Апреля 28, 2026 | 14:22
Партнеры
Исследовательская работа
Международное сотрудничество
«Компаниям необходимо диверсифицировать свои поставки». Дидье Боровски
В рамках сотрудничества между Центром выпускников и карьеры ЕГУ и Академией «Амунди-Акба» в ЕГУ состоялась конференция на тему «Как макроэкономические и геополитические глобальные изменения влияют на наши кошельки и мировые рынки». Докладчиком на конференции выступил Дидье Боровски, руководитель отдела макрополитических исследований Инвестиционного института «Амунди».
Դիդիե Բորովսկու բանախոսության առանցքային թեմաներն էին գլոբալ մակրոտնտեսական միտումները, աշխարհաքաղաքականությունն ու շուկաները, մասնավորապես այն, թե ինչպես են քաղաքական որոշումներն ազդում ֆինանսական ցուցանիշների վրա: Նա անդրադարձավ նաև ներդրումային հեռանկարներին, թե ինչպես կարելի է կողմնորոշվել անորոշության պայմաններում:
Ըստ բանախոսի՝ մենք թևակոխել ենք մի դարաշրջան, որտեղ մակրոտնտեսական վերլուծությունը հնարավոր չէ առանց աշխարհաքաղաքականության։ Նրա կանխատեսմամբ՝ առաջիկա 10-15 տարիներին ականատես կլինենք ավելի մեծ թվով հակամարտությունների, քան տեսել ենք նախորդ 50 տարիներին։
«Այս պայմաններում առաջին պլան են մղվում տնտեսության դիմակայունությունն ու դիվերսիֆիկացումը: Ընկերությունները պետք է դիվերսիֆիկացնեն իրենց մատակարարումները՝ ցնցումներին դիմանալու համար»,- ասաց նա ու որպես օրինակ բերեց Գերմանիային, որը չուներ էներգակիրների դիվերսիֆիկացում և ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով հայտնվեց ճգնաժամի մեջ Ռուսաստանից էներգակիրների կախվածության պատճառով:
Բանախոսը մանրամասն անդրադարձավ Իրան-ԱՄՆ-Իսրայել լարվածությանը, քանի որ Հորմուզի նեղուցով է անցնում համաշխարհային հում նավթի մոտ 40%-ը, և նեղուցն առանցքային նշանակություն ունի գլոբալ առևտրի համար։
«Այստեղով է անցնում համաշխարհային հում նավթի մոտ 40%-ը և հեղուկացված բնական գազի զգալի մասը: Պատերազմի նույնիսկ լավագույն սցենարի դեպքում (60% հավանականություն), երբ հնարավոր լինի հասնել կայունացման, նեղուցում երթևեկության լիարժեք նորմալացումը ամիսներ կտևի: Իսկ էսկալացիայի դեպքում (40% հավանականություն) նավթի գները կարող են կտրուկ աճել՝ հասնելով մինչև 100-125 ԱՄՆ դոլարի մեկ բարելի դիմաց»,- մատնանշեց նա:
Դիդիե Բորովսկու խոսքով՝ կենտրոնական բանկերը ստեղծված իրավիճակի պատճառով հայտնվել են բարդ դրության մեջ և ստիպված են սպասողական կեցվածք որդեգրել, քանի որ պետք է ընտրություն կատարեն գնաճի դեմ պայքարի և ռեցեսիայից խուսափելու միջև։ Այս համատեքստում նա ասաց․ «Նման պայմաններում ներդրողների և պետությունների համար կենսական է դառնում յուրաքանչյուր երկրի առանձնահատուկ մակրոտնտեսական վիճակի խոր վերլուծությունը»:
Նա հատուկ ընդգծեց նաև Հայաստանի տնտեսական ներուժը։ Բանախոսը նշեց, որ եթե Եվրագոտու պոտենցիալ տնտեսական աճը գնահատվում է շուրջ 1%, իսկ ԱՄՆ-ինը՝ 2%, ապա Հայաստանի պոտենցիալ տնտեսական աճը կազմում է 5%։ Նրա մեկնաբանությամբ՝ սա բարձր ցուցանիշ է, որը հնարավորություն է տալիս երկրին զարգանալու նույնիսկ համաշխարհային անորոշությունների պայմաններում:
Բանախոսը զգուշացրեց նաև, որ պետական և մասնավոր պարտքի մակարդակը ամբողջ աշխարհում շարունակում է աճել, ինչը նշանակում է, որ կառավարություններն այլևս չունեն ֆինանսական միջոցներ՝ տնտեսական ցնցումները մեղմելու համար, ինչպես դա անում էին COVID-19-ի ժամանակ:






