Февраля 18, 2026 | 12:07
Образование
Общество
Психология становления героем: Мэтт Лэнгдон прочитал лекцию в ЕГУ
Вопрос «Кто такой герой?», часто поднимаемый в книгах и фильмах, на этот раз стал темой обсуждения на лекции «Психология повседневного героизма: как развивать гражданскую смелость людей», состоявшейся в ЕГУ. Встреча-лекция, организованная НПО «Клуб общественной журналистики» и организацией «Программа героического воображения», модерировалась исполнительным директором организации Мэттом Лэнгдоном, который рассказал о том, как можно мотивировать людей на героические поступки и развивать гражданскую смелость в повседневной жизни.
Մեթ Լանգդոնը, որը ունի քսան տարվա դասավանդման, հերոսությունն ու քաղաքացիական խիզախությունը ջատագովելու փորձ և հեղինակել է «Հերոսի ուղեցույց» («The Hero Handbook») գիրքը, դասախոսությունն սկսեց ո՞վ է հերոսը հարցադրմամբ։
«Երբ մարդիկ լսում են հերոս բառը, նրանք հաճախ պատկերացնում են գերհերոսների կամ հայտնի մարդկանց, սակայն ես նրանց նկատի չունեմ։ Ես չեմ խոսում կուռքերի կամ պարզապես հաջողակ մարդկանց մասին․ ինձ համար հերոսը նա է, ով կատարում է հերոսական գործեր։ Գուցե դա պարզ կամ նույնիսկ ծիծաղելի հնչի, սակայն կարևոր միտքն այն է, որ հերոսությունը ծնվում է գործողությունից։ Մարդը կարող է այսօր անել մի խիզախ, բարոյական քայլ և լինել հերոս, իսկ վաղը լինել պարզապես սովորական մարդ։ Այսինքն՝ հերոս լինելը մշտական չէ, դա ընտրություն է ու գործողություն տվյալ պահին»,- ասաց Մ․ Լանգդոնը։
Դասախոսությունը շարունակվեց ոչ թե դասական սահմանումներով, այլ հերոսի գաղափարի վերաիմաստավորմամբ։ Բանախոսը շեշտեց՝ իրենք առաջարկում են մի սահմանում, ըստ որի՝ հերոսությունը չի կապվում կարգավիճակի կամ հանրային ճանաչման հետ։ Հերոսը, ըստ նրանց ձևակերպման, այն մարդն է, որը կոնկրետ իրավիճակում նախընտրում է գործել։ Եվ, ի վերջո, ոչ թե ինքնությունն է որոշում արարքը, այլ արարքն է ձևավորում ինքնությունը։
Մ․ Լանգդոնի մեկնաբանությամբ՝ հերոսությունը հաճախ կապված է ռիսկերի կամ զիջումների հետ, սակայն ամենակարևորը բարոյական դիրքորոշումն է։ Նրա պատկերացրած հերոսը պասիվ դիտորդ չէ․ նա չի շրջանցում տեսածը, այլ արձագանքում է, քայլեր ձեռնարկում և պատրաստ է պատասխանատվություն ստանձնելու։
Դասախոսության ընթացքում անդրադարձ կատարվեց նաև առօրյա միջավայրում պասիվության հոգեբանական պատճառներին՝ դիտորդի ազդեցությանը, պատասխանատվության բաշխմանը և վախի գործոնին։ Բանախոսը ներկայացրեց գործիքներ, որոնք կարող են օգնել հաղթահարելու այդ մեխանիզմները՝ զարգացնելով բարոյական խիզախությունն ու քաղաքացիական ներգրավվածությունը ոչ թե արտակարգ, այլ ամենօրյա իրավիճակներում։
Բանախոսը տարբեր երկրների օրինակներով ցույց տվեց հերոսության ամենօրյա հասկացությունը, ներկայացրեց մեթոդաբանությունը, ծրագրի տարբեր ձևաչափերով կիրառումը՝ շեշտադրելով նաև դրանցում ազգային առանձնահատկությունները։
Այսպիսով, քննարկումը կենտրոնացավ ոչ թե հերոսների մասին պատմություններ պատմելու, այլ հերոսական վարքագիծը՝ որպես կիրառելի հմտություն դիտարկելու վրա։
Հանդիպում-դասախոսությունը վերածվեց ինտերակտիվ քննարկման․ մասնակիցները ակտիվորեն հարցեր էին տալիս, կիսվում իրենց մտքերով ու փորձով։
Նշենք, որ նախաձեռնությունն իրականացվեց ԵՊՀ շարունակական կրթության կենտրոնի, փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի անձի հոգեբանության ամբիոնի և «Հոգեբանների հայկական գիտական միավորում» ՀԿ-ի համագործակցությամբ։



