«Բոստոնջին»-ը («BostonGene») կենսատեխնոլոգիական ընկերություն է, որը հիմնադրվել է ԱՄՆ-ում 2015 թվականին։ 2022 թվականին ընկերությունը գրասենյակ է բացել Հայաստանում։
«Բոստոնջին»-ը վերաիմաստավորում է օնկոլոգիական հիվանդություն ունեցող բուժառուների բուժման և այդ գործընթացում կիրառվող դեղամիջոցների մշակման մոտեցումները՝ համադրելով բազմամոդալ տվյալներն ու արհեստական բանականությունը։
«Բոստոնջին»-ի ուռուցքային և իմունային կենսաբանության մոդելը ստեղծվել և վավերացվել է իրական կլինիկական տվյալների լայնածավալ բազայի հիման վրա։ Այն համադրում է գենոմային, տրանսկրիպտոմային և իմունոլոգիական տվյալները կլինիկական արդյունքների հետ՝ ապահովելով կենսաբանորեն հիմնավորված և գործնական կիրառելի պատկերացումներ։
Այս տվյալներն օգնում են մեր կենսադեղագործական գործընկերներին ավելի արդյունավետ պլանավորելու և նվազեցնելու կլինիկական փորձարկումների ռիսկերը, բացահայտելու նոր թերապևտիկ թիրախներ և ավելի ճշգրիտ կանխատեսելու բուժման նկատմամբ արձագանքը՝ դեղամիջոցների մշակման բոլոր փուլերում։ Միաժամանակ, դրանք նպաստում են բուժառուների բուժօգնության բարելավմանը նորարարությունների կիրառման միջոցով։
Այսօր ընկերությունն առաջարկում է կարիերայի հնարավորություններ ծրագրային ապահովման, կենսաինֆորմատիկայի և տվյալների վերլուծության ոլորտներում։
Ավելին՝ https://bostongene.com/