Декабря 24, 2025 | 11:57
Партнеры
Волонтерство, практика и стажировка
Мероприятия
Сертификаты для сотрудников МТУИ: В ЕГУ прошли курсы повышения квалификации
В рамках подписанного между ЕГУ и Министерством территориального управления и инфраструктур Республики Армения меморандума о сотрудничестве четырнадцать сотрудников министерства приняли участие в курсах переподготовки по географической информационной системе «ArcGIS Desktop», организованном на факультете географии и геологии ЕГУ, и получили сертификаты, приобретя инновационные навыки и теоретические знания.
Սեպտեմբերի 11-ից դեկտեմբերի 22-ն անցկացված վերապատրաստման այս դասընթացը միտված էր մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացմանը՝ ներառելով ինչպես տեսական, այնպես էլ գործնական բաղադրիչներ:
ԵՊՀ քարտեզագրության և գեոմորֆոլոգիայի ամբիոնի դասախոս, դասընթացավար Վարդան Նահապետյանը նշեց, որ նախարարության աշխատակիցները վերապատրաստման դասընթացի շրջանակում ծանոթացան աշխարհագրական տեղեկատվական համակարգերի տեսական հիմունքներին և ձեռք բերեցին այդ գիտելիքները իրենց առօրյա աշխատանքում կիրառելու հմտություններ:
«Դասընթացի և՛ տեսական, և՛ գործնական բաղադրիչներն անցկացվել են լսարանային պայմաններում. գործնականը, բնականաբար, կազմակերպվել է համակարգիչների կիրառությամբ»,- ասաց Վ. Նահապետյանն ու հավելեց, որ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետում նմանօրինակ վերապատրաստումները կլինեն շարունակական։
ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը, կարևորելով նախարարության աշխատակիցների պարբերական վերապատրաստման անհրաժեշտությունը ոլորտի զարգացման համար, ընդգծեց, որ մեկ տարի առաջ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի հետ կնքված համագործակցության հուշագիրը գործնականում իր պտուղներն է տալիս:
«Մենք դեռ հնարավորություն կունենանք դիտարկելու համագործակցության հետագա հնարավորությունները։ Այս գործընթացը, անշուշտ, շարունակական պետք է լինի, ուստի տարբեր ուղղություններով կշարունակենք նոր դասընթացներ կազմակերպել»,- ասաց փոխնախարարն ու հավելեց, որ նախարարությունն իր իրավասությունների, լիազորությունների ու կարողությունների շրջանակում մշտապես ԵՊՀ-ի կողքին է։
Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Սարգիս Քելյանն արժևորեց ՏԿԵՆ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ այդ գործակցության շրջանակում ֆակուլտետի մագիստրանտների մասնագիտական պրակտիկան նախարարությունում կազմակերպելու հնարավորությունը: Նա նաև ընդգծեց, որ ««ArcGIS Desktop» աշխարհագրական տեղեկատվական համակարգ» վերապատրաստման դասընթացը նախարարության հետ համագործակցության լայն շրջանակի միայն մեկ ուղղությունն է:
Միջոցառմանը ձեռք բերվեց նաև գործակցային կապերն արդյունավետ շարունակելու, ամրապնդելու և ընդլայնելու եկուստեք պայմանավորվածություն:



