Апреля 15, 2026 | 13:21
Партнеры
Исследовательские центры и институты
Исследовательская работа
Домашняя работа как трудовой стаж. Новые исследования могут стать основой изменений в законодательстве
По приглашению Центра демографических исследований и образования ЕГУ в университете были представлены результаты анализа временных рядов национальных трансфертных счетов. Анализ был проведен консалтинговой компанией «Ameria» при финансовой поддержке правительства Великобритании и Фонда народонаселения ООН. Он позволяет выявить особенности экономических потоков между различными возрастными группами, оценить структуру производства и потребления на протяжении всего жизненного цикла, а также представить взаимосвязь рынка труда, социальной защиты и демографических тенденций.
Միջոցառման ընթացքում ընդգծվեց վերլուծության հիմնական արդյունքների կիրառման նշանակությունը՝ փաստահենք քաղաքականությունների մշակման, սոցիալական պաշտպանության համակարգի կատարելագործման և ժողովրդագրական մարտահրավերներին արձագանքող ծրագրերի ձևավորման համատեքստում։
ԵՊՀ միջազգային կապերի, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը նշեց, որ Ժողովրդագրական հետազոտությունների և կրթության կենտրոնը վերջին ամիսներին ինտենսիվ աշխատում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության գործընկերների հետ:
«Այս վերլուծությունը նոր ուղղություններով ավելի խորքային հետազոտությունների հնարավորություն է տալիս նաև համալսարանի հետազոտողներին»,- ասաց նա:
Հետազոտությունը բացահայտում է Հայաստանի տնտեսության մեջ չվճարվող տնային աշխատանքի և խնամքի հսկայական, բայց մինչ օրս «անտեսանելի» դերը:
«Ամերիա» ընկերության կառավարման խորհրդատվական ծառայության տնօրեն Տիգրան Ջրբաշյանը հետազոտությունն անվանեց «շրջադարձային»։ Նրա խոսքով՝ մենք բոլորս գիտենք, որ տներում հսկայական աշխատանք է կատարվում, բայց դժվար է պատկերացնել դրա իրական մեծությունն ու ազդեցությունը տնտեսության վրա։
«Ամերիա» կառավարման խորհրդատվական ծառայության հետազոտությունների ավագ խորհրդատու Արտաշես Շաբոյանը մանրամասն ներկայացրեց հետազոտության մեթոդաբանական հիմքերը։ Նա պարզաբանեց, որ ավանդական ազգային հաշիվների համակարգը չի ներառում չվճարվող ծառայությունները, ինչը թույլ չի տալիս տեսնել տնտեսության իրական պատկերը:
Ըստ բանախոսների՝ ավանդական տնտեսական ցուցանիշները (ինչպիսին է, օրինակ, ՀՆԱ-ն) հիմնականում չափում են միայն շուկայական գործարքները և չեն արձանագրում տնային տնտեսություններում կատարվող չվճարվող աշխատանքը՝ կերակուր պատրաստելը, մաքրությունը, երեխաների և տարեցների խնամքը: Մինչդեռ չվճարվող աշխատանքի դրամական գնահատումը ցույց է տալիս, որ տնային տնտեսությունների կողմից մատուցվող ոչ շուկայական ծառայությունները ՀՆԱ-ի զգալի մասն են կազմում: Բանախոսների մեկնաբանությամբ՝ հետազոտության արդյունքները կարևոր նշանակություն ունեն Հայաստանի առջև ծառացած ժողովրդագրական խնդիրների համատեքստում, ինչպիսիք են բնակչության ծերացումը, ծնելիության նվազումը և միգրացիան։
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը հույս հայտնեց, որ այս հետազոտության արդյունքները պետական ինստիտուցիոնալ մակարդակում փոփոխություններ կատարելու համար առաջնային կլինեն և կնպաստեն կանանց կյանքի որակի բարելավմանը, տնտեսության զարգացմանը: Նրա դիտարկմամբ՝ հետազոտությունը հիմք է ստեղծում ավելի թիրախային և տվյալահենք քաղաքականությունների մշակման համար՝ ուղղված ժողովրդագրական դիմակայունությանը և գենդերային ներառականությանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանն ընդգծեց, որ հետազոտության արդյունքները կդիտարկվեն աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար։ Մասնավորապես՝ քննարկումների շրջանակում կլինեն խնամք իրականացնող անձանց համար աշխատանքային ստաժի և կենսաթոշակի հաշվարկման հնարավորությունները, քանի որ նրանք հաճախ դուրս են մնում աշխատաշուկայից հենց խնամքի պարտավորությունների պատճառով:
Հետազոտության ներկայացման ընթացքում նշվեց, որ Հայաստանը զարգացող երկրների շարքում առաջիններից է, որը կիրառել է ՄԱԿ-ի կողմից 2025 թ. հաստատված այս նոր մեթոդաբանությունը:



