Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Մեկ օր՝ անսահման հնարավորություններ․ ԵՊՀ-ում անցկացվեց «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025» ցուցահանդեսը
Սեպտեմբեր 16, 2025 | 21:00
Գիտություն
Գործընկերներ
Կրթություն

Մեկ օր՝ անսահման հնարավորություններ․ ԵՊՀ-ում անցկացվեց «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025» ցուցահանդեսը

Երևանի պետական համալսարանն այսօր վերածվեց հնարավորությունների խաչմերուկի․ բուհի տարածքում «հանդիպեցին» գիտելիքը, փորձը, կարիերան։ Արդեն ավանդույթ դարձած «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո» ցուցահանդեսը այս տարի նվիրված էր նոր ուսումնական տարվան և առաջինկուրսեցիների ընդունելությանը։ Էքսպոյի շրջանակում ստեղծվեցին արդյունավետ կապեր ակադեմիական միջավայրի և աշխատաշուկայի միջև՝ ուսանողներին կապելով իրական գործատուների, գործատուներին՝ ապագա մասնագետների, առաջինկուրսեցիներին՝ համալսարանական կյանքի հնարավորությունների հետ։

Կրթական և աշխատանքային հնարավորություններ, գործատուների, շրջանավարտների, ուսանողների և դիմորդների միջև արդյունավետ հաղորդակցություն, համապարփակ թեմատիկ քննարկումներ, բազմաթիվ հարցերի պատասխաններ․ սա էր «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025»-ի առաքելությունն ու մեծ նպատակը։

Միջոցառման պաշտոնական բացմանը ելույթ ունեցավ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ արդեն ավանդույթ դարձած «ԲանՈՒԳործ» էքսպոյի անվանումն ինքնին հուշում է այն գաղափարը, որն ուզում են փոխանցել ուսանողներին, գործընկերներին և բիզնեսի ներկայացուցիչներին։ 

«Էքսպոյի միջոցով մենք ցանկանում ենք ընդգծել այն հիանալի հնարավորությունը, որ ընձեռում է լայնամասշտաբ այս միջոցառումը տարբեր խմբերի՝ միմյանց հետ հանդիպելու, շփվելու և համագործակցելու համար։ Առաջին հերթին կառանձնացնեմ աշակերտներին, որոնք այսօր այստեղ՝ ԵՊՀ-ում, հնարավորություն ունեն ծանոթանալու համալսարանի բոլոր կրթական ծրագրերին և ստորաբաժանումներին։ Այս հարթակը նրանց տալիս է իրական հնարավորություն՝ պատկերացում կազմելու իրենց ապագա մասնագիտական ուղու մասին։ Նախորդ տարիների փորձը ցույց է տվել այս միջոցառման արդյունավետությունն ու ազդեցությունը․ մենք ունեցել ենք ավելի քան 20 հազար այցելուներ, որոնց մեծամասնությունը հենց դպրոցականներ են եղել։ Ուրախությամբ նշեմ, որ նրանցից շատերը հենց էքսպոյի ընթացքում են կայացրել իրենց որոշումը և այսօր արդեն ԵՊՀ առաջին կուրսի ուսանողներ են»,- նշեց ԵՊՀ ռեկտորը։

Նա հավելեց, որ հաջորդ կարևոր խումբը տարբեր կուրսերի ուսանողներն են՝ մատնանշելով, որ էքսպոն նրանց համար ևս յուրահատուկ հարթակ է՝ ծանոթանալու գործընկեր կազմակերպություններին, հասկանալու, թե ինչ հնարավորություններ է առաջարկում գործարար աշխարհը։

«Ցանկանում եմ առանձնացնել մեր գործընկերներին՝ բիզնեսի և պետական կառույցների ներկայացուցիչներին, որոնք այսօր այստեղ են՝ ներկայացնելու իրենց առաջարկած հնարավորությունները»,- ասաց ԵՊՀ ռեկտորը և ավելացրեց, որ այս տարվա էքսպոն առանձնահատուկ նշանակություն ունի ևս մեկ առումով․ այն նաև յուրօրինակ «բարի գալուստ» է առաջինկուրսեցիների համար։ 

Միջոցառման բացման պաշտոնական արարողությունից հետո ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը շրջայց կատարեց տաղավարներով՝ անձամբ շփվելով համալսարանի տարբեր ֆակուլտետների, գիտահետազոտական կենտրոնների, ինչպես նաև մասնակից կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Ցուցահանդեսն ուներ երկու հիմնական բաղադրիչ՝ կարիերայի տոնավաճառ, որտեղ ներկայացված էին ԵՊՀ գործընկերները՝ ուսանողներին ծանոթացնելու փորձնակության, աշխատանքի հնարավորություններին, աշխատաշուկայի հիմնական միտումներին, կրթության տոնավաճառ, որտեղ կրթական ստորաբաժանումների տաղավարների միջոցով դիմորդները ծանոթացան ԵՊՀ կրթական ծրագրերին և հեռանկարներին:

Կրթության տոնավաճառի շրջանակում ԵՊՀ ֆակուլտետները, ինստիտուտներն ու կենտրոնները, վարչական ստորաբաժանումները, ուսանողական կառույցները, ինչպես նաև ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը ներկայացրին իրենց կրթական, փորձնակության ծրագրերը, կազմակերպեցին վիկտորինաներ, մրցույթներ։ Միջոցառմանը մասնակցեց նաև ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը՝ ներկայացնելով իր կրթական ծառայությունները և ցուցադրելով կիրառական արվեստի ֆակուլտետի ուսանողների աշխատանքները: 

ԵՊՀ կրթական ստորաբաժանումները միջոցառմանը մասնակցեցին ինտերակտիվ տաղավարներով՝ ներկայացնելով իրենց մասնագիտությունները և ընձեռվող հնարավորությունները։

«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2025» ցուցահանդեսի շրջանակում ամփոփվեցին նաև ԵՊՀ մարքեթինգի բաժնի հայտարարած «ԵՊՀ-ն իմ աչքերով» լուսանկարների և «Մեկ րոպե ԵՊՀ-ում» ռիլերի ստեղծագործական մրցույթների արդյունքները։ Մասնակիցները նախապես ներկայացրել էին հեղինակային ֆոտո և վիդեո պատմությունները՝ դրանք հրապարակելով սոցիալական ցանցերի իրենց էջերում՝ նշելով ԵՊՀ պաշտոնական էջերը։ Հաղթողները ստացան խրախուսական նվերներ, իսկ նրանց աշխատանքները՝ ԵՊՀ պաշտոնական էջերում հրապարակվելու հնարավորություն։ 

Նախապես գրանցված թիմերը մասնակցեցին ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի կազմակերպած ինտերակտիվ վիկտորինային՝ ստանալով մրցանակներ։ 

Ցուցահանդեսի ընթացքում ուսանողները ծանոթացան նաև ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի գործունեությանը։ Նրանց ներկայացվեց կենտրոնի առաջարկած մշակութային խմբերի աշխատանքը՝ երգչախումբ, պարային համույթ, թատրոն և այլ նախաձեռնություններ։ Ցանկացողները միացան կենտրոնի գործունեությանը՝ անցնելով նախնական ընտրության փուլ։ Ցուցահանդեսի շրջանակում ԵՊՀ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի երգչախումբն ու «YSU-Band»-ը հանդես եկան երաժշտական, իսկ աղջիկների պարային համույթը՝ պարային կատարումներով։ 

Կարիերայի տոնավաճառի շրջանակում հայաստանյան ավելի քան 38 լավագույն կազմակերպություններ բանկային, կապի, սպասարկման, արտադրական, արդյունաբերական, միջազգային զարգացման, պետական, մշակութային, գիտահետազոտական ոլորտներից այցելուներին ներկայացրին առկա աշխատանքային հնարավորությունները, խոսեցին իրենց ձեռքբերումներից, անցկացրին հարցազրույցներ, մրցույթներ՝ նպատակ ունենալով համալրելու իրենց աշխատակազմերը:

Էքսպոյի գլխավոր գործընկերը «Ineco People»-ն էր։ Ընկերությունը ցուցահանդեսի շրջանակում կազմակերպեց խաղեր՝ հաղթողներին հանձնելով նվերներ, ինչպես նաև ներկայացրեց փորձնակության առաջարկներ, կարիերայի զարգացման հնարավորություններ՝ դիմորդներին, ուսանողներին և շրջանավարտներին ծանոթացնելով իրենց գործունեության ոլորտին։

«ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էսքպո-2025»-ի շրջանակում թեմատիկ բանախոսություններով հանդես եկան ԵՊՀ շրջանավարտները՝ ՀԱՀ «Բիզնես կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար, տ․գ․թ․ Սերգեյ Թանթուշյանը, ԵՊՀ «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի ղեկավար, տ․գ․թ․ Աննա Մաքսուդյանը, ԵՊՀ «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական և բակալավրի կրթական ծրագրերի ղեկավար, ս․գ․թ․ Նվարդ Մելքոնյանը, «Coca-Cola HBC Armenia»-ի տաղանդների համալրման գործընկեր Տաթևիկ Բաբայանը, Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տվյալների փոխգործելիության ղեկավար Լաուրա Այդինյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծրագրերի վարչության պետ, պ․գ․թ․ Հայկ Ենգիբարյանը: Բանախոսությունների ընթացքում տարբեր ոլորտներում հայտնի և հաջողակ մասնագետները կիսվեցին իրենց փորձով՝ ներկայացնելով իրենց կրթական ուղին, աշխատանքային փորձառությունն ու հաջողության հասնելու ուղին։

Միջոցառման ամբողջական լուսաբանումը ուղիղ հեռարձակմամբ ապահովեցին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները։ Նրանք միջոցառման տարբեր հատվածներից անցկացրին հարցազրույցներ՝ պատմելով ցուցահանդեսի ընթացքի, տաղավարներում իրականացվող նախաձեռնությունների, ինչպես նաև մասնակիցների գործունեության մասին։

Միջոցառումը ամփոփվեց տոնական համերգով՝ «Darwin’s Project», «Ethno Colors» երաժշտական խմբերի մասնակցությամբ։

«ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025»-ը ստեղծեց ճանապարհ՝ նոր երկխոսություն սկսելու և կարիերայի զարգացման նոր հնարավորություններ բացահայտելու համար։ Սա միայն ցուցահանդես չէր, այլ հարթակ, որտեղ կրթությունն ու աշխատանքը սկսում են հաղորդակցվել՝ կառուցելով յուրաքանչյուրի ապագան։

ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

Մեկ օր՝ անսահման հնարավորություններ․ ԵՊՀ-ում անցկացվեց «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2025» ցուցահանդեսը

16.09.2025

Կրթողը պետք է ձևավորի նպատակ և մոտիվացիա. կայացավ «Ինչպես են մարդիկ սովորում․ սովորելու փորձառություններ» գրքի շնորհանդեսը

12.09.2025

Ժողովրդագրական խնդիրներին՝ գիտական պատասխան. ԵՊՀ-ում ստեղծվել է Ժողովրդագրական հետազոտությունների կենտրոն

12.09.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Լիտվերենի և լիտվական մշակույթի ձմեռային ակադեմիայի ընդունելություն

09.11.2025 - 10.12.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Մոնպելիեի համալսարան, Ֆրանսիա

09.11.2025 - 09.28.2025

«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունություն. Գրենոբլի համալսարան (Ֆրանսիա)

09.10.2025 - 09.30.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am