Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Հետազոտությունից բիզնես․ ԵՊՀ բիզնես ինկուբատորի նախաձեռնությունը կստեղծի նոր ուղիներ և հնարավորություններ
Մարտ 06, 2025 | 14:02
Կրթություն
Հասարակություն

Հետազոտությունից բիզնես․ ԵՊՀ բիզնես ինկուբատորի նախաձեռնությունը կստեղծի նոր ուղիներ և հնարավորություններ

Չգիտե՞ք, թե ինչպես գիտական հետազոտության արդյունքը դարձնել շահավետ բիզնես։ Այս հարցում ձեզ կօգնի ԵՊՀ առաջարկած նոր՝ «Mini MBA» ծրագիրը, որ նպատակ ունի տրամադրելու բիզնեսի հիմնարար գիտելիքներ՝ մասնակիցներին տալով առաջնորդության, ռազմավարական մտածողության և ներկայացման հմտություններ։

Գիտական արդյունքը բիզնես ծրագրի վերածելը հաճախ համարվում է մեծ մարտահրավեր, որը պահանջում է ոչ միայն գիտելիքներ, այլև գործարար մտածելակերպ և համակարգված պլանավորում։ Այս գործընթացը ներառում է թե՛ նորարարական գաղափարների զարգացում, թե՛ դրանց բիզնես մոդելի ձևավորում, ինչպես նաև՝ շուկայի պահանջներին համապատասխանեցում։ Այս համատեքստում կարևոր է հասկանալ, թե ինչպես արդյունավետ կերպով կիրառել գիտական հետազոտությունները շուկայում, ինչպես նաև գտնել ֆինանսավորման, մարքեթինգի ու վաճառքի մեխանիզմներ՝ ժամանակակից տեխնոլոգիական և նորարարական միջավայրերում հաջողության հասնելու համար:

Երևանի պետական համալսարանի բիզնես ինկուբատորն առաջարկում է «Mini MBA» ծրագիրը, որը հնարավորություն կտա խորապես ընկալելու, թե ինչպես գիտելիքները կարող են վերածվել իրական ու հաջողակ բիզնեսի, որում միախառնված են նորարարությունը, հետազոտություններն ու բիզնես հմտությունները։ Ծրագրի մանրամասների մասին զրուցել ենք ԵՊՀ բիզնես ինկուբատորի ղեկավար, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի տնտեսագիտության մեջ մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Գևորգյանի հետ։

Ի՞նչ կտա «Mini MBA» ծրագիրը

«Mini MBA» ծրագիրը բաղկացած է հետևյալ փուլերից՝ դասընթացներ, մենթորություն, բիզնես գաղափարներ ձևավորելու  աջակցություն և ֆինանսավորման դիմելու հայտի նախապատրաստում։

Ծրագրի առաջին փուլում մասնակիցները կծանոթանան բիզնեսի և կառավարման հիմնարար սկզբունքներին, որոնք կօգնեն նրանց ավելի լավ ընկալել բիզնես միջավայրում գործող սկզբունքները։ Դասընթացը կզարգացնի մասնակիցների ռազմավարական մտածողությունը և առաջնորդության հմտությունները, ինչը կենսական նշանակություն ունի տեխնոլոգիական ծրագրերի և թիմերի արդյունավետ կառավարման համար։ Մասնակիցները կսովորեն նաև, թե ինչպես վստահ ու հստակ ներկայացնել իրենց բիզնես գաղափարները՝ հաշվի առնելով հաղորդակցման կարևորությունը։

Ծրագրի ընթացքում մասնակիցները կծանոթանան նաև էթիկայի և կայունության վրա հիմնված պատասխանատու և ներառական բիզնես միջավայրի գործունեության սկզբունքներին, ինչը շատ կարևոր է ժամանակակից բիզնեսի զարգացման գործում։

«ԵՊՀ-ում կատարվում են բազմաթիվ գիտական հետազոտություններ, ինչի մասին է վկայում հրապարակված գիտական հոդվածների թվով համալսարանի՝ առաջատար լինելու հանգամանքը։ Սակայն կարևոր է միայն գիտական արդյունքների սահմաններում չմնալը․ անհրաժեշտ է ցույց տալ, թե ինչպես կարող է գիտական աշխատանքը վերածվել բիզնեսի։ Հետազոտությունը պետք է ունենա իր բիզնես կիրառությունը, ինչը շատ տարածված երևույթ է առաջատար բոլոր համալսարաններում»,- ասաց Ռուբեն Գևորգյանը։

Նա հավելեց, որ «Mini MBA» ծրագրին մասնակցելու համար կա երկու կարևոր նախապայման. առաջին՝ գիտական հետազոտությունը պետք է ունենա համապատասխան ներուժ, երկրորդ՝ հետազոտողը պետք է ցանկություն ունենա անցնելու այս ճանապարհը։

«Մեր նպատակն է մատնանշել, որ գոյություն ունի այսպիսի ճանապարհ, որը բարդ չէ, և գիտնականները կարող են այս միջոցով իրենց գիտական աշխատանքները վերածել բիզնեսի՝ զուգահեռ շարունակելով իրենց գիտական գործունեությունը։ Ծրագիրը ոչ միայն տրամադրում է անհրաժեշտ գիտելիքներ, այլև ցույց է տալիս, որ այսօրինակ ճանապարհը միայնակ անցնելը պարտադիր չէ։ Հետևաբար, կարևոր է, թե ինչպիսի մասնագետներ են անհրաժեշտ, որոնք կարող են օգնել այդ գործընթացում։ Մենք հետազոտողներին առաջարկում ենք թիմ ձևավորելու հնարավորություն, քանի որ բիզնես ստեղծելու համար անհրաժեշտ են թե՛ գաղափար, թե՛ թիմ։ Առաջին անգամ անցկացվող դասընթացի շրջանակում մենք կներկայացնենք, թե ինչպես ճիշտ ձևավորել թիմ՝ գրագետ և արդյունավետ համագործակցությամբ, ինչը կօգնի անցնել այդ ճանապարհը»,- ավելացրեց պրոֆեսորը։ 

Նա նշեց, որ ծրագրի մեկնարկի մասին լրացուցիչ տեղեկություններ կհաղորդվեն առաջիկայում։ 

Ծրագրի ավարտին կընտրվեն գաղափարներ, որոնց ԵՊՀ բիզնես ինկուբատորի կողմից կընձեռվի հնարավորություն՝ ստանալու նույնիսկ առաջին ֆինանսավորումը։ 

Ի՞նչ կառուցվածք ունի ծրագիրը

6-շաբաթյա տևողությամբ դասընթացի շրջանակում մասնակիցները կուսումնասիրեն՝

  • ձեռնարկատիրական կառավարում,

  • ռազմավարական պլանավորում,

  • տեխնոլոգիական ձեռներեցություն,

  • քանակական վերլուծությունները բիզնեսում,

  • ֆինանսներ,

  • հաշվապահություն,

  • մարքեթինգ,

  • առաջնորդություն և թիմային աշխատանք,

  • գաղափարների ներկայացման հմտություններ,

  • մասնակիցների հետ անհատական աշխատանք (Mentorship)։

ԵՊՀ «Mini MBA» ծրագիրը մասնակիցներին հնարավորություն կտա ստանալու նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են բիզնեսում։ Այս ծրագիրը հարթակ է ստեղծում նորարար և հմուտ մասնագետների ձևավորման համար, որոնք պատրաստ են առաջնորդելու և նոր գաղափարներ գեներացնելու այդ հարթակում։

«Մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել գործընկեր օտարերկրյա համալսարանների հետ և հասկացել, թե ինչպես է այս գործընթացը կազմակերպվում տարբեր երկրներում։ Հանդիպումները հնարավորություն են ընձեռել ուսումնասիրելու լավագույն փորձը և հասկանալու, թե ինչպես կարող են համալսարաններն աջակցել գիտական աշխատանքների առևտրայնացմանն ու բիզնեսի վերածմանը։ Պարզվել է, որ այս գործընթացը կարևոր է առաջատար բոլոր համալսարանների համար, և այն կարևորագույն առաջնահերթություններից է»,- ընդգծեց Ռուբեն Գևորգյանը։

Ի՞նչ է անհրաժեշտ «Mini MBA» ծրագրին մասնակցելու համար

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լինել հետազոտող, ունենալ յուրահատուկ գաղափար, ինչպես նաև՝ ցանկություն և պատրաստակամություն։ Տեղեկությունները, գիտելիքներն ու հմտությունները, որոնք կստանան մասնակիցները, կօգնեն ոչ միայն ճանաչել բիզնես աշխարհը, այլև արդյունավետ կերպով կիրառել իրենց գիտական գաղափարները՝ հետազոտությունից դեպի իրական աշխարհ տեղափոխելու համար։

Նշենք, որ ծրագրին մասնակցությունն անվճար է։

Ովքե՞ր հնարավորություն ունեն մասնակցելու

Թեև «Mini MBA» ծրագիրը նախատեսված է ոչ բիզնես մասնագիտություններով ուսանողների, ասպիրանտների և շրջանավարտների համար, այնուամենայնիվ դասընթացին մասնակցելու հնարավորություն ունեն բոլոր ցանկացողները։ 

«Առաջնահերթություն կտրվի համալսարանականներին, սակայն եթե այլ մարդիկ ևս ցանկություն հայտնեն, մենք պատրաստ ենք նրանց հետ ևս աշխատելու և ապահովելու համապարփակ աջակցություն՝ գիտական արդյունքները բիզնեսի վերածելու գործում»,- մատնանշեց Ռ․ Գևորգյանը։

Ովքե՞ր են դասավանդելու ծրագրի շրջանակում

Դասավանդելու են ինչպես ԵՊՀ դասախոսներ, այնպես էլ հրավիրյալ մասնագետներ, բիզնես ներկայացուցիչներ, բիզնեսի ոլորտում փորձառություն ունեցող մարդիկ։ Փորձառու թիմը կօգնի մասնակիցներին ձեռք բերել թե՛ ակադեմիական գիտելիքներ, թե՛ գործնական հմտություններ, որոնք անհրաժեշտ են իրենց գաղափարները բիզնեսի վերածելու համար։

Նշենք, որ ծրագրի ավարտին  մասնակիցներին կտրվեն հավաստագրեր։

Ծրագիրը կարևոր ներդրում է մեր երկրի գիտահետազոտական էկոհամակարգում՝ միաժամանակ ապահովելով նաև անհրաժեշտ այն հարթակը, որտեղ գիտական հետազոտությունները կարող են վերածվել շուկայի պահանջներին համապատասխանող և մրցունակ բիզնես լուծումների։

Սոնա Շահվերդյան
ShareFacebookTelegram

Վերջին նորություններ

«Հոդվածագրության դպրոց-3» գիտակրթական ծրագիրը ԵՊՀ-ում

22.05.2025

ԵՊՀ հետազոտողները գնահատում են թանգարանների օդի աղտոտվածությունն ու առաջարկում մաքրման միջոցներ

22.05.2025

«Աշխատանքային օրենսդրության առանձնահատկությունները մինչև 18 տարեկան անձանց համար». իրազեկման արշավ ՍԹԵՄ ավագ դպրոցի...

21.05.2025
Տեսնել բոլորը

Հայտարարություններ

Մեկնարկում է «Արդ եւս» ծրագիրը

05.21.2025

«էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն. Կորունայի համալսարան, Իսպանիա

05.20.2025 - 06.10.2025

«Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունություն․ Լ’Աքվիլայի համալսարան, Իտալիա

05.19.2025 - 05.26.2025
Տեսնել բոլորը

Արագ հասանելիություն

  • Ինտրանետ
  • E-learning
  • Mulberry
  • Էլ. դիմումներ
  • Հեռախոսագիրք
  • Registrar
  • Փաստաթղթեր

Footer site information

  • Հիմնական էջեր
    • Ընդունելություն
    • Կրթություն
    • Գիտություն
    • Նորություններ
  • Տեղեկատվություն
    • Հաճախ տրվող հարցեր
    • Թափուր հաստիքներ
    • Կրթական ծրագրերի որոնում
    • Դիմորդներին
    • Ուսանողներին
  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
© Երևանի պետական համալսարան 2025
Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am