- Главная
- Node
- ԵՊՀ ինը գիտնականներ ընտրվել են ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամներ
Сентября 10, 2026 | 12:44
Գիտություն
Հետազոտական կենտրոններ և ինստիտուտներ
ԵՊՀ ինը գիտնականներ ընտրվել են ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամներ
Տեղի է ունեցել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ասոցացված անդամների ընտրությունը։ Ընտրության արդյունքում ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամ են ընտրվել 31 գիտնականներ, որոնց թվում՝ Երևանի պետական համալսարանի ինը գիտնականներ։
ՀՀ ԳԱԱ գործող կանոնադրության համաձայն՝ ակադեմիայի անդամներն են ակադեմիկոսները և ասոցացված անդամները։ Ասոցացված անդամներն ընտրվում են մրցութային կարգով, իսկ գիտական տիտղոսը շնորհվում է ցմահ։ Ասոցացված անդամ կարող է ընտրվել ՀՀ քաղաքացիություն ունեցող գիտնականը, որն առնվազն համապատասխանում է առաջատար գիտաշխատողի տարակարգի համար սահմանված պահանջներին։
ԵՊՀ ներկայացուցիչներն ընտրվել են ֆիզիկայի, կենսաբանական, քիմիական, մաթեմատիկական և համակարգչային գիտությունների, ինչպես նաև արհեստական բանականության ուղղություններով։
Ֆիզիկա և հարակից գիտություններ
Արամ Սահարյան (պաշտոնական ցանկում՝ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ)
Կենսաբանական և հարակից գիտություններ
Մարինե Առաքելյան
Կարեն Թռչունյան
Կարեն Ղազարյան
Հովիկ Փանոսյան
Քիմիական և հարակից գիտություններ
Աննա Մկրտչյան
Մաթեմատիկա, մեխանիկա, համակարգչային գիտություններ
Մարտին Գրիգորյան
Խաչատուր Խաչատրյան (Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ)
Արհեստական բանականություն (մշակում և կիրառություն)
Աշոտ Հարությունյան (Երևանի պետական համալսարան և Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ)
Շնորհավորում ենք ԵՊՀ գիտնականներին ՀՀ ԳԱԱ ասոցացված անդամ ընտրվելու առթիվ և մաղթում արգասավոր գիտական ու ստեղծագործական աշխատանք, նոր ձեռքբերումներ և շարունակական հաջողություններ գիտական գործունեության մեջ։