«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը («Հայհիդրոմետ» ՊՈԱԿ) ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 81-Ն որոշմամբ` «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն», «Անտառային մոնիթորինգի կենտրոն» և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման արդյունքում և համարվում է դրանց իրավահաջորդը:
Հայհիդրոմետի առաքելությունը բնակչությանը, պետական կառավարման մարմիններին և շահագրգիռ կազմակերպություններին հուսալի հիդրոօդերևութաբանական տեղեկատվությամբ, որակյալ հիդրոօդերևութաբանական կանխատեսումներով ու վտանգավոր հիդրոօդերևութաբանական երևույթների մասին նախազգուշացումներով, շրջակա միջավայրի, անտառային էկոհամակարգերի վիճակի մասին տեղեկատվությամբ ապահովումն է:
Ավելին՝ www.meteomonitoring.am