Октября 22, 2025 | 15:53
Партнеры
Международное сотрудничество
Новые перспективы образовательного сотрудничества Армении и Кувейта
В контексте расширения международного сотрудничества ректор ЕГУ Оганнес Оганнисян принял Чрезвычайного и Полномочного Посла Кувейта в Республике Армения Мухаммада Тарек Али Аль-Орайфана.

Այցի շրջանակում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Քուվեյթի դեսպան Մուհամմադ Տարիկ Ալի Ալ-Օրայֆանը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցությունների և նոր նախաձեռնությունների հնարավորությունները:

Անդրադառնալով արաբական երկրների հետ ունեցած գիտական և մշակութային հարաբերություններին՝ ԵՊՀ ռեկտոր Հ. Հովհաննիսյանը բարձր գնահատեց Քուվեյթի հետ նոր ծրագրեր իրականացնելու երկկողմ պատրաստակամությունը: Այս համատեքստում արժանահիշատակ է Աբդուլազիզ Սաուդ Ալ-Բաբտեյնի անվան արաբական մշակույթի կենտրոնի՝ համալսարանում ծավալած գործունեությունը և՛ ուսանողների՝ որակյալ կրթություն ստանալու հնարավորության, և՛ միջպետական շփումների լավարկման, և՛ գիտահետազոտական գործունեության ծավալման տեսանկյուններից:
«Մենք պատրաստ ենք ընդլայնելու համագործակցությունը: Արդեն իսկ մեկնարկել ենք տարբեր նախաձեռնություններ, որոնց միջոցով տարածում ենք արաբերենը և Քուվեյթի մշակույթը տարբեր առումներով»,- ընդգծեց Հ. Հովհաննիսյանը:
ՀՀ-ում Քուվեյթի դեսպան Մ. Տարիկ Ալի Ալ-Օրայֆանը նշեց. «Նախատեսում ենք Քուվեյթում Հայաստանի Հանրապետության դեսպան Արսեն Առաքելյանի հետ քննարկել համալսարանի հետ արդյունավետ համագործակցության հնարավոր քայլերը»:
Ռեկտոր Հ. Հովհաննիսյանը և դեսպան Մ. Տարիկ Ալի Ալ-Օրայֆանը կարևորեցին Հայաստանի և Քուվեյթի միջև ավանդական բարեկամական հարաբերությունները: Նրանք փաստեցին՝ դրանք, կենսունակ լինելով նաև այսօր, կարող են վերածվել ժամանակակից համագործակցության նոր հնարավորությունների: Այս առումով առանցքային դեր կարող են ունենալ արդի տեխնոլոգիաներն ու արհեստական բանականությունը: Երկու երկրները մեծ ուշադրություն են դարձնում այդ ոլորտներին և կարող են աջակցել միմյանց։
Հանդիպմանը մասնակցում էին նաև Արևելագիտության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը, Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ, դոցենտ Հայկ Քոչարյանը, նույն ամբիոնի ասիստենտ Վահե Հակոբյանը, Միջազգային համագործակցության վարչության բաժնի վարիչի տեղակալ Նաիրա Մնացականյանը: