Декабря 15, 2025 | 16:55
Мероприятия
Политика
Секретарь Совета безопасности РА Армен Григорян встретился со студентами ЕГУ
Секретарь Совета безопасности РА Армен Григорян встретился со студентами ЕГУ. Во время встречи он коснулся региональных и геополитических событий, а также ответил на вопросы студентов.
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն ընդգծեց, որ ուսանողների նախաձեռնությամբ կազմակերպված այս հանդիպումը, ինչպես նաև նմանօրինակ այլ միջոցառումները կարևոր քայլ են ՀՀ պաշտոնյաների և ուսանողների անմիջական հաղորդակցությունը խթանելու գործում։ Նրա խոսքով՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի հետ այս հանդիպումը կնպաստի հավաստի տեղեկություն ստանալուն, իսկ քաղաքական տեսանկյունից օգտակար կլինի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների համար:
ԱԽ քարտուղարը խոսեց օգոստոսի 8-ից հետո Հարավային Կովկասում հաստատված խաղաղության մասին և կարևորեց խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալացումը՝ ընդգծելով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ կատարվող աշխատանքները։ Այս համատեքստում նա ընդգծեց նաև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագրի շրջանակում ձեռնարկվող քայլերը և ընձեռվող տնտեսական հնարավորությունները:
Ուսանողները հետաքրքրվեցին նաև Հայաստանի ու տարածաշրջանի երկրների հարաբերություններից, ինչի շուրջ ևս ծավալվեց բովանդակալից քննարկում:







