Октября 30, 2025 | 16:30
Общество
Публикации и научные журналы
Международное сотрудничество
Каждый несёт ответственность отвержения войны: состоялась презентация книги «Женщина, война, мир»
В библиотеке имени Саргиса и Мари Измирлянов ЕГУ состоялась презентация и обсуждение книги «Женщина, война, мир: конструкт и его (не)преодоление в армянской литературе». Этот сборник аналитических эссе и статей раскрывает конфликт и движение, демонстрирующие влияние войны на жизнь девушек и женщин, где женщины выступают одновременно в роли лидера и жертвы, воина, сражающегося в авангарде, и героини, пережившей войну и борющейся за мир, где женщины — матери, сёстры, дочери и просто обычные женщины во время и после войны.
«Կին, պատերազմ, խաղաղություն. կոնստրուկտը և դրա (չ)հաղթահարումը հայ գրականության մեջ» գրքի հեղինակների հետազոտության տիրույթում են եղել այնպիսի գործեր, որոնցում ներկայացված են կանայք, պատերազմը և խաղաղությունը:
Շնորհանդես-քննարկմանը գրքի հեղինակներից ներկա էին Մհեր Արշակյանը, Արմինե Դանիելյանը, Ալլա Խառատյանը: Նրանցից յուրաքանչյուրը ներկայացրեց իր հետազոտության հիմնական ուղղությունը և այն եզրահանգումները, որոնք կատարել և ներկայացրել է գրքում։
Մհեր Արշակյանը, խոսելով գրող Լուսինե Խառատյանի «Սիրիավեպ» և «Անմոռուկի փակուղին» գործերից, ասաց. ««Սիրիավեպը» շատ հետաքրքիր, գայթակղիչ լեզու ունի: Այն ճանապարհորդություն է Սիրիայով: Գրքում առկա են աշխարհի բոլոր կանայք՝ իրենց բնավորությամբ ու վարքով․ կարելի է ասել՝ գիրքը «կնոջ հանրագիտարան» է: Իսկ կինը և պատերազմը հիմնականում ներկայացված են «Անմոռուկի փակուղին» գործում: Ուզում եմ ընդգծել, որ այս գործում պատերազմի նկարագրություն չկա, առկա են միայն ակնարկներ վրաց-ռուսական պատերազմից, սակայն ընթերցելիս տեսնում ենք, թե մարդու մեջ ինչպես են ձևավորվում կոնֆլիկտային հատկանիշները»:
Արմինե Դանիելյանը, որն ուսումնասիրել է բանահյուսական հեքիաթներ, մասնավորապես նշեց․ «Իմ հետազոտության շրջանակում են եղել հայ ժողովրդական հեքիաթները, այն գործերը, որոնք բանահավաքները գրի են առել 100 տարի առաջ: Ուսումնասիրել եմ, թե հեքիաթի որ համատեքստում է կինը զենք վերցնում ձեռքը: Պատերազմի դաշտում դաժանությունը կնոջ նկատմամբ նույնիսկ հեքիաթային, գերբնական տարածքում հիասթափեցնում է: Սկսեցի փնտրել, թե ինչ լուծումներ պետք է առաջարկի կինը, որ իրեն ներեն զենք վերցնելու և հայրենիքը պաշտպանելու համար»։
Նրա խոսքով՝ հարյուր տարուց ավելի կինը ստիպված զենք է վերցնում, սակայն պատերազմի ավարտին նրան չեն դարձնում հերոս, ինչպես տղամարդուն։
«Կինը հասարակության մեջ ունի մայրանալու, հասարակությանը ծառայելու, լավ կին լինելու գործառույթներ, և այս ավանդական պատկերը պահպանվել է նաև հեքիաթում: Կնոջը շնորհակալ են միայն դրա համար»,- ընդգծեց Ա․ Դանիելյանը:
Ալլա Խառատյանն ընտրել և ուսումնասիրել է Դանիել Վարուժանի, Հրանտ Մաթևոսյանի և արցախցի ժամանակակից գրող Սլավիկ Հարությունյանի գործերը։
«Փորձել եմ հասկանալ՝ ամենակրիտիկական պահերի մասին պատմող գրքերում ինչպես է արտահայտվում կնոջ կերպարը․ օրինակ՝ Հայոց ցեղասպանության և դրան նախորդած իրադարձություններում, Երկրորդ համաշխարհային պատերազմի և մեր օրերի պատերազմների ժամանակ»,- նշեց Ա․ Խառատյանն ու մատնանշեց, որ բոլորն ունեն պատասխանատվություն՝ պատերազմը մերժելու, դրա վատ ազդեցությունը գիտակցելու ու փոխանցելու:
«Կին, պատերազմ, խաղաղություն. կոնստրուկտը և դրա (չ)հաղթահարումը հայ գրականության մեջ» գրքում ներկայացված են ինչպես կնոջ, պատերազմի և խաղաղության բազմաշերտ փոխհարաբերությունները, այնպես էլ կանանց և տղամարդկանց, մայրերի և որդիների հարաբերությունների նրբին շերտերը պատերազմի և խաղաղության համատեքստում, թե ինչպես են դրանք արտացոլվել հայ գրականության մեջ:
Նշենք, որ այս գրքի շնորհանդես-քննարկումը ԵՊՀ գրադարանի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) գործակցությամբ անցկացվող քննարկումների շարքի երկրորդ միջոցառումն էր։







