Декабря 16, 2025 | 14:03
Наука
Образование
Международное сотрудничество
Визит делегации Уральского федерального университета имени Б. Н. Ельцина в ЕГУ
Ректор ЕГУ Оганнес Оганнисян сегодня принимал делегацию Уральского федерального университета, в состав которой вошли проректор УФУ по международным отношениям Сергей Тушин и исполнительный директор Ассоциации выпускников Александр Пономарев.
Փոխադարձ հանձնառությունների վերահաստատման անհրաժեշտությամբ պայմանավորված այցի շրջանակում ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը ռուս գործընկերների հետ քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
ԵՊՀ ռեկտորը նշեց, որ 2011 թ․ երկու բուհերի միջև փոխգործակցության համաձայնագրի կնքումից ի վեր՝ ավելի քան մեկ տասնամյակ է անցել: Ուստի ողջունելի է պատրաստակամությունը, որն ուղղված է համալսարանների միջև համագործակցության վերահաստատմանն ու զարգացմանը:
Ուրալի դաշնային համալսարանի (Եկատերինբուրգ, ՌԴ) միջազգային կապերի գծով պրոռեկտոր Սերգեյ Տուշինը, ներկայացնելով վերջին տարիներին բուհում մեծ թափով կատարվող ենթակառուցվածքային փոփոխությունները, ընդգծեց, որ ժամանակի տեխնոլոգիական առաջընթացով պայմանավորված՝ համալսարանի կրթական քաղաքականության գերակա ճյուղ են սահմանվել ինժեներական մասնագիտությունները: Քանի որ արհեստական բանականության (ԱԲ), տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտների զարգացումը թե՛ ԵՊՀ, թե՛ ՈՒԴՀ ռազմավարական առաջնահերթություններ են, ուստի տվյալ (և ոչ միայն) ոլորտներում հնարավոր համագործակցության ոգևորիչ հեռանկարներ են ուրվագծվում:
Գիտակրթական փոխգործակցության մեծ ներուժն արդյունավետ իրացնելու առումով կարևոր քայլ է կրթական և գիտական նորարարական նախագծերի, ուսանողների ու գիտնական-հետազոտողների փոխանակման ծրագրերի համատեղ մշակումն ու իրագործումը:
Գիտության, տեխնոլոգիայի ամենակարևոր ոլորտներում հիմնարար և կիրառական հետազոտություններ կատարելու մղումով հանդիպման ընթացքում կողմերն առանձնացրին գերակա մի քանի ուղղություններ (ինֆորմատիկա, քիմիա, ֆարմացիա, տնտեսագիտություն (բիզնեսի կառավարում, միջազգային մենեջմենթ) և այլն):
Համալսարանների միջև համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու, մատնանշված նպատակներն իրագործելու համար կողմերը պայամանավորվորվեցին ձեռնարկել անհրաժեշտ գործնական քայլեր:



