Апреля 20, 2026 | 15:31
Общество
Студенческий
Президент Республики Армения отвечает на вопросы студентов. Встреча в ЕГУ
Президент Республики Армения Ваагн Хачатурян посетил ЕГУ и выступил с докладом на тему «Перспективы развития, мир, разблокирование и проект «TRIPP»». Он обсудил со студентами вопросы регионального сотрудничества и перспективы экономического развития страны.
Բանախոսության ընթացքում ՀՀ նախագահը ներկայացրեց Հայաստանի զարգացման ռազմավարական հիմնական ուղղությունները՝ առանձնացնելով տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման հրամայականը և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությանը՝ անդրադառնալով նաև «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։
Նա ընդգծեց տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության հաստատման անհրաժեշտությունը՝ նշելով, որ այն տնտեսական զարգացման, ներդրումային միջավայրի բարելավման և պետության մրցունակության բարձրացման կարևորագույն նախապայմաններից մեկն է։ Վահագն Խաչատուրյանը խոսեց «TRIPP» նախագծի նպատակների և հնարավորությունների մասին՝ մատնանշելով դրա դերակատարումը տարածաշրջանային կապերի ամրապնդման, տնտեսական փոխկապակցվածության խորացման և զարգացման նոր հնարավորությունների ստեղծման գործընթացում։
Նախագահը խոսեց նաև վերջին տարիների տնտեսական զարգացումների մասին՝ անդրադառնալով ներդրումների աճի և տնտեսական ակտիվության դինամիկային։ Նրա խոսքով՝ տնտեսական քաղաքականության կարևոր նպատակներից մեկը ներառական աճի ապահովումն է, ինչի արդյունքում հասարակության ավելի լայն շերտեր պետք է օգտվեն ստեղծվող տնտեսական արժեքից։
«Իրականացվող քաղաքականությունը ներառական է, և հենց ներառականությունն է, որ լավագույնս արտահայտում է բովանդակությունը․ այդ քաղաքականության արդյունքները հասանելի են լինելու Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին։ Մեր քաղաքացիներն իրենց առօրյայում պետք է զգան խաղաղ ապրելու իրական իմաստը, հասկանան հարևանների հետ խաղաղ հարաբերությունների արժեքը և տեսնեն, թե ինչպես կարող են այդ պայմաններում նաև սեփական հնարավորություններն ու առավելությունները հասանելի դարձնել մյուս երկրների քաղաքացիների համար»,- ասաց նա։
Անդրադառնալով երկրում տեղի ունեցող արհեստական բանականության (AI) ոլորտի զարգացումներին՝ նախագահը կարևորեց ինչպես AI գործարանի կառուցումը, այնպես էլ ՀՀ ԲՏԱ նախարարության և «Firebird AI»-ի միջև ստորագրված 25 մլն ԱՄՆ դոլարի պայմանագիրը՝ ուղղված արհեստական բանականության ոլորտում նորարարությունների զարգացմանը։
Հանդիպման երկրորդ հատվածն անցավ հարցուպատասխանի ձևաչափով, որը առանձնացավ իր ակտիվությամբ։ Ուսանողները բարձրացրին մի շարք հարցեր՝ տարբեր երկրների հետ հարաբերություններից մինչև ՀԱՊԿ-ի դերակատարությանն ու տարածաշրջանային անվտանգության համակարգերին վերաբերող թեմաներ։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող Արարատ Հակոբյանը նշեց, որ հանդիպման ընթացքում իր համար ամենատպավորիչ հատվածը հարցուպատասխանի փուլն էր, հատկապես՝ տնտեսական գծապատկերներին և տարածաշրջանային հաղորդակցությունների թեմաներին առնչվող քննարկումները։ Ուսանողը ընդգծեց, որ հետաքրքրված է Թուրքիայով անցնող հնարավոր երկաթուղային կապերի և տարածաշրջանային նախագծերի գործարկման մանրամասներով և հավելեց, որ նախագահի պատասխանները նոր հարցեր և հետաքրքրություն առաջացրին՝ թեման ավելի խորությամբ ուսումնասիրելու անհրաժեշտությամբ։
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Անահիտ Ներսիսյանը նշեց, որ բանախոսությունն ու հարցուպատասխանի ձևաչափը բավականին ինտերակտիվ էին, ինչը հնարավորություն տվեց տարբեր թեմաների շուրջ ամբողջական պատկերացում կազմելու։ Նա կարևորեց հատկապես տնտեսական հարցերի քննարկումը՝ ընդգծելով ներմուծման և արտահանման հարաբերակցությունը, ինչպես նաև Հայաստանի արտաքին տնտեսական կապերը։ Ուսանողի համար առանձնակի հետաքրքիր էին տարածաշրջանային տնտեսական համագործակցության հնարավորությունները։ Նա ընդգծեց, որ արդյունաբերության զարգացման հարցը ներկայում կարևոր ուղղություններից է, որը կարող է նպաստել երկրի տնտեսական ներուժի աճին և արտահանման հնարավորությունների ընդլայնմանը։
«Իմ կարծիքով՝ նախագահի ներկայացրած բոլոր ծրագրերը երկարաժամկետ բնույթ ունեին և հնարավոր է, որ դրանք ժամանակի ընթացքում փոփոխությունների ենթարկվեն կամ զարգանան այլ ուղղություններով՝ կախված քաղաքական իրավիճակի փոփոխությունից և երկրի ղեկավարության մոտեցումներից»,- հավելեց նա։
Ըստ ուսանողների՝ այսօրինակ հանդիպումները կարևոր են, քանի որ հնարավորություն են տալիս անմիջական շփման միջոցով քննարկելու արդիական թեմաներ, հասկանալու երիտասարդությանը հետաքրքրող հարցերը և ձևավորելու առավել ամբողջական պատկերացում պետական քաղաքականության ու ընթացիկ գործընթացների վերաբերյալ։
Նշենք, որ մինչ ուսանողների հետ հանդիպելը Վահագն Խաչատուրյանը շրջայց է կատարել ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանում և տվյալների մշակման նորաստեղծ կենտրոնում՝ ծանոթանալով համալսարանում վերջին տարիներին կատարված ենթակառուցվածքային բարեփոխումներին։









