Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Օլիմպիադա
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Կիրառական սոցիոլոգիայի գիտահետազոտական լաբորատորիա
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. ԵՊՀ ամենամյա հաշվետու գիտաժողովը՝ գիտության, կրթության և ռազմավարական զարգացման համադրման հարթակ
Մայիս 26, 2026 | 15:59
Գիտություն
Կրթություն
Հասարակություն

ԵՊՀ ամենամյա հաշվետու գիտաժողովը՝ գիտության, կրթության և ռազմավարական զարգացման համադրման հարթակ

Արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվեց «ԵՊՀ ամենամյա հաշվետու գիտաժողով» գիտական միջոցառումը՝ համալսարանական կյանքի կարևորագույն գիտական իրադարձություններից մեկը։ Գիտաժողովը համախմբեց հետազոտողների, գիտնականների, դասախոսների, ուսանողների և գիտակրթական ոլորտի պատասխանատուների՝ մեկ հարթակում ներկայացնելու տարվա ընթացքում արձանագրված ձեռքբերումները, քննարկելու առկա մարտահրավերները և նախանշելու զարգացման հետագա ուղիները։

Հաշվետու գիտաժողովը վաղուց արդեն պարզապես հաշվետվության ձևաչափ չէ։ Այն գիտական մտքի փոխանակման, միջգիտակարգային համագործակցության խորացման, նոր գաղափարների ձևավորման և համալսարանի գիտական ներուժի ամբողջական պատկերը տեսանելի դարձնելու կարևոր հարթակ է։ Այստեղ գիտական տարբեր խմբեր հնարավորություն են ստանում ներկայացնելու իրենց կատարած աշխատանքը, ծանոթանալու միմյանց հետազոտություններին և ստեղծելու նոր համագործակցությունների հիմքեր։

Գիտաժողովի ծրագիրն այս տարի ևս ներառում էր զեկուցումներ ԵՊՀ տարբեր գիտական ուղղություններից՝ բնական և ճշգրիտ գիտություններից մինչև հումանիտար ու հասարակագիտական ոլորտներ։ Եռօրյա միջոցառման ընթացքում ներկայացվեցին հետազոտական նախագծեր, ներքին դրամաշնորհների արդյունքներ, գիտահետազոտական կենտրոնների ու ինստիտուտների աշխատանքներ։ Ծրագրում ընդգրկված էին նաև գիտական կադրերի ատեստավորման կարգի և գիտության զարգացման ռազմավարության վերաբերյալ քննարկումներ։


Զարգացող գիտություն՝ տեսանելի արդյունքներով

Վերջին տարիներին ԵՊՀ-ում գիտության զարգացման տեմպերը զգալիորեն արագացել են։ Այս մասին են վկայում ինչպես հրապարակումների աճող քանակը, այնպես էլ դրամաշնորհային ծրագրերի, գիտական հայտերի և ֆինանսավորման ծավալների ընդլայնումը։

ԵՊՀ գիտական հարցերի գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանի գնահատմամբ՝ համալսարանում այսօր առկա է կայուն և հետևողական զարգացում։ Գիտական նախագծերի թիվը տարեցտարի ավելանում է, ընդլայնվում է միջազգային համագործակցությունը, իսկ հետազոտությունների արդյունքներն առավել տեսանելի են դառնում ոչ միայն ակադեմիական շրջանակներում, այլև պետական կառավարման և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։

Հատկանշական է, որ ԵՊՀ գիտնականները վերջին տարիներին ակտիվորեն ներգրավվել են պետության առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերում։ ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած պետական կարիքներին միտված դրամաշնորհային մրցույթներին համալսարանը ներկայացրել է մեծաթիվ նախագծեր, որոնք ուղղված են տարբեր գերատեսչությունների առջև ծառացած կոնկրետ խնդիրների լուծմանը։ Սա վկայում է, որ համալսարանական գիտությունը գնալով ավելի կիրառական նշանակություն է ստանում և անմիջականորեն նպաստում երկրի զարգացմանը։

Զարգացման կարևոր նախադրյալներից են նաև գիտահետազոտական ենթակառուցվածքների արդիականացումը և տեխնիկական վերազինումը։ Բնագիտական ուղղություններում կատարված ներդրումների շնորհիվ համալսարանում ձևավորվում են ժամանակակից հետազոտական միջավայրեր՝ գերհամակարգչային հզորություններից մինչև ֆիզիկայի, քիմիայի և կենսաբանության լաբորատորիաների համալրում նորագույն սարքավորումներով։

Միաժամանակ, զգալի առաջընթաց է արձանագրվել նաև հումանիտար և հասարակագիտական ոլորտներում։ Վերջին տարիներին էապես աճել է միջազգային հեղինակավոր գիտական ամսագրերում հրապարակվող հոդվածների թիվը, իսկ հայ գիտնականների աշխատանքներն ավելի հաճախ են հայտնվում համաշխարհային գիտական հանրության ուշադրության կենտրոնում։

Արագ զարգացող գիտական աշխարհը, սակայն, նաև նոր մարտահրավերներ է առաջադրում։ 

«Գլխավոր խնդիրը գիտության համաշխարհային զարգացման տեմպին համահունչ մնալն է՝ լինելով ոչ թե հետևող, այլ գիտության առաջնագծում գործող գիտական կենտրոն»,- նշում է Ռաֆայել Բարխուդարյանը։

Նրա համոզմամբ՝ համալսարանական գիտությունը պետք է ուղղակիորեն նպաստի Հայաստանի զարգացմանն ու անվտանգությանը։ Գիտահենք որոշումները, գիտության և տնտեսության սերտ կապը, գիտական արդյունքների կիրառական նշանակությունը այն առանցքային ուղղություններն են, որոնց վրա պետք է կառուցվի ապագա առաջընթացը։


Երբ կրթությունն ու գիտությունը գործում են մեկ համակարգում

ԵՊՀ-ում կրթությունն ու գիտությունը դիտարկվում են որպես մեկ ամբողջություն․ որակյալ կրթությունը չի կարող լինել առանց հետազոտության, իսկ գիտությունը լիարժեք է դառնում, երբ վերադառնում է կրթական միջավայր և ծառայում նոր սերնդի զարգացմանը։ ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանի խոսքով՝ համալսարանում հետևողականորեն ստեղծվում են այնպիսի պայմաններ, որտեղ ուսուցումն ու հետազոտությունը գործում են միասնական տրամաբանությամբ։

«Մեր առաջնահերթություններից մեկը թե՛ ուսանողների, թե՛ դասախոսների համար այնպիսի պայմանների ստեղծումն է, որտեղ կրթությունը և գիտությունը սիներգիկ կապի մեջ կլինեն, քանի որ մենք չենք պատկերացնում մեկի զարգացումն առանց մյուսի»,- ընգծեց նա:

Այսօր համալսարանի բոլոր կրթական ծրագրերում ներառված են հետազոտական բաղադրիչներ ունեցող դասընթացներ։ Բացի դրանից՝ յուրաքանչյուր ուսանող պարտադիր ուսումնասիրում է հետազոտության պլանավորման և մեթոդաբանության դասընթացը, որը հնարավորություն է տալիս դեռևս ուսման ընթացքում ձեռք բերելու գիտական աշխատանք կատարելու համար անհրաժեշտ հմտություններ։

Ուսանողների ներգրավվածությունը գիտական գործունեությանը կազմակերպվում է մի քանի ուղղություններով։ Առաջինը դրամաշնորհային ծրագրերն են, որոնց մեծ մասը նախատեսում է ուսանողների և երիտասարդ մասնագետների մասնակցություն գիտական թիմերի կազմում։ Երկրորդ կարևոր հարթակը գիտաժողովներն են, որտեղ ուսանողները հնարավորություն ունեն ներկայացնելու սեփական հետազոտությունները և ներգրավվելու գիտական քննարկումներում։

Կարևոր դեր ունեն նաև ուսանողական նախաձեռնությունները։ ԵՊՀ տարբեր ստորաբաժանումներում արդեն գործում են ուսանողական գիտական խմբեր և ընկերություններ, որոնք հնարավորություն են տալիս երիտասարդներին ներգրավվելու իրական հետազոտական գործընթացներում և ձևավորելու գիտական մտածողություն։

Այս մոտեցումը համալսարանում դիտարկվում է ոչ միայն որպես կրթական քաղաքականություն, այլև որպես ապագա գիտական ներուժի ձևավորման կարևոր գործիք։


Գիտաժողովի ռազմավարական նշանակության մասին

ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանի գնահատմամբ՝ հաշվետու գիտաժողովը համահամալսարանական ամենակարևոր միջոցառումներից մեկն է։

Նրա խոսքով՝ գիտաժողովը հնարավորություն է տալիս ոչ միայն ներկայացնելու տարվա ընթացքում կատարված աշխատանքը, այլև տեսնելու ամբողջական պատկերը, գնահատելու զարգացման ընթացքը և համեմատելու այն նախորդ տարիների արդյունքների հետ։

Այս իմաստով գիտաժողովը նաև յուրատեսակ ինքնագնահատման և ռազմավարական վերաիմաստավորման գործիք է։ Այն հնարավորություն է տալիս քննարկելու կրթության և գիտության կապը, միջգիտակարգային համագործակցության հեռանկարները, համալսարանի և արտաքին միջավայրի փոխգործակցության մեխանիզմները, ինչպես նաև պետական և համալսարանական ռազմավարությունների համադրման ուղիները։

Գիտաժողովի կարևորագույն արդյունքներից մեկն էլ տարբեր գիտակարգերի ներկայացուցիչների միջև նոր գաղափարների և համատեղ ծրագրերի ձևավորումն է։ Հաճախ հենց նման հանդիպումների ընթացքում են ծնվում հետագայում հաջողված հետազոտական նախագծեր և համագործակցային նախաձեռնություններ։

Միքայել Հովհաննիսյանի համոզմամբ՝ գիտաժողովը կարևոր դեր ունի համալսարանի գիտական առաջնահերթությունների հստակեցման և ռազմավարության իրականացման ընթացքի խթանման գործում, ինչը այն դարձնում է ԵՊՀ առանցքային միջոցառումներից մեկը։


Հայաստանի գիտության զարգացման ճանապարհային քարտեզը

Գիտաժողովի շրջանակում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի գիտության զարգացման պետական քաղաքականությանը և առաջիկա տարիների առաջնահերթություններին։

ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի տեղակալ Արտուր Մովսիսյանը ներկայացրեց 2026-2030 թթ․ գիտության զարգացման ռազմավարության հիմնական նպատակները։ Դրանց թվում են գիտության ֆինանսավորման աճը մինչև համախառն ներքին արդյունքի 1%-ի մակարդակ, հետազոտողների թվի զգալի ավելացումը, որտեղ 0.75%–ը պետք է ապահովի պետական ներդրումը, իսկ 0.25%–ը՝ մասնավոր հատվածը: Նախատեսվում է մինչև 2030 թ․ ունենալ պետական հատվածում 6000 հետազոտողներ, մասնավոր հատվածում՝ 2000 հետազոտողներ: Ռազմավարության մեջ նաև նախանշվում են ինտեգրում և խոշորացումների գործընթաց, ինչը զուգահեռ իրականացվում է նաև գիտության բարեփոխումների շրջանակում: Նախատեսվում է գիտական կազմակերպությունների խոշորացում և մինչև 2030 թ․ շուրջ 15 գիտական կազմակերպությունների ձևավորում:

Նրա գնահատմամբ՝ վերջին տարիներին գիտության ֆինանսավորման աճը, նոր ծրագրերի ներդրումը, գիտական սարքավորումներով վերազինումն ու ենթակառուցվածքների արդիականացումը զգալիորեն նվազեցրել են Հայաստանի գիտական համակարգի առջև կանգնած բազմաթիվ խնդիրներ և հնարավորություն են ստեղծել առավել հավակնոտ նպատակներ սահմանելու համար։

Արտուր Մովսիսյանն ընդգծեց նաև ԵՊՀ առանձնահատուկ դերը երկրի գիտական համակարգում։ Նրա խոսքով՝ համալսարանը եղել և շարունակում է մնալ Հայաստանի առաջատար գիտական կենտրոններից մեկը՝ ապահովելով հանրապետության գիտական արդյունքի զգալի մասը։

«Նախատեսվում է, որ ԵՊՀ-ն ապագայում կդառնա ակադեմիական քաղաքի դասական կլաստերի առանցքային հիմքերից մեկը, ինչը հնարավորություն կտա է՛լ ավելի ամրապնդելու համալսարանի գիտական ներուժն ու ազդեցությունը»,- հավելեց նա:


Գիտության շուրջ ձևավորվող համայնք

ԵՊՀ գիտական քաղաքականության վարչության պետ Երանուհի Մանուկյանի կարծիքով՝ հաշվետու գիտաժողովի գլխավոր արժեքներից մեկը գիտական համայնքի ներսում հաղորդակցության ամրապնդումն է։

Նրա խոսքով՝ գիտաժողովը հանրային կարևոր առաքելություն ունի հասարակության ուշադրությունը գիտության վրա կենտրոնացնելու տեսանկյունից։ Ժամանակակից տեղեկատվական միջավայրում առավել քան երբևէ անհրաժեշտ է հանրությանը ներկայացնել հիմնավորված և ապացուցված գիտելիք, որն էլ հասարակության կայուն զարգացման հիմքերից մեկն է։

Երանուհի Մանուկյանն ընդգծեց, որ Երևանի պետական համալսարանը Հայաստանի բուհական համակարգի ամենախոշոր գիտական կենտրոնն է՝ ավելի քան մեկդարյա գիտական ավանդույթներով։ Բուհի առաջատար դիրքն արտացոլվում է նաև վիճակագրական տվյալներում. պետական և միջազգային բազմաթիվ մրցութային դրամաշնորհներ իրականացվում են հենց ԵՊՀ գիտնականների մասնակցությամբ։

Վերջին տարիների կարևորագույն ձեռքբերումներից նա առանձնացրեց միջազգային գիտաչափական շտեմարաններում ինդեքսավորվող համալսարանական գիտական ամսագրի ստեղծումը։ Սա կարևոր քայլ է ոչ միայն համալսարանի, այլև հայկական գիտական ամբողջ համայնքի համար, քանի որ ապահովում է գիտական արդյունքների միջազգային տեսանելիությունն ու ճանաչումը։

Միևնույն ժամանակ, ԵՊՀ գիտնականները շարունակում են հաջողությամբ ներկայանալ միջազգային հեղինակավոր գիտական հարթակներում՝ տարեցտարի ավելացնելով հրապարակումների քանակն ու ազդեցությունը։


Գիտաժողով, որն ամփոփում է անցածը և ձևավորում ապագան

ԵՊՀ ամենամյա հաշվետու գիտաժողովը երեք տարվա ընթացքում դարձել է համալսարանում գիտական աշխատանքի արդյունքները գնահատելու, զարգացման ընթացքը վերլուծելու և առաջիկա առաջնահերթությունները ձևակերպելու հարթակ։ Ձևաչափը հնարավորություն է տալիս համադրելու գիտական արդյունքները, կրթական գործընթացը և ռազմավարական նպատակները՝ առավել համակարգված մոտեցում ձևավորելու համալսարանի հետազոտական կարողությունների զարգացման հարցում։

Մերի Սողոյան
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    ԵՊՀ ամենամյա հաշվետու գիտաժողովը՝ գիտության, կրթության և ռազմավարական զարգացման համադրման հարթակ

    26.05.2026

    Փիլիսոփայական քննարկումներ ԵՊՀ-ում և ՀԱՀ-ում․ ընթանում է ասպիրանտական գարնանային դպրոցը

    26.05.2026

    ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոցը ճանապարհեց իր շրջանավարտներին՝ ամփոփելով ձեռքբերումներով լի ուսումնական տարին

    25.05.2026
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Առցանց գիտաժողովի հրավեր. Հարավային Կովկասի ամերիկյան հետազոտությունների ինստիտուտ

    09.17.2026 - 09.19.2026

    «Հայաստանը՝ դարերի ու աշխարհների խաչմերուկ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակցության հրավեր

    06.18.2026 - 06.19.2026

    Մեկնարկել է «Միջազգային հարաբերություններ» մասնագիտությամբ «Ամերիկագիտություն» մագիստրոսական կրթական ծրագիր

    05.21.2026
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2026
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am