Գիտական հետազոտությունից դեպի կայուն ստարտափ
ԵՊՀ բիզնես ինկուբատորի ութամսյա ծրագիր՝ ասպիրանտների և երիտասարդ հետազոտողների համար։ Մասնակիցները զարգացնում են իրենց հետազոտության արդյունքը՝ նախատիպից մինչև շուկա մուտք գործելու ռազմավարություն։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ նոյեմբերի 20, 2026 թ.
Ի՞նչ է տալիս ծրագիրը
ԵՊՀ նորարարական կրթաթոշակային ծրագիրն օգնում է գիտական հետազոտության արդյունքը վերածել շուկայում կիրառելի տեխնոլոգիական արտադրանքի։ Ծրագիրն անցկացվում է 2026 թ. նոյեմբերից մինչև 2027 թ. հուլիս։
Նախատիպի մշակում։ Մասնակիցները կարող են օգտվել ԵՊՀ լաբորատորիաներից, սարքավորումներից և բիզնես ինկուբատորի աշխատանքային տարածքներից՝ փորձարկելու նվազագույն կենսունակ արտադրանքը (MVP)։
Բիզնես մոդել և շուկա մուտք գործելու ռազմավարություն։ Մենթորները կաջակցեն շուկայի ուսումնասիրության, հաճախորդների հետ աշխատանքի և մտավոր սեփականության պաշտպանության հարցերում։ Ծրագիրը մշակվել է Cornell Tech-ի ռազմավարական ուղղորդմամբ։
Ներկայացում ներդրողներին։ Մասնակիցները կմշակեն բիզնես պլան և ներդրումային ներկայացում (Pitch Deck)՝ իրենց նախագծերը տեղական ու միջազգային ներդրողներին և վենչուրային հիմնադրամներին ներկայացնելու համար։
Ծրագրի փուլերը
| Ժամանակահատված | Աշխատանք |
|---|---|
| 1–2-րդ ամիսներ | Գաղափարի ստուգում և թիմի ձևավորում։ Շուկայի ուսումնասիրություն, պոտենցիալ հաճախորդների կարիքների գնահատում և մասնագետների ներգրավում։ |
| 3–5-րդ ամիսներ | Նախատիպի մշակում։ Արտադրանքի առաջին տարբերակի ստեղծում և լաբորատոր փորձարկում, տեխնիկական ու ֆինանսական ռեսուրսների բաշխում։ |
| 6–7-րդ ամիսներ | Բիզնես մոդել և մուտք շուկա։ Իրավաբանական խորհրդատվություն, մտավոր սեփականության գրանցում և առաջին հաճախորդների արձագանքների հավաքագրում։ |
| 8-րդ ամիս | Ամփոփիչ ներկայացումների օր (Demo Day)։ Նախագծերի ներկայացում ներդրողներին և վենչուրային հիմնադրամներին։ |
Ֆինանսավորում
ԵՊՀ բիզնես ինկուբատորը յուրաքանչյուր նախագծի համար տրամադրում է մինչև 15 000 ԱՄՆ դոլար։ Նախնական փուլում աջակցությունը չի ենթադրում բաժնեմասի տրամադրում (equity-free)։ Առաջին մասնակցի ֆինանսավորումն արդեն ապահովված է։
Միջոցները կարող են ուղղվել սարքավորումների ու նյութերի, ծրագրային ապահովման և հաշվողական ռեսուրսների, մասնագիտական խորհրդատվության, շուկայավարման և մտավոր սեփականության պաշտպանության ծախսերին։
Բյուջեի օրինակ՝ 15 000 ԱՄՆ դոլարի դեպքում
| Ծախսային ուղղություն | Բաժին | Գումար |
|---|---|---|
| Կրթաթոշակ | 45% | 6 750 ԱՄՆ դոլար |
| Թիմի ձևավորում | 30% | 4 500 ԱՄՆ դոլար |
| Շուկայավարում և վաճառք | 15% | 2 250 ԱՄՆ դոլար |
| Այլ և չնախատեսված ծախսեր | 10% | 1 500 ԱՄՆ դոլար |
Ժյուրին հաստատում է բյուջեն՝ ըստ ներկայացված բիզնես պլանի։
Ովքե՞ր կարող են դիմել
ԵՊՀ ասպիրանտները, երիտասարդ գիտնականները և վերջին երեք տարում գիտական աստիճան ստացած հետազոտողները։
Դիմորդը պետք է ունենա առևտրայնացման ներուժ ունեցող գիտական արդյունք կամ նախատիպ և կարողանա ծրագրին տրամադրել շաբաթական առնվազն 15–20 ժամ։
Կրթաթոշակը տրամադրվում է անհատ հետազոտողին։
Առավելություն կտրվի միջազգային շուկայում կիրառելի լուծումներին, այդ թվում՝ գիտատար տեխնոլոգիաների (DeepTech), կենսատեխնոլոգիայի, արհեստական բանականության, նոր նյութերի և կանաչ տեխնոլոգիաների ոլորտներում։
Գործընկերներ
Cornell Tech՝ ռազմավարական խորհրդատու։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամ (EIF)՝ գործընկեր նորարարական էկոհամակարգում։
Կորպորատիվ գործընկերները կարող են աջակցել հետազոտական նախագծերի զարգացմանը և առաջնահերթ ծանոթանալ ԵՊՀ-ում ստեղծվող տեխնոլոգիաներին ու դրանք մշակող թիմերին։ Համագործակցության հարցերով՝ businessincubator@ysu.am։
ԵՊՀ բիզնես ինկուբատոր · Աբովյան 52, Երևան · (+374 60) 710 680
Հաճախ տրվող հարցեր
Ծրագրի հիմնական թիրախը ասպիրանտներն ու գիտաշխատողներն են։ Սակայն մագիստրանտները կարող են ներգրավվել որպես թիմի անդամ, եթե համապատասխանում են նախագծի հիմնական չափանիշներին։
Մտավոր սեփականության (IP) իրավունքների տնօրինումը կարգավորվում է ԵՊՀ մտավոր սեփականության քաղաքականության համաձայն։ Ծրագրի ընթացքում տրամադրվում է մասնագիտական իրավաբանական աջակցություն՝ արտոնագրման և IP պաշտպանության ռազմավարությունները ճիշտ մշակելու համար։
Ո՛չ, պարտադիր չէ։ Դուք կարող եք դիմել որպես անհատ հետազոտող։ Ծրագրի առաջին փուլերի ընթացքում Բիզնես ինկուբատորը կօգնի Ձեզ գտնելու համահիմնադիրներ և ձևավորելու 2-3-հոգանոց միջգիտակարգային թիմ։
2026–2027 թթ. ծրագրի հայտերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 20-ն է։ Ծրագրի պաշտոնական մեկնարկը նախատեսված է 2026 թվականի նոյեմբերին։ Խորհուրդ է տրվում հայտերը լրացնել հնարավորինս շուտ՝ նախնական հարցազրույցների փուլն անցնելու համար։