Октября 15, 2025 | 16:18
Волонтерство, практика и стажировка
Мероприятия
Студенческий
«Дело и Занятость: Экспо ЕГУ-2025». Вручение сертификатов и оценка работы волонтёров
В зале заседаний Учёного совета ЕГУ состоялась встреча с волонтерами выставка «Дело и Занятость: Экспо ЕГУ-2025» и сотрудниками ЕГУ, задействованными в организационной работе.

«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025»-ի կամավորների հետ հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ արժևորելով կամավորների մեծ դերը միջոցառման կազմակերպական աշխատանքներում:

«Համալսարանում պարբերաբար կազմակերպվում են տարբեր միջոցառումներ, և մեր ուսանողները միշտ պատրաստակամորեն միանում են կամավորական աշխատանքներին: Հատկանշական է ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցի աշակերտների ներգրավվածությունը համալսարանական միջոցառումների կազմակերպական աշխատանքներում, ինչի համար կրկնակի ուրախ եմ»,- ընդգծեց ԵՊՀ ռեկտորը:
Նա փաստեց, որ կամավորների մասնակցության ցուցանիշները տարեցտարի բարելավվում են: Դրա վառ ապացույցն են ինչպես 44-օրյա պատերազմի դժվարին օրերը, երբ ԵՊՀ ուսանողները միավորեցին իրենց ուժերը՝ օգնելու մեր հայրենակիցներին, այնպես էլ «ԲանՈՒԳործ»-ի ամենամյա միջոցառումները, ԵՊՀ շրջանավարտների ֆորումը, «Գիտության շաբաթ» փառատոնը: ԵՊՀ ռեկտորն ընդգծեց, որ յուրաքանչյուր ներդրում կամավորության կամ այլ նախագծերում նպաստում է անձի կայացմանն ու զարգացմանը, իսկ համալսարանը միայն լսարանը, դասերը չեն: Նրա խոսքով՝ մեզնից յուրաքանչյուրը յուրօրինակ «դեսպան» է, որն ի վիճակի է փոխելու իր շրջապատն ու իրականությունը:
ԵՊՀ ռեկտորը փաստեց նաև, որ աստիճանաբար լավարկվում է ֆակուլտետների ներգրավվածությունն ու ներկայացվածությունը արդեն ավանդույթ դարձած «ԲանՈՒԳործ» միջոցառմանը:

ԵՊՀ զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանն ընդգծեց կամավորության առանցքային դերակատարումը թե՛ ուսանողների կրթական և մասնագիտական, թե՛ անձնային և մարդասիրական որակների ձևավորման ու ամրապնդման տեսանկյուններից:
«Արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվում է «ԲանՈՒԳործ» էքսպոն: Դրական միտումներից ամենակարևորն այն է, որ ընդլայնվում է գործի նկատմամբ սեփականության զգացողություն ունեցողների շրջանակը»,- նկատեց պրոռեկտորը՝ մատնանշելով, որ յուրաքանչյուր տարի անհրաժեշտ քայլեր են ձեռնարկվում միջոցառման բուն գաղափարը նորովի ներկայացնելու ուղղությամբ:
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը կարևորեցին կամավորների՝ թիմային աշխատանք կատարելու պատրաստակամությունն ու շարունակական ներգրավվածությունը համալսարանական նախաձեռնություններում: Այս տեսանկյունից տարեցտարի ընդլայնվում է նաև ուսանողներին ընձեռվող հնարավորությունների շրջանակը: Բարելավվում է ինչպես ներպետական կրթական ծրագրերի ու միջազգային շարժունությունների մասնակցության, այնպես էլ կրթամշակութային, կամավորական և արտալսարանային այլ միջոցառումների մասնակցության շրջանակը:

Կամավորների, ինչպես նաև կազմակերպական աշխատանքներում ներգրավված ԵՊՀ աշխատակիցների՝ ֆակուլտետային ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին այն դժվարություններն ու խոչընդոտները, որոնց հանդիպել են թե՛ նախապատրաստական փուլում, թե՛ բուն միջոցառման ընթացքում: Ծավալված արդյունավետ հարցուպատասխանի ընթացքում համալսարանականները ներկայացրին իրենց տպավորությունները՝ անդրադառնալով միջոցառման ուժեղ ու թույլ կողմերին և հանդես գալով համապատասխան առաջարկներով ու նկատառումներով, որոնք հետագայում կկիրառվեն՝ ի նպաստ նմանօրինակ մասշտաբային միջոցառումների:
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նորանշանակ տնօրեն Աստղիկ Մնացականյանը, կարևորելով արտալսարանային միջոցառումներում ուսանողների տևական ներգրավվածությունը, մատնանշեց, որ ստեղծվում է «Կամավորների բանկ», որին անդամագրվելով՝ ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու կամավորության երկարաժամկետ ծրագրերի:
Միջոցառման ավարտին կամավորները պարգևատրվեցին հավաստագրերով՝ ի նշան երախտագիտության և կամավորական աշխատանքի արժևորման: