Февраля 18, 2026 | 16:18
Наука
Партнеры
Образование
Международное экологическое право лежит в основе новой образовательной инициативы. В ЕГУ подписан меморандум о взаимопонимании
Между Ереванским государственным университетом, Американским университетом Армении и неправительственной организацией «Армянская ассоциация международного права» был подписан Меморандум о взаимопонимании, направленный на формирование академического и профессионального сотрудничества в целях разработки, реализации и развития Программы профессионального развития в области международного экологического права и проведения мероприятий в рамках этой программы.
Միջազգային շրջակա իրավունքի մասնագիտական զարգացման ծրագիրը նախատեսված է իրավաբանների, քաղաքականություն մշակողների, պետական ծառայողների, հետազոտողների և բուհական դասախոսների համար՝ նպատակ ունենալով խորացնելու ոլորտի օրենսդրական և իրավական դաշտից բխող ռիսկերի և առավելությունների ընկալումը հատկապես այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանն է։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, կարևորելով նախաձեռնությունը, ընդգծեց համատեղ աշխատանքի նշանակությունը։
«Ողջունելի են նմանօրինակ ծրագրերը և մեր ընդհանուր մարտահրավերների ու համագործակցության հնարավորությունների շուրջ քննարկումները։ Կարծում եմ՝ համատեղ շատ անելիքներ ունենք։ Մենք պատրաստակամ ենք համախմբելու մեր ջանքերը և աջակցելու արդյունավետ ծրագրերի իրագործմանը: Սա մեծ մարտահրավեր է թե՛ մեզ, թե՛ ամբողջ ոլորտի համար։ Հուսով եմ՝ ծրագրի շրջանակում կկարողանանք կազմակերպել նաև վերապատրաստումներ քաղաքացիական ծառայողների համար։ Վստահ եմ, որ ծրագրի շրջանակն ընդլայնելու հնարավորության դեպքում այն է՛լ ավելի մեծ հետաքրքրություն կառաջացնի»,- ասաց նա։
ՀԱՀ նախագահ, դոկտոր Բրյուս Մ. Պողոսյանն իր հերթին մատնանշեց ծրագրի բացառիկությունը Հայաստանի համար։
«Այս համաձայնագրով մեկնարկում է «Միջազգային բնապահպանական իրավունքի մասնագիտական զարգացման աշխատարաններ» ծրագիրը՝ Հայաստանի համար աննախադեպ մի նախաձեռնություն։ Մեր նպատակն է ոչ միայն զարգացնել մասնագիտական կարողությունները, այլև ձևավորել իրավաբանների, քաղաքականություն մշակողների, հետազոտողների և դասախոսների կենսունակ համայնք»,- նշեց Բրյուս Մ. Պողոսյանը։
Նրա խոսքով՝ 2026 թվականի ապրիլից մեկնարկող 12–14-ամսյա ծրագիրը կտրամադրի խորացված գիտելիքներ միջազգային բնապահպանական պայմանագրերի, ինչպես նաև կլիմայի փոփոխության, ջրի և օդի որակի, կենսաբազմազանության, վտանգավոր նյութերի և արդյունաբերական անվտանգության ոլորտներին առնչվող իրավական շրջանակների վերաբերյալ։
«Դասընթացները կանցկացվեն Հայաստանի ամերիկյան համալսարանում և Երևանի պետական համալսարանում՝ ընդգծելով մեր համատեղ պատասխանատվությունն ու փոխադարձ վստահությունը»,- հավելեց նա։
Հայաստանի ամերիկյան համալսարանի Յակոբեան բնապահպանական կենտրոնի տնօրեն Ալեն Ամիրխանյանը, խոսելով համագործակցության մասին, ասաց․ «Այս նախաձեռնությունը հատկապես կարևոր է, քանի որ Հայաստանը 2026 թվականի հոկտեմբերից կստանձնի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի համաժողովի նախագահությունը, ինչպես նաև գտնվում է տարածաշրջանային ակտիվ փոփոխությունների փուլում, որտեղ բնապահպանական զգայուն հարցերի արդյունավետ կառավարումը կարևոր դերակատարում ունի խաղաղության և համագործակցության ամրապնդման գործում»։
Ծրագիրը կիրականացնի ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնը՝ ՀԱՀ «Իրավագիտություն», ԵՊՀ «Միջազգային դատարաններ և արբիտրաժ» մագիստրոսական ծրագրերի, ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի և Հայաստանի միջազգային իրավունքի միության հետ համագործակցությամբ։



