Декабря 02, 2025 | 14:26
Наука
Образование
Международное сотрудничество
Намечаются новые перспективы армяно-казахстанского научно-образовательного сотрудничества. Встреча в ЕГУ
Сегодня ректор ЕГУ Оганнес Оганнисян принял Чрезвычайного и Полномочного Посла Казахстана в Республике Армения Болата Иманбаева, ректора Казахского национального университета имени аль-Фараби Жансеита Кансейтовича Туймебаева и советника Посольства Республики Казахстан Аскара Еркинова. Целью встречи стало обсуждение перспектив укрепления научно-образовательных связей и развития нового сотрудничества между двумя вузами.
Հանդիպման շրջանակում քննարկվեցին երկու կրթական հաստատությունների միջև համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող մի շարք կարևոր հարցեր։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ համալսարանների միջև բազմամյա գործընկերությունը կարևոր գործոն է ոչ միայն գիտակրթական կապերի ամրապնդման, այլև երկու երկրների միջև մշակութային ու գիտական երկխոսության զարգացման տեսանկյունից։ Նա ընդգծեց, որ ԵՊՀ-ն պատրաստ է ընդլայնելու համատեղ ծրագրերի շրջանակը՝ ներառելով ուսանողական շարժունություն, համատեղ գիտաժողովների կազմակերպում, երկկողմ հետազոտական նախագծեր և փոխադարձ ակադեմիական աջակցություն։
Ալ-Ֆարաբիի անվան Ղազախստանի ազգային համալսարանի ռեկտորն իր հերթին բարձր գնահատեց Երևանի պետական համալսարանի դերակատարումը տարածաշրջանի առաջատար գիտակրթական հաստատությունների շարքում։ Նա մատնանշեց, որ երկու երկրների համալսարանների համագործակցությունը կարող է նոր որակ հաղորդել միջմշակութային փոխըմբռնմանն ու գիտական փոխանակմանը։
Երկուստեք նաև ընդգծեցին, որ նախատեսվում է մշակել և իրականացնել մի շարք նոր նախաձեռնություններ։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու և ընդլայնելու համագործակցությունը։






