Март 25, 2026 | 13:34
Образование
Международное сотрудничество
Студенческий
Научный опыт и новые перспективы сотрудничества. Студенты факультета востоковедения Ереванского государственного университета в Санкт-Петербурге
Студенты факультета востоковедения Ереванского государственного университета посетили Санкт-Петербург (Россия) с целью развития профессиональных навыков, представления результатов своих исследований на международной научной платформе, подготовки докладов, участия в профессиональных дискуссиях и укрепления уже установленных академических связей.
Այցը ևս մեկ կարևոր քայլ էր ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի համանուն ստորաբաժանումների միջև ձևավորված համագործակցության շրջանակում։ Այդ համագործակցության կարևոր հիմքերից մեկն էլ նախորդ տարի Վանաձորում անցկացված «Օրբելի» արևելագիտական դպրոցն էր, որի ընթացքում ԵՊՀ-ում հյուրընկալվել էին Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի համալսարանների ուսանողներ և դասախոսներ։ Այդ հանդիպումներից հետո ձևավորվեցին նոր պայմանավորվածություններ՝ համատեղ գիտաժողովների, ծրագրերի իրականացման և փոխայցելությունների ուղղությամբ։
Սանկտ Պետերբուրգ կատարած այցին մասնակցած ուսանողները նախապես ներկայացրել էին իրենց գիտական հոդվածները, որոնք անցել էին ընտրության և փորձագիտական գնահատման փուլ։ Հոդվածները մշակվել էին գիտական ղեկավարների աջակցությամբ՝ համապատասխանեցվելով միջազգային գիտաժողովների պահանջներին։
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի «Թյուրքական պատմաբանասիրություն» մագիստրոսական ծրագրի առաջին կուրսի ուսանող Մանե Մամյանի խոսքով՝ այցն իր առաջին մասնագիտական միջազգային ուղևորությունն էր, որն առանձնացավ պատասխանատվության զգացումով և նոր փորձառությամբ։
«Սպասելիքներս շատ դրական էին. առաջին անգամ էի գիտական նպատակով արտերկիր մեկնում նման ձևաչափով, և դա ինձ համար մեծ մոտիվացիա էր՝ թեմաս լավագույնս ներկայացնելու և միջազգային լսարանի հետ աշխատելու համար»,- ասում է նա։
Թյուրքագիտության ամբիոնի երրորդ կուրսի ուսանող Միլենա Փափազյանի համար ևս սա առաջին լուրջ գիտաժողովային փորձառությունն էր։
«Երբ իմացա, որ ընտրվել եմ՝ մասնակցելու ծրագրին, ապրեցի շատ դրական էմոցիաներ։ Սպասելիքներս մեծ էին, և դրանք լիովին արդարացան. ձեռք բերեցի նոր գիտելիքներ և արժեքավոր փորձ»,- նշում է ուսանողը։
Չորրորդ կուրսի ուսանող Լուիզա Համբարձումյանի համար այցը նաև հնարավորություն էր վերականգնելու նախորդ տարվա ընթացքում ձևավորված մասնագիտական կապերը։ Այս համատեքստում նա մատնանշում է․ «Արդեն ունեինք ծանոթություններ «Օրբելի» արևելագիտական դպրոցից, և այս այցը հնարավորություն տվեց կրկին հանդիպելու մեր գործընկերներին, ավելի մոտիկից ճանաչելու համալսարանը և նորից փորձելու մեր ուժերը գիտական միջավայրում»։
Չորրորդ կուրսի ուսանող Մելինե Դաթոյանն ընդգծում է, որ թեև նախկինում մասնակցել է տարբեր ծրագրերի, այս ուղևորությունն առանձնանում էր իր մասնագիտական ուղղվածությամբ։
«Սա մասնագիտական առաջին ծրագրերից էր, որտեղ ներկայացնում էի գիտական աշխատանք։ Չնայած լարվածությանը՝ ֆակուլտետի և ղեկավարների աջակցությամբ կարողացանք պատվով ներկայանալ»,- շեշտում է նա։
Ծրագրի շրջանակում ուսանողները հնարավորություն են ունեցել շփվելու ոչ միայն ռուսաստանյան գործընկերների, այլև տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, ինչը, ԵՊՀ ուսանողների խոսքով, կարևոր փորձառություն էր երիտասարդ հետազոտողների համար՝ մասնագիտական բաց երկխոսության միջավայրում աշխատելու տեսանկյունից։
Հատկանշական է նաև, որ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի ուսանողների բազմալեզու պատրաստվածությունը զգալի առավելություն էր հաղորդակցման գործընթացում։ Ռուսերենի, անգլերենի, թուրքերենի և ադրբեջաներենի իմացությունը հնարավորություն է տվել լիարժեք ներգրավվելու գիտական քննարկումներում։
Ուսանողները մասնակցել են նաև մշակութային ծրագրերի։ Նրանք այցելել են Էրմիտաժ, ծանոթացել համալսարանի տարբեր ֆակուլտետների գործունեությանը, ինչպես նաև եղել իրավագիտության ֆակուլտետի գրադարանում, որտեղ պահպանվում են դեռևս Եկատերինա Երկրորդի ժամանակաշրջանի իրավական կարևոր փաստաթղթեր։
Այցի ընթացքում ձևավորվել են նաև նոր համագործակցության հիմքեր։ Մասնավորապես՝ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության և Սանկտ Պետերբուրգի համալսարանի ուսանողական գիտական կառույցի միջև հաստատվել է համագործակցության պայմանավորվածություն՝ համատեղ ծրագրեր իրականացնելու նպատակով։
Ուսանողները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են թուրքագիտական ուղղվածության տարբեր թեմաներով զեկուցումներ։ Միլենա Փափազյանը ներկայացրել է Թուրքիայի նախագահի խորհրդանշանի՝ 16 աստղերի պատմաքաղաքական նշանակությունը և դրա կիրառությունը ժամանակակից քարոզչության մեջ։ Մանե Մամյանը անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականության ձևավորման գործոններին և դրանց ինստիտուցիոնալ հիմքերին։ Մելինե Դաթոյանը ներկայացրել է Թուրքիայի հանրային դիվանագիտության գործիքակազմը՝ արտասահմանում բնակվող թուրքերի և ազգակից հասարակությունների վարչության գործունեության օրինակով, իսկ Լուիզա Համբարձումյանը ուսումնասիրել է Թուրքիայի քաղաքականության առանձնահատկությունները Բալկաններում բնակվող մուսուլման համայնքների նկատմամբ։
Ուսանողների խոսքով՝ զեկուցումները արժանացել են հետաքրքրված արձագանքների և մասնագիտական քննարկումների, որոնք նպաստել են թեմաների հետագա զարգացմանը։
Այցը նաև կարևոր ազդեցություն է ունեցել ուսանողների հետագա մասնագիտական որոշումների վրա։ Լուիզա Համբարձումյանը նշում է, որ ծրագրին մասնակցությունը նպաստել է մագիստրոսական կրթությունը Ռուսաստանում շարունակելու որոշման կայացմանը։
Մասնակիցների համոզմամբ՝ նման ծրագրերը ոչ միայն գիտական փորձառություն են ապահովում, այլև ձևավորում են վստահություն՝ միջազգային գիտաժողովներին հետագա մասնակցության և մասնագիտական զարգացման ճանապարհին։








