Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Միջոցառումներ
  3. ԵՊՀ շրջանավարտների ֆորում
  4. Նորություններ
Հավելյալ նավիգացիա
Փակել
  • Գլխավոր էջ
  • Բիզնես ինկուբատորի մասին
  • Բիզնես ինկուբատորի ծրագրեր և դասընթացներ
  • Նորություններ
  • Բիզնես ինկուբատորի գործընկերներ և համագործակցություն

Նորություններ

ԵՊՀ բիզնես ինկուբատորի նոր նախաձեռնությունը՝ «Mini MBA» ծրագիրը

ԵՊՀ բիզնես ինկուբատորը կազմակերպել էր  շահառուների հետ հանդիպում, որի ժամանակ ներկայացվեց  նոր նախաձեռնությունը՝ «Mini MBA» ծրագիրը, որի  նպատակն է խթանել ակադեմիական գաղափարների գործնական կիրառումը՝ իրար կապելով ակադեմիական հետազոտությունները և բիզնես աշխարհը։

«Mini MBA» ծրագիրը ներկայացնելիս Բիզնես ինկուբատորի ղեկավար Ռուբեն Գևորգյանը փաստեց, որ այսօր լավագույն գաղափարները գեներացվում են ակադեմիական միջավայրում։ Դրա լավագույն ապացույցն այն է, որ ԵՊՀ-ն միջազգային շտեմարաններում հրապարակված գիտական հոդվածների թվով առաջատար տեղ է զբաղեցնում։ Այս ծրագրի նպատակն է ակադեմիական հետազոտություններով զբաղվող մասնակիցներին ներկայացնել, թե ինչպես կարելի է իրենց հետազոտությունների արդյունքների հիման վրա ձևավորել և զարգացնել բիզնես գաղափարներ։

Ծրագիրը նպատակ ունի նաև օգնելու հետազոտողներին և ուսանողներին հասկանալ, թե ինչպես կարելի է գիտական արդյունքները վերածել կենսունակ բիզնես նախագծերի։ Լավագույն չորս գաղափարները կարժանանան դրամական մրցանակների ԵՊՀ բիզնես ինկուբատորի կողմից։

Ռուբեն Գևորգյանը նաև ներկայացրեց ԵՊՀ բիզնես ինկուբատորի գործունեությունը՝ ընդգծելով, որ նման ինկուբատորներ գործում են աշխարհի առաջատար համալսարաններում, որոնք ապահովում են սահուն անցում ակադեմիական գիտելիքից դեպի գործարար մտածողություն։

««Mini MBA» ծրագիրը հարթակ է նորարարական գաղափարներ ունեցող մասնագետների ձևավորման համար, որոնք կարող են առաջնորդել ու գաղափարներ գեներացնել տեխնոլոգիական և բիզնես ոլորտներում։ Այն հնարավորություն է տալիս ձեռք բերելու հմտություններ, որոնք անհրաժեշտ են ժամանակակից բիզնես միջավայրում հաջողություն գրանցելու համար»,– պատասխանելով շահառուների հարցերին՝ հավելեց նա։

«Mini MBA» ծրագիրը, որի մեկնարկի մասին շուտով կտեղեկացվի, նախատեսում է ներգրավել ուսանողների, հետազոտողների և նորարարական միտք ունեցող մասնակիցների ԵՊՀ տարբեր ֆակուլտետներից։ Մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու նոր գիտելիքներ և հմտություններ՝ օգտագործելով դրանք բիզնեսում և տեխնոլոգիական կառավարման մեջ հաջողության հասնելու համար։

 

 

Հաննես Չոպրայի «Առաջնորդությունը նոր իրականության մեջ» («Leadership in the New Normal») խորագրով դասախոսությունը ԵՊՀ բիզնես ինկուբատորում

ԵՊՀ բիզնես ինկուբատորի նախաձեռնությամբ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի ուսանողների համար կազմակերպվեց միջազգային առաջնորդության ոլորտի փորձագետ, գործարար և կրթական ծրագրերի առաջատար մասնագետ Հաննես Ս․ Չոպրայի «Առաջնորդությունը նոր իրականության մեջ» («Leadership in the New Normal») խորագրով դասախոսությունը՝ նվիրված առաջնորդության արդի մարտահրավերներին:

Արագ զարգացող նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում փոխվել են նաև առաջնորդներից պահանջվող հմտությունները։  Դասախոսության ընթացքում բանախոսը ներկայացրեց այն հիմնարար փոփոխությունները, որոնք տեղի են ունենում տեխնոլոգիական թռիչքաձև զարգացումների և նորարարության պայմաններում։ Հաննես Չոպրան իր խոսքում անդրադարձավ մի շարք առանցքային հարցերի և նշեց, որ «դասական» առաջնորդության մոդելը այլևս կիրառելի չէ, և վաղվա փոփոխությունների աշխարհում 21-րդ դարի առաջնորդ  և առաջամարտիկ լինելու համար անհրաժեշտ են փոփոխություններ, նոր հմտություններ և մտածողության այլ ձևեր:

Բանախոսը ղեկավարում է «RaSa Consulting»-ը և «RaSa Future Fund»-ը, դասավանդում է Harbour.Space համալսարանում (Բարսելոնա): Նախկինում եղել է «Allianz Eurasia»-ի և «Sberbank Insurance»-ի գլխավոր տնօրենը։ Նա նաև եղել է Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) խորհրդատու։

Նախաձեռնությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց հատկապես ուսանողների շրջանում․ ծավալվեց ակտիվ քննարկում:

Հանդիպումը ժամանակակից առաջնորդության մարտահրավերները ոչ միայն խորությամբ հասկանալու, այլև միջազգային փորձ ունեցող մասնագետի հետ անմիջական շփման հնարավորություն էր:

ԵՊՀ բիզնես ինկուբատորը շարունակում է նախաձեռնել նմանատիպ միջոցառումներ, որտեղ միաձուլվում են գիտելիքն ու փորձը, իսկ ուսանողները ստանում են ոգեշնչում իրենց մասնագիտական զարգացման համար։

 

«Իմ հաջողություններում առանցքային դերակատարում ունի ԵՊՀ բիզնես ինկուբատորը». ուսանող Սաթի Թադևոսյան

«Իմ հաջողություններում առանցքային դերակատարում ունի ԵՊՀ բիզնես ինկուբատորը». ուսանող Սաթի Թադևոսյան

ԵՊՀ բիզնես ինկուբատորի շահառու Սաթի Թադևոսյանը տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի «Տվյալների գիտությունը բիզնեսում» մագիստրոսական կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող է։ 

Նա համոզված է, որ տվյալագիտությունը կարող է տարբեր ոլորտներում նորարարությունների ու արդյունավետ որոշումների կայացման լայն հնարավորություններ ստեղծել: Բազմաթիվ մրցույթների մասնակից Սաթին իր հաղթանակների գրավական է համարում ԵՊՀ-ում ստացած կրթությունը և Բիզնես ինկուբատորում գաղափարների իրագործման հնարավորությունը, որոնք եղել են իր մասնագիտական զարգացման հիմնաքարերը։       

  Կարդալ ավելին

 

                               

Հետազոտությունից բիզնես. ԵՊՀ բիզնես ինկուբատորի նախաձեռնությունը կստեղծի նոր ուղիներ և հնարավորություններ

Հետազոտությունից բիզնես. ԵՊՀ բիզնես ինկուբատորի նախաձեռնությունը կստեղծի նոր ուղիներ և հնարավորություններ

Չգիտե՞ք, թե ինչպես գիտական հետազոտության արդյունքը դարձնել շահավետ բիզնես։ Այս հարցում ձեզ կօգնի ԵՊՀ առաջարկած նոր՝ «Mini MBA» ծրագիրը, որ նպատակ ունի տրամադրելու բիզնեսի հիմնարար գիտելիքներ՝ մասնակիցներին տալով առաջնորդության, ռազմավարական մտածողության և ներկայացման հմտություններ։

Կարդալ ավելին

 

Կնքվեց հուշագիր՝ զարգացնելու ուսանողների, ասպիրանտների և հետազոտողների ձեռներեցության ունակությունները

Կնքվեց հուշագիր՝ զարգացնելու ուսանողների, ասպիրանտների և հետազոտողների ձեռներեցության ունակությունները

ԵՊՀ բիզնես ինկուբատորի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ համատեղ նախաձեռնությամբ մեկնարկելու «Սոցիալական ձեռներեցության ինկուբացիոն» ծրագիրը։

        Կարդալ ավելին

 

 

Հոդվածից՝ նորարարություն: Բիզնես ինկուբատոր ԵՊՀ-ում

Հոդվածից՝ նորարարություն: Բիզնես ինկուբատոր ԵՊՀ-ում
Այս նախագծի շրջանակում աջակցություն է տրամադրվելու ստարտափներին, խրախուսվելու են վաղ փուլում եղող գաղափարները, որոնք ունեն սոցիալական ուղղվածություն։
Ծրագրի նպատակն է ձևավորել նորարարության և սոցիալական պատասխանատվության նոր մշակույթ։
 
 
         Կարդալ ավելին
 
 
 
 
 

Սոցիալական ազդեցություն ունեցող ստարտափների համար ինկուբացիոն ծրագիր ներկայացնելու հայտերի ընդունումը բաց է

Սոցիալական ազդեցություն ունեցող ստարտափների համար ինկուբացիոն ծրագիր ներկայացնելու հայտերի ընդունումը բաց է

ԵՊՀ բիզնես ինկուբատորը, համագործակցելով «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ, հրավիրում է նորարարական գաղափարներ ունեցող անձանց մասնակցելու սոցիալական ազդեցություն ունեցող ստարտափների ինկուբացիոն ծրագրին: Նախագծի շրջանակում տրամադրվելու է աջակցություն ստարտափներին, խրախուսվելու են վաղ փուլում եղող սոցիալական ուղղվածության գաղափարները։

Դիմելու վերջնաժամկետը մայիսի 8-ն է: Սեղմելով այս հղումը՝ հնարավոր է լրացնել հայտադիմումը։ Ծրագրի նպատակն է զարգացնել նորարարական մոտեցումների և սոցիալական պատասխանատվության մի նոր մշակույթ։

Ծրագիրը կենտրոնանալու է այնպիսի ոլորտների վրա, ինչպիսիք են՝ հասանելի կրթություն, շրջակա միջավայրի պաշտպանություն, մարզերի զարգացում, մաքուր ջրի հասանելիություն, առողջապահություն, վերականգնվող էներգիա, կայուն տնտեսություն և պատասխանատու սպառում։

Դիմել կարող են ուսանողներ, երիտասարդ հետազոտողներ, թիմեր և ստարտափներ, որոնք ունեն սոցիալական խնդիրների լուծման ուղղվածություն, նորարարական գաղափարներ և սոցիալական ազդեցության հեռանկարներ, զարգացման վաղ փուլում են կամ փնտրում են ստարտափի աջակցություն և ունեն սոցիալական առաքելություն ունեցող կայուն բիզնես ստեղծելու նպատակ։

Նախագծի նպատակն է աջակցել ստարտափներին՝ լուծելու սոցիալական կարևոր հարցեր, տրամադրել ռեսուրսներ, մենթորություն և աջակցություն բիզնեսի և սոցիալական ազդեցության զարգացմանը, խթանել ստեղծագործ մտածելակերպը և նորարարական լուծումները, ինչպես նաև աջակցել ստարտափներին՝ դառնալու կայուն ու երկարատև սոցիալական ազդեցություն ունեցող բիզնեսներ՝ ամրապնդելով գործարար էկոհամակարգում համագործակցությունը։

Նախատեսվում է տրամադրել մենթորներ, կազմակերպել ունակությունների զարգացման դասընթացներ, սեմինարներ, անցկացնել գործարար կապերի հաստատման միջոցառումներ, զարգացնել ստարտափների միջև համագործակցությունը, հետևել մասնակիցների առաջընթացին և առաջարկել անհրաժեշտ շտկումներ, ինչպես նաև աջակցել իրավական և «C-Quadrat Ampega Social Fund»-ի ու այլ աղբյուրների միջոցով ֆինանսավորման հնարավորությունների վերաբերյալ հարցերում։

Մասնակցությունը հնարավորություն կտա գաղափարը վերածելու ստարտափ բիզնեսի, ստանալու մենթորություն և խորհրդատվություն աշխատաշուկայի փորձագետներից, ձեռք բերելու ռեսուրսներ բիզնեսի և սոցիալական ազդեցության զարգացման համար և  հաստատել կապեր գործընկերների, փորձագետների ու ներդրողների հետ, ինչպես նաև ստանալու «C-Quadrat Ampega Social» ֆոնդի և այլ ներդրողների աջակցությունը։

 

ԵՊՀ բիզնես ինկուբատորը ընդլայնում է միջազգային համագործակցությունը

ԵՊՀ բիզնես ինկուբատորը ընդլայնում է միջազգային համագործակցությունը

ԵՊՀ  բիզնես ինկուբատորը շարունակում է ակտիվորեն ընդլայնել միջազգային համագործակցությունը՝ մասնավորապես տեխնոլոգիական և նորարարական ձեռնարկատիրության ոլորտում։ Այս համատեքստում Երևանում հյուրընկալվել են Մոլդովայի Բելցի Ալեկու Ռուսոյի անվան պետական համալսարանի ներկայացուցիչները։ Նրանց այցն իրականացվել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի աջակցությամբ՝ նպատակ ունենալով ուսումնասիրել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի բիզնես ինկուբատորի գործունեության մոդելը և փորձը։

Այցի շրջանակներում մոլդովական պատվիրակությունն այցելել է ԵՊՀ բիզնես ինկուբատոր, որտեղ նրանք մանրամասն ծանոթացել են ԵՊՀ-ի նորարարական էկոհամակարգին և ձեռնարկատիրական միջավայրին։ Բելցի Ալեկու Ռուսոյի անվան պետական համալսարանի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց բուհում գործող Բիզնես ինկուբատորի աշխատանքը, առկա մարտահրավերները և դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։

Հանդիպման ընթացքում ԵՊՀ բիզնես ինկուբատորի տնօրեն Ռուբեն Գևորգյանը ներկայացրել է ինկուբատորի հիմնական գործառույթները՝ ընդգծելով ակադեմիական միջավայրում նման կառույցների կարևորությունը։ Նա մանրամասնել է, թե ինչպիսի հնարավորություններ է ընձեռում ինկուբատորը ուսանողների և սկսնակ ձեռնարկատերերի համար, ինչպես նաև՝ նորարարական բիզնեսների զարգացման գործում։

Կողմերը քննարկել են ԵՊՀ բիզնես ինկուբատորի և Բելցի համալսարանի ինկուբատորի համագործակցության հեռանկարները՝ ներառելով փորձի փոխանակման ծրագրեր, համատեղ նախագծերի իրագործում և ուսանողների ներգրավվածության խթանում։ Քննարկումների արդյունքում ձևավորվել է փոխգործակցության հետագա քայլերի նախնական շրջանակը, որը միտված է երկու ինկուբատորների միջև կապերի ամրապնդմանը և համատեղ ծրագրերի իրականացմանը։

 

 

 

 

Սոցիալական ազդեցությամբ ստարտափներին կտրամադրվի ֆինանսավորում. ԵՊՀ բիզնես ինկուբատորի նոր նախաձեռնությունը

Սոցիալական ազդեցությամբ ստարտափներին կտրամադրվի ֆինանսավորում. ԵՊՀ բիզնես ինկուբատորի նոր նախաձեռնությունը

ԵՊՀ բիզնես ինկուբատորի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի համատեղ նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանում անցկացվեց սոցիալական ազդեցություն ունեցող ստարտափ գաղափարների ընտրություն: Ներկայացված 17 խմբերից ընտրվեց լավագույն 6-ը:

 

            Կարդալ ավելին 

 

Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթ

Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթ 

«Նորարարական և գիտահետազոտական գաղափարների մրցույթ»-ն իրականացվում էր «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Երևանի պետական համալսարանի բիզնես ինկուբատորի, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ հիմնադրամի, Ինժեներական քաղաքի, «ՍայՀաբ» կիբեռանվտանգության կենտրոնի, Հայաստանի ազգային գերհամակարգչային կենտրոնի, Առաջադեմ հետազոտությունների կենտրոնի, Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, Համաշխարհային բանկի, ինչպես նաև միջազգային առաջատար համալսարանների  և կենտրոնների աջակցությամբ։

Մրցույթի նպատակն էր արհեստական բանականության և տվյալագիտության, ճարտարագիտության, կիբեռանվտանգության, արվեստի և ստեղծարար տեխնոլոգիաների ու գիտության ոլորտներում նորարարական և գիտահետազոտական գաղափարների խթանումն ու առաջխաղացումը։ Ստացված հայտերի ընդհանուր թիվը՝ շուրջ 190։
 

 

Հուլիսի 9-ին կայացավ մրցույթի եզրափակիչ փուլը, որի ընթացքում իրենց գաղափարներով հանդես եկան յուրաքանչյուր ոլորտից ընտրության մի քանի շրջափուլ հաղթահարած մեկական մասնակից:
 
  • «Լավագույն գաղափար» անվանակարգում «Thermaiscan  Chemotherapy Monitoring» գաղափարի համար հաղթող ճանաչվեց և 1․200․000 ՀՀ դրամ գլխավոր մրցանակին արժանացավ Հայկ Սարգսյանը:
Ոլորտային անվանակարգերում հաղթող ճանաչվեցին և 800․000-ական ՀՀ դրամ մրցանակների արժանացան.
  • Արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտում «FreshGuard» գաղափարով՝ «ԱՅԹԻ Արտաշատ» ծրագրավորման կենտրոնը,
  • Ճարտարագիտության ոլորտում «Արհեստական մկաններ» գաղափարով՝ Մարինա Դավթյանը,
  • Կիբեռանվտանգության ոլորտում «Չարամիտ ծրագրերի հայտնաբերում՝ կոդերի կլոնների ու մեքենայական ուսուցման միջոցով» գաղափարով՝ Մարիամ Հարությունյանը,
  • Արվեստի և ստեղծարար տեխնոլոգիաների ոլորտում «Իրական լուսանկարչական եւ կինօ ժապաւէնների յատկութիւնները արձանագրելու, եւ թուանշային կերպով ստացուած նիւթերին փոխանցելու տեքնոլոգիայի մշակում» գաղափարով՝ Նորայր Չիլինգարյանը:
  • Գիտության ոլորտում «Բակտերիալ Ցելյուլոզա» գաղափարով՝ Մանվել Մնացականյանը:
     

     

    Նշենք, որ ինչպես վերոնշյալ մրցանակակիրներն, այնպես էլ յուրաքանչյուր ոլորտից մի շարք այլ գաղափարների հեղինակներ կստանան իրենց գաղափարը զարգացնելու, ներդրումներ ներգրավելու, հետազոտությունը շարունակելու և արդյունքները առևտրայնացնելու նպատակով ինկուբացիա անցնելու հնարավորություն:

     

     
 
 
 
 
 

Նոր ստարտափներ՝ սոցիալական պատասխանատվության նոր մշակույթ: Ռադիոլաբ

Նոր ստարտափներ՝ սոցիալական պատասխանատվության նոր մշակույթ. Ռադիոլաբ

Երևանի պետական համալսարանի բիզնես ինկուբատորը, համագործակցելով «Ցե-Կվադրատ Ամպեգա Ասեթ Մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի հետ, իրականացնում է սոցիալական ազդեցություն ունեցող ստարտափ ինկուբացիայի նախագիծ։

Ծրագրի նպատակն է արմատավորել նորարարության և սոցիալական պատասխանատվության նոր մշակույթ։

Կարող են մասնակցել ուսանողներ, երիտասարդ հետազոտողներ, թիմեր և ստարտափներ։

Ռադիոլաբում ԵՊՀ բիզնես ինկուբատորի տնօրեն Ռուբեն Գևորգյանն է։

                                                                 Կարդալ ավելին

 

  • Գլխավոր էջ
  • Բիզնես ինկուբատորի մասին
  • Բիզնես ինկուբատորի ծրագրեր և դասընթացներ
  • Նորություններ
  • Բիզնես ինկուբատորի գործընկերներ և համագործակցություն

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am