Июнь 30, 2026 | 12:30
Конкурсы
Студенческий
Студенты ЕГУ приняли участие в международном конкурсе игровых судебных процессов в сфере инвестиционного арбитража, проходившем в Риме и Франкфурте
Команда юридического факультета ЕГУ приняла участие в престижных международных конкурсах игровых судебных процессов в сфере инвестиционного арбитража в Риме и Франкфурте.
Մրցութային ճանապարհը մեկնարկել է Հռոմում անցկացված «DLA Piper Investment Arbitration Pre-Moot» նախնական դատախաղով, որտեղ ԵՊՀ-ն ներկայացրել են Իրավագիտության ֆակուլտետի ուսանողներ Անի Չիլինգարյանը և Սիրանուշ Պողոսյանը։ Մասնակիցները մրցել են տարբեր երկրների թիմերի դեմ՝ ցուցադրելով բարձր մակարդակի բանավոր փաստարկման և արբիտրաժային վարույթի հմտություններ, ինչպես նաև կատարելագործելով իրենց մասնագիտական հմտությունները՝ նախքան հիմնական մրցույթը։
Այնուհետև թիմը մասնակցել է Ֆրանկֆուրտում կայացած ներդրումային արբիտրաժի միջազգային դատախաղ-մրցույթին, որտեղ ԵՊՀ ուսանողները մրցել են մի շարք հեղինակավոր համալսարանների թիմերի դեմ, այդ թվում՝ Չիկագոյի, Ցյուրիխի և Փարիզի Սիտե համալսարանների ներկայացուցիչների։
Միջազգային այս փորձառությունը թիմի անդամներին հնարավորություն է տվել գործնական մակարդակում խորացնելու ներդրումային արբիտրաժի ոլորտի գիտելիքները, զարգացնելու իրավական վերլուծության և բանավոր փաստարկման հմտությունները, ինչպես նաև ծանոթանալու ոլորտի միջազգային առաջատար պրակտիկային։