Май 14, 2026 | 15:02
Партнеры
Карьера
Как стать конкурентоспособным специалистом на рынке труда: консультационная встреча в ЕГУ
В университете состоялась очередная групповая консультационная встреча HR, предусмотренная для студентов в рамках программы «Карьерный компас: найди свой путь», осуществляемой при сотрудничестве Центра выпускников и карьеры ЕГУ и компании «Coca-Cola HBC Armenia».
Ընկերության տաղանդների հավաքագրման գործընթացների և գործատուի բրենդավորման պատասխանատու Տաթևիկ Բաբայանն ուսանողների հետ կիսվեց իր փորձով և գիտելիքներով:
Հանդիպման ընթացքում ուսանողները ծանոթացան արդյունավետ ինքնակենսագրական կազմելու հիմնական սկզբունքներին, հարցազրույցների ընթացքում ճիշտ ներկայանալու առանձնահատկություններին և աշխատաշուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ հմտություններին։ Նրանք նաև տեղեկացան «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության աշխատանքային միջավայրին և մասնագիտական զարգացման հնարավորություններին։
Տաթևիկ Բաբայանը ներկայացրեց աշխատանքի ընդունման գործընթացի հիմնական փուլերն ու հաջողության հասնելու կարևոր մոտեցումները։
Ինտերակտիվ աշխատարանի շրջանակում ուսանողները բաժանվեցին խմբերի, վերլուծեցին տարբեր թեկնածուների օրինակներ և քննարկեցին, թե ինչ հմտություններ ու հատկանիշներ են կարևոր տվյալ հաստիքին համապատասխանելու համար։ Բացի դրանից՝ նրանք հնարավորություն ստացան գործատուի տեսանկյունից գնահատելու թեկնածուներին և առավել հստակ պատկերացում կազմելու ընտրության գործընթացի մասին։






