Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Սևանա լիճ թափվող գետերի հոսքի ուսումնասիրություն՝ ի նպաստ կենցաղային ջրամատակարարման խնդիրների լուծման. ԵՊՀ դոցենտը՝ կատարած հետազոտության մասին
Փետրվար 25, 2026 | 11:11
Հետազոտություն
Հրապարակումներ և գիտական հանդեսներ

Սևանա լիճ թափվող գետերի հոսքի ուսումնասիրություն՝ ի նպաստ կենցաղային ջրամատակարարման խնդիրների լուծման. ԵՊՀ դոցենտը՝ կատարած հետազոտության մասին

ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դոցենտ Վարդուհի Մարգարյանը Ռուսաստանի և Ուզբեկստանի մի շարք հետազոտողների հետ ուսումնասիրել է Սևանա լճի ավազանի գետերի ձմեռային միջին ամսական նվազագույն հոսքի փոփոխության հիմնական միտումները: Թեմայի վերաբերյալ նրանց հեղինակած գիտական հոդվածը հրապարակվել է «Scopus» միջազգային գիտական շտեմարանում ընդգրկված «E3S Web of Conferences» հանդեսում:

Վարդուհի Մարգարյանը, ներկայացնելով հետազոտությունը, ընդգծեց, որ ջրային կառավարման միջոցառումներում և ինժեներական նախագծերում նվազագույն հոսքը հաշվի առնվող ամենակարևոր հիդրոլոգիական բնութագրիչներից մեկն է։

«Լեռնային նվազագույն հոսքերի իմացությունը կարևոր է հիդրոլոգիական էկոհամակարգերի կառավարման, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և կուտակման, շրջակա միջավայրի հոսքի որոշման, ռիսկերի գնահատման, հիդրավլիկ կառուցվածքների նախագծման ու կառուցման և այլ հարցերի համար: Լեռնային ջրհավաք ավազանների զարգացման ժամանակ անհրաժեշտ է գետերի նվազագույն հոսքի ռեժիմի վերաբերյալ տեղեկություն, քանի որ այն սահմանափակում է տեղական ջրային ռեսուրսների օգտագործումը»,- ասաց նա ու հավելեց, որ նվազագույն ջրային հոսքերը գործնական մեծ հետաքրքրություն են ներկայացնում ջրի սպառման աճի և, հետևաբար, մարդածին բեռի պատճառով, հատկապես փոքր գետերի վրա:

Հետազոտողներն այս ուսումնասիրությամբ նպատակ են ունեցել հաշվարկելու ձմեռային նվազագույն ամսական միջին ելքը, փոփոխականության (Cv) և ասիմետրիայի (Cs) գործակիցները, ինչպես նաև տարբեր հավանականության նվազագույն ելքերը: Նրանք վերլուծել և գնահատել են Սևանա լճի ավազանի գետերի ձմեռային նվազագույն ամսական միջին ելքերի բաշխման օրինաչափությունները երկարամյա դիտարկումների ժամանակահատվածում։

«Մշակվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի 12 հիդրոլոգիական դիտակետերի տվյալները: Ամսական նվազագույն հոսքը հաշվարկվել է հիդրոլոգիական տարվա ձմեռային սակավաջուր շրջանի (XI-III) համար: Այս տվյալները կարևոր են հոսքի տնտեսական օգտագործման, հիմնականում՝ կենցաղային ջրամատակարարման տարբեր խնդիրների լուծման համար»,- նշեց Վարդուհի Մարգարյանը:

Դոցենտի խոսքով՝ աշխատանքի արդյունքների հիման վրա կարելի է կատարել հետևյալ եզրակացությունները. ուսումնասիրվող տարածքում գետերի նվազագույն ջրային հոսքերը դիտվում են ամառ-աշուն և ձմեռային սակավաջուր ժամանակահատվածներում և բնութագրվում են տարածական ու ժամանակային տատանումներով։ Ուսումնասիրվող տարածքում ձմեռային նվազագույն միջին ամսական հոսքերը տատանվում են 0.015-ից (Դրախտիկ գետ–Դրախտիկ բնակավայր) մինչև 1.68 մ3/վրկ (Գավառագետ–Նորատուս բնակավայր)։ Սևանա լճի ավազանի գետերի ձմեռային նվազագույն միջին ամսական հոսքի մոդուլը մեծանում է բարձրության հետ։ Ձմեռային նվազագույն միջին ամսական հոսքի փոփոխականության գործակիցը տատանվում է 0.15-ից մինչև 0.64:

Հետազոտության արդյունքում ստացվել է սերտ կապ ձմեռային շրջանի միջին հոսքի և նվազագույն ամսական հոսքի, ինչպես նաև ձմեռային միջին հոսքի և բացարձակ նվազագույն ամսական հոսքի միջև՝ հիդրոլոգիական տարվա համար։ Վարդուհի Մարգարյանը մատնանշեց, որ այս կապերը կարող են օգտագործվել չուսումնասիրված գետերի ձմեռային հոսքը գնահատելու համար: 

Նրա խոսքով՝ ստացված արդյունքները օգտակար կլինեն ջրային ռեսուրսների կառավարման գործունեությունը պատշաճ կերպով կազմակերպելու համար:

Նշենք, որ հետազոտությունը կատարվել է Վարդուհի Մարգարյանի հեղինակած «Հայաստանի ջրային օբյեկտների սառցային ռեժիﬕ բնութագրերի բաշխման հավանական փոփոխությունների գնահատումը ժամանակակից կլիմայի պայմաններում» վերտառությամբ գիտական նախագծի շրջանակում, որը երաշխավորվել էր ֆինանսավորման ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր-2024» մրցույթի արդյունքում:

Նարա Մարտիրոսյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

ԵՊՀ-ում կանցկացվի «R ծրագրավորման լեզվի հիմունքներ» դասընթացը

25.02.2026

Սևանա լիճ թափվող գետերի հոսքի ուսումնասիրություն՝ ի նպաստ կենցաղային ջրամատակարարման խնդիրների լուծման. ԵՊՀ դոցենտը՝ կատարած...

25.02.2026

Հանքարդյունաբերության զարգացման հեռանկաները Հայաստանում. «Hayasa Metals Inc.» ընկերության գործադիր տնօրենը հանդես եկավ...

24.02.2026
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Իննսբրուկի համալսարան, Ավստրիա

02.25.2026 - 03.10.2026

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Իննսբրուկի համալսարան, Ավստրիա

02.25.2026 - 03.10.2026

«Բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոններ»․ դասընթաց ԵՊՀ-ում

02.25.2026 - 02.27.2026
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2026
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am