Февраля 25, 2026 | 11:11
Исследовательская работа
Публикации и научные журналы
Исследование течения рек, впадающих в озеро Севан, поможет решить проблемы с водоснабжением населения: доцент ЕГУ о проведенном исследовании
Доцент кафедры общей географии факультета географии и геологии ЕГУ Вардуи Маргарян совместно с рядом исследователей из России и Узбекистана изучили основные тенденции изменения среднемесячного минимального расхода воды в зимний период в бассейне озера Севан. Научная статья, написанная ими по данной теме, опубликована в журнале «E3S Web of Conferences», входящем в международную научную базу данных «Scopus».
Վարդուհի Մարգարյանը, ներկայացնելով հետազոտությունը, ընդգծեց, որ ջրային կառավարման միջոցառումներում և ինժեներական նախագծերում նվազագույն հոսքը հաշվի առնվող ամենակարևոր հիդրոլոգիական բնութագրիչներից մեկն է։
«Լեռնային նվազագույն հոսքերի իմացությունը կարևոր է հիդրոլոգիական էկոհամակարգերի կառավարման, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման և կուտակման, շրջակա միջավայրի հոսքի որոշման, ռիսկերի գնահատման, հիդրավլիկ կառուցվածքների նախագծման ու կառուցման և այլ հարցերի համար: Լեռնային ջրհավաք ավազանների զարգացման ժամանակ անհրաժեշտ է գետերի նվազագույն հոսքի ռեժիմի վերաբերյալ տեղեկություն, քանի որ այն սահմանափակում է տեղական ջրային ռեսուրսների օգտագործումը»,- ասաց նա ու հավելեց, որ նվազագույն ջրային հոսքերը գործնական մեծ հետաքրքրություն են ներկայացնում ջրի սպառման աճի և, հետևաբար, մարդածին բեռի պատճառով, հատկապես փոքր գետերի վրա:
Հետազոտողներն այս ուսումնասիրությամբ նպատակ են ունեցել հաշվարկելու ձմեռային նվազագույն ամսական միջին ելքը, փոփոխականության (Cv) և ասիմետրիայի (Cs) գործակիցները, ինչպես նաև տարբեր հավանականության նվազագույն ելքերը: Նրանք վերլուծել և գնահատել են Սևանա լճի ավազանի գետերի ձմեռային նվազագույն ամսական միջին ելքերի բաշխման օրինաչափությունները երկարամյա դիտարկումների ժամանակահատվածում։
«Մշակվել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի 12 հիդրոլոգիական դիտակետերի տվյալները: Ամսական նվազագույն հոսքը հաշվարկվել է հիդրոլոգիական տարվա ձմեռային սակավաջուր շրջանի (XI-III) համար: Այս տվյալները կարևոր են հոսքի տնտեսական օգտագործման, հիմնականում՝ կենցաղային ջրամատակարարման տարբեր խնդիրների լուծման համար»,- նշեց Վարդուհի Մարգարյանը:
Դոցենտի խոսքով՝ աշխատանքի արդյունքների հիման վրա կարելի է կատարել հետևյալ եզրակացությունները. ուսումնասիրվող տարածքում գետերի նվազագույն ջրային հոսքերը դիտվում են ամառ-աշուն և ձմեռային սակավաջուր ժամանակահատվածներում և բնութագրվում են տարածական ու ժամանակային տատանումներով։ Ուսումնասիրվող տարածքում ձմեռային նվազագույն միջին ամսական հոսքերը տատանվում են 0.015-ից (Դրախտիկ գետ–Դրախտիկ բնակավայր) մինչև 1.68 մ3/վրկ (Գավառագետ–Նորատուս բնակավայր)։ Սևանա լճի ավազանի գետերի ձմեռային նվազագույն միջին ամսական հոսքի մոդուլը մեծանում է բարձրության հետ։ Ձմեռային նվազագույն միջին ամսական հոսքի փոփոխականության գործակիցը տատանվում է 0.15-ից մինչև 0.64:
Հետազոտության արդյունքում ստացվել է սերտ կապ ձմեռային շրջանի միջին հոսքի և նվազագույն ամսական հոսքի, ինչպես նաև ձմեռային միջին հոսքի և բացարձակ նվազագույն ամսական հոսքի միջև՝ հիդրոլոգիական տարվա համար։ Վարդուհի Մարգարյանը մատնանշեց, որ այս կապերը կարող են օգտագործվել չուսումնասիրված գետերի ձմեռային հոսքը գնահատելու համար:
Նրա խոսքով՝ ստացված արդյունքները օգտակար կլինեն ջրային ռեսուրսների կառավարման գործունեությունը պատշաճ կերպով կազմակերպելու համար:
Նշենք, որ հետազոտությունը կատարվել է Վարդուհի Մարգարյանի հեղինակած «Հայաստանի ջրային օբյեկտների սառցային ռեժիﬕ բնութագրերի բաշխման հավանական փոփոխությունների գնահատումը ժամանակակից կլիմայի պայմաններում» վերտառությամբ գիտական նախագծի շրջանակում, որը երաշխավորվել էր ֆինանսավորման ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր-2024» մրցույթի արդյունքում: