Апреля 13, 2026 | 12:00
Наука
Образование
Общество
Проблемы женщин, занимающихся наукой: панельная дискуссия в ЕГУ
Обеспечение участия женщин в науке и равных возможностей в этой сфере является не только вопросом права, но и условием для полного раскрытия и всесторонней реализации интеллектуального потенциала государств. В рамках мероприятия «Женщины в науке - с равными правами, равными возможностями», состоявшегося в ЕГУ, была проведена панельная дискуссия, в ходе которой были представлены проблемы, с которыми по тем или иным причинам женщины сталкиваются на пути выбора научной карьеры.
Վերջին տարիներին ամբողջ աշխարհում իրականացված միջազգային և ազգային բազմաթիվ կրթական ծրագրերի շնորհիվ կանայք այժմ ակտիվ ներգրավված են գիտության ամենատարբեր բնագավառներում: Այս տեսանկյունից Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է ինչպես կին գիտնականների թվաքանակի աճ, այնպես էլ գիտական ծրագրերի ֆինանսավորման, ռեսուրսների և հնարավորությունների ընդլայնում: Նշանակալից է, որ բազային ֆինանսավորմամբ ներառված կին գիտնականների ՀՀ ցուցանիշը մոտ 1․7 անգամ ավելի բարձր է, քան համաշխարհային միջին ցուցանիշը:
Համաշխարհային հանրույթը կանանց՝ գիտության ոլորտում ներգրավվածությունը խթանելու առումով թեև զգալի դրական աճ է արձանագրել, այդուհանդերձ նկատելի են որոշ բացեր: Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի զեկույցի՝ աշխարհում դպրոցն ավարտող աղջիկների շուրջ 46%-ն է շարունակում իր կրթությունը բուհերում, մինչդեռ տղաների պարագայում այդ ցուցանիշը մոտ 40% է։ Այսուհանդերձ, համաշխարհային մակարդակով յուրաքանչյուր երեք գիտնականից միայն մեկն է կին։
Կանայք թեև հաճախ մեծ թիվ են կազմում գիտաշխատողների շրջանում, սակայն բարձրագույն ակադեմիական շրջանակներում կամ ղեկավար պաշտոններում ներգրավվածության ցուցանիշը տակավին ցածր է, անհամամասնությունը՝ նկատելի: Կանայք հաճախ ընդգրկված են ուսուցման, վարչական կամ կազմակերպական աշխատանքներում, մինչդեռ կան ոլորտներ, օրինակ, բնական գիտությունները, որտեղ նրանք սակավաթիվ են:
Անդրադառնալով օրվա թեմային՝ բանախոսները նշեցին, որ գիտության ոլորտում կին գիտնականներին հանդիպող խոչընդոտները բազմաշերտ են, հաճախ՝ «թաքնված» (այսպես կոչված՝ «ապակե առաստաղ»-ի («Glass Ceiling») երևույթը): Դրանք պայմանավորված են ինչպես սոցիալ-մշակութային միջավայրերով, այնպես էլ համակարգային գործոններով։
Զգալի է ընտանիքի խնամքի և աշխատանքային պարտականությունների համատեղման հետ կապված ծանրաբեռնվածությունը, որը կանայք զգում են կյանքի որոշակի փուլում: Գիտությունը պահանջում է երկարաժամկետ հետազոտական աշխատանք, տեղական և միջազգային համագործակցություն, վերջիններիս հետ կապված՝ հաճախ նաև շարժունակություն։ Սոցիալական դերով պայմանավորված՝ կանայք անհրաժեշտաբար ընդմիջում են գիտական գործունեությունը, ինչի հետևանքով ընդհատվում են հետազոտական աշխատանքները, նվազում հրապարակումները՝ հանգեցնելով մրցունակության անկման:
ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ք․գ․թ․, դոցենտ Աննա Մկրտչյանը նշեց. «Վիճակագրության համաձայն՝ բարձրագույն կրթություն ունեցող կանայք ավելի շատ են, սակայն գիտության մեջ խորանում են ավելի քիչ թվով կանայք, քան տղամարդիկ: Գիտությամբ զբաղվելու համար կարևոր են մարդու ինչպես համապատասխան ընդունակությունները, անձնային որակները, այնպես էլ ընտանիքը, նախասիրությունները, կատարած ընտրությունը»:
Կանանց և աղջիկների՝ գիտության ոլորտում հանդիպող խնդիրների հաղթահարումը դիտարկվում է թե՛ որպես մարդու հիմնարար իրավունք, թե՛ որպես սոցիալական և տնտեսական անհրաժեշտություն, մարդկության ներուժի լիարժեք և համակողմանի բացահայտում: Այն կենսական նշանակություն ունի ինչպես մարդկության առջև ծառացած մարտահրավերները լուծելու, գիտահետազոտական ոլորտում ավելի մեծ արդյունքներ ապահովելու, այնպես էլ անհրաժեշտ հասարակություն կառուցելու, հետագա առաջընթացն ապահովելու տեսանկյուններից: