«Արմենիա վայն» ՍՊԸ-ն հայկական ժամանակակից գինեգործության խորհրդանիշն է, որը գինեգործական 6000-ամյա մշակույթը և միջազգային տեխնոլոգիաները միաձուլում է մեկ գաղափարի շուրջ՝ աշխարհին ներկայացնել հայկական գինին՝ որպես ազգային արժեք:
Ընկերության տեսլականը՝ վերականգնել հայկական բազմադարյա գինեգործության համբավը։
Ընկերության հիմնական սկզբունքը՝ կատարելության անվերջ ձգտում։
Ընկերության գործունեության հիմքում սերն ու նվիրումն է հայրենիքի, մարդկանց և շրջակա միջավայրի հանդեպ։
Ընկերության գործելաոճը՝ ապահովել լավագույն արդյունք՝ ազնիվ ու թափանցիկ աշխատանքի շնորհիվ։
Ընկերության առաքելությունը՝ աշխարհին ներկայացնել Հայաստանի համն ու բույրը իրենց գինիներում։
Մշտական պատասխանատվությունը՝ խթանել Հայաստանում խաղողագործության և գինեգործության մշակույթի զարգացումն ու հայկական գինու ճանաչողության բարձրացումն ամբողջ աշխարհում։
Ավելին՝ www.armeniawine.am