգի համալսարանի կրթական ծրագրերը՝ կարևորելով միջազգային համագործակցությունը՝ որպես բարձրագույն կրթության զարգացման հիմնաքար։ Նա հատկապես ընդգծեց ուսանողների և դասախոսական անձնակազմի փոխանակման հնարավորությունները, ինչպես նաև այն համատեղ գիտահետազոտական նախագծերը, որոնք խթանում են գիտելիքի փոխանակումը, նորարարական մտածողությունը և գիտական կապերի ամրապնդումը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան հայ-գերմանական միջբուհական համագործակցության և կրթության ու գիտության ոլորտներում հետագա գործակցության ընդլայնման հարցերին։
Ապագա ծրագրեր և հեռանկարներ
Այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունները հիմք կդառնան նոր ծրագրերի և նախագծերի մեկնարկի համար։ Երկուստեք հետաքրքրություն կա ստեղծելու ակտիվ և բազմակողմանի համագործակցային հարթակներ, որոնք նոր շունչ կհաղորդեն գիտակրթական փոխգործակցությանը։
Հանդիպումը շարունակվեց ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում․ պատվիրակության անդամները հնարավորություն ունեցան ծանոթանալու, հանդիպելու ԵՊՀ դասախոսների, հետազոտողների հետ և քննարկելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր ու հնարավոր համագործակցության ուղղություններ։