Апреля 20, 2026 | 13:06
Образование
Конкурсы
17 предметов, 707 студентов: в Ереванском государственном университете состоялся второй - финальный этап «Олимпиады ЕГУ-2026»
«Олимпиада ЕГУ-2026» собрала сотни обучающихся из Еревана и регионов Армении. Главная цель мероприятия – содействие развитию научных интересов обучающихся, их профессиональной ориентации и раскрытию их потенциала.
ԵՊՀ առարկայական ամենամյա օլիմպիադան յուրօրինակ կրթական հարթակ է, որի շնորհիվ Երևանի և ՀՀ տարբեր մարզերի սովորողներ հնարավորություն են ստանում համալսարանական միջավայրում կիրառելու իրենց գիտելիքներն ու դրսևորելու կարողությունները:
Մրցույթը ԵՊՀ դիմորդների հետ տարվող աշխատանքների բաժնի կողմից կազմակերպվող համահանրապետական ամենամյա միջոցառում է, որի շնորհիվ ապագա դիմորդները ծանոթանում են համալսարանին նախքան համալսարանական կյանքում ընդգրկվելը:
ԵՊՀ օլիմպիադան աշակերտների՝ ապագա դիմորդների համար ստեղծված հերթական հնարավորությունն է՝ փորձարկելու գիտելիքները ինչպես հանրակրթական, այնպես էլ լրացուցիչ կրթական առարկաներից։ Ի տարբերություն նախորդ տարվա՝ այս տարի օլիմպիադային մասնակցել են Երևանի ու ՀՀ մարզերի ավագ դպրոցների, վարժարանների և քոլեջների սովորողներ:
ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ՝ օլիմպիադայում հանրակրթական և լրացուցիչ կրթական առարկաներից I, II և III կարգի դիպլոմների արժանացած աշակերտները հետագայում համալսարանի վճարովի համակարգ ընդունվելու պարագայում առաջին կուրսում ստանում են կրթաթոշակ ուսման վարձի փոխհատուցմամբ՝ համապատասխանաբար 50, 40 և 30 տոկոսի չափով:
«ԵՊՀ օլիմպիադա-2026»-ի երկրորդ փուլին մասնակցել է 707 սովորող հանրակրթական («Մաթեմատիկա», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն», «Ինֆորմատիկա») և լրացուցիչ կրթական («Հայոց եկեղեցու պատմություն», «Տրամաբանություն», «Սոցիոլոգիա», «Պետության և իրավունքի հիմունքներ», «Տնտեսագիտություն») առարկաներից։
«Էկոլոգիայի և կայուն զարգացման հիմունքներ» լրացուցիչ կրթական առարկայից այս տարի դիմորդներ չեն գրանցվել, փոխարենը մասնակիցներ են եղել «Տնտեսագիտություն», «Սոցիոլոգիա», «Հայոց եկեղեցու պատմություն» լրացուցիչ կրթական առարկաներից, որոնց դիմորդներ չէին գրանցվել նախորդ ուսումնական տարում:
Հանրակրթական առարկաների օլիմպիադան անցկացվել է երկու փուլով (բացառությամբ «Ինֆորմատիկա» առարկայի), իսկ լրացուցիչ կրթական առարկաներինը՝ մեկ փուլով: Առաջին փուլը կազմակերպվել է առցանց, երկրորդը՝ անցանց ձևաչափով ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում: Երկրորդ փուլին մասնակցել են առաջին փուլում լավագույն արդյունքներ գրանցած մասնակիցները:
Օլիմպիադայի վերջնական արդյունքները կհրապարակվեն ընթացիկ շաբաթվա վերջում:
Երևանի պետական համալսարանը նմանօրինակ մրցույթների միջոցով նպատակ ունի զարգացնելու սովորողների գիտական մտածողությունը, խրախուսելու առաջադիմությունը, ինչպես նաև բացահայտելու համապատասխան ներուժ ունեցողներին և աջակցելու ապագա ուսանողներին մասնագիտական կողմնորոշման հարցում:

