Skip to main content
Գլխավոր
envelope
ՀայերենРусскийEnglish

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
ՀայերենРусскийEnglish
envelope

Main Navigation (Arm)

  • Ընդունելություն
    • Բակալավրիատ
    • Մագիստրատուրա
    • Ասպիրանտուրա
    • Օտարերկրյա ուսանողներ
    • Նախապատրաստական դասընթացներ
    • Դիմորդների հետ տարվող աշխատանքներ
    • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
  • Կրթություն
    • Առաջինկուրսեցու ուղեցույց
    • Կրթական ծրագրեր
    • Մանկավարժի որակավորման շնորհում
    • Ակադեմիական գրագրության կենտրոն
    • Շարունակական կրթություն
    • Ակադեմիական օրացույց
  • Գիտություն
    • Բաց գիտություն
    • Գիտաժողովներ
    • Գրադարան
    • Դրամաշնորհներ
    • Հրատարակչություն
    • Մասնագիտական խորհուրդներ
    • ՄՌԿ ռազմավարություն հետազոտողների համար
  • Նորություններ
    • Իրադարձություններ
    • Միջոցառումներ
    • Լուրեր
    • Տեղեկագիր
    • Հայտարարություններ
    • Պատկերասրահ
    • Տեսադարան

Secondary navigation (Arm)

  • ԵՊՀ-ի մասին
    • ԵՊՀ կառավարումը
    • ԵՊՀ խորհրդանիշները
    • Միջազգային համագործակցություն
    • Որակի ապահովում
    • ԵՊՀ պատմության թանգարան
    • Աշխատանք ԵՊՀ-ում
    • Հաճախ տրվող հարցեր
  • Կառուցվածք
    • ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
      • Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ
      • Աստվածաբանության ֆակուլտետ
      • Արևելագիտության ֆակուլտետ
      • Ժուռնալիստիկայի ֆակուլտետ
      • Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
      • Իրավագիտության ֆակուլտետ
      • Կենսաբանության ֆակուլտետ
      • Հայ բանասիրության ֆակուլտետ
      • Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
      • Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոն
      • Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
      • Պատմության ֆակուլտետ
      • Ռուս բանասիրության ֆակուլտետ
      • Սոցիոլոգիայի ֆակուլտետ
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոն
      • Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ
      • Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
      • Քիմիայի ֆակուլտետ
      • Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
      • Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտ
      • Ֆիզիկայի ինստիտուտ
      • Քաղաքացիական պաշտպանության ամբիոն
      • Ֆիզիկական դաստիարակության և սպորտի ամբիոն
    • Column Wrapper
      • ԵՊՀ ՍԹԵՄ ավագ դպրոց
      • ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ
    • Գիտական կենտրոններ և լաբորատորիաներ
      • Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտ
      • Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ
      • Հումանիտար հետազոտությունների ինստիտուտ
      • Մաթեմատիկական և կիրառական հետազոտությունների կենտրոն
      • Քիմիայի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆարմացիայի ինստիտուտի գիտահետազոտական կենտրոն
      • Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ
    • Գիտաուսումնական կենտրոններ
      • Ամերիկյան հետազոտությունների կենտրոն
      • Գերմեծ ինտեգրալ սխեմաների նախագծում (Սինոփսիս) մասնագիտացման լսարան-լաբորատորրիա
      • Դեղերի որակի հսկման և մոնիթորինգի գիտաուսումնական կենտրոն
      • Իրավաբանական կլինիկա
      • Կիրառական հոգեբանության կենտրոն
      • Հունագիտության գիտաուսումնական կենտրոն-գրադարան
      • Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոն
      • Ռուսական կենտրոն
      • Ռուսաստանյան հետազոտությունների կենտրոն
      • Սոցիոլոգիայի հեռաուսուցման լաբորատորիա
    • Column Wrapper
      • Բաններ
    • ԵՊՀ վարչական ստորաբաժանումներ
      • Անձնակազմի կառավարման բաժին
      • Արխիվ
      • Ավտոպարկ
      • Բիզնես ինկուբատոր
      • Բյուրականի ուսումնաարտադրական բազա
      • Բուժկետ
      • Գիտական քարտուղարություն
      • Գիտական քաղաքականության վարչություն
      • Գնումների կազմակերպման վարչություն
      • Դոկտորական կրթության կենտրոն
      • ԵՊՀ պատմության թանգարան
      • Էներգետիկ համակարգի շահագործման բաժին
      • Ընդհանուր բաժին
      • Ընդունելության և դիմորդների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Իրավաբանական ծառայություն
      • Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
      • Հակահրդեհային ծառայություն
      • Հատուկ բաժին
      • Հաշվապահական հաշվառման վարչություն
      • Հյուրերի տուն
      • Հրատարակչություն
      • Մարքեթինգի բաժին
      • Միջազգային համագործակցության վարչություն
      • Մշակույթի կենտրոն
      • Շրջանավարտների և կարիերայի կենտրոն
      • Որակի ապահովման կենտրոն
      • Ռազմավարական պլանավորման կենտրոն
      • Ռեկտորի աշխատակազմ
      • Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարան
      • Տարածքի բարեկարգման և կանաչապատման բաժին
      • Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչություն
      • Տնտեսական գործունեության կազմակերպման և վերահսկման բաժին
      • Ուսումնամեթոդական վարչություն
      • Ուսանողական հանրակացարան
      • Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոն
      • Ֆինանսական վերլուծությունների վարչություն
  • Կառուցվածք
  • Շրջանավարտներ և կարիերա
    • Կարիերայի կենտրոն
    • Շրջանավարտների համայնք
    • ԵՊՀ բարեկամներ
  • Ուսանողական կյանք
    • Արվեստ և մշակույթ
    • ԵՊՀ ուսանողական խորհուրդ
    • ԵՊՀ ուսանողական գիտական ընկերություն
  1. Գլխավոր
  2. Նորություններ
  3. Արհեստական բանականությունը՝ հոգեբանի «օգնական»
Հուլիս 11, 2025 | 10:26
Կրթություն
Հասարակություն
Հետազոտություն

Արհեստական բանականությունը՝ հոգեբանի «օգնական»

Արհեստական բանականության (ԱԲ) կիրառումը բազմաթիվ ոլորտներում՝ առողջապահությունից մինչև ֆինանսներ և արդյունաբերություն, արդեն նորություն չէ։ Սակայն ԱԲ-ի և հոգեբանության ոլորտների խաչման մասին շատ քիչ է խոսվել։ ԵՊՀ ներքին գիտակրթական դրամաշնորհի շրջանակում կատարված հետազոտությունը ցույց է տալիս, թե արհեստական բանականությունը ինչպես կարող է «սովորել» հոգեբանություն և դառնալ այնպիսի հզոր գործիք, որը ունակ կլինի մասնագիտորեն օժանդակելու հոգեբանին՝ ապահովելով հոգեբանական արագ գնահատումներ։

ԵՊՀ ներքին գիտակրթական դրամաշնորհի շրջանակում 2024-2025 թթ․ կատարվել է «Լեռնային Ղարաբաղից բռնի վերաբնակեցված երեխաների հոգեբանական վիճակի գնահատման մեքենայական ուսուցման գործիքի մշակում և կիրառում» խորագրով հետազոտություն, որը նպատակ ուներ ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների թվայնացված նկարներն օգտագործելով՝ բացահայտելու և գնահատելու նրանց հոգեբանական վիճակը՝ կիրառելով մեքենայական ուսուցման տեխնիկան: Տվյալագիտության և հոգեբանության ոլորտներում կատարելով համատեղ հետազոտություններ՝ գիտական խմբի անդամները ստեղծել են ԱԲ գործիք, որը կարող է կատարել հոգեբանի գործառույթները։ Մեքենայական ուսուցման ալգորիթմները կարող են հայտնաբերել հոգեբանական խնդիրների նրբերանգները և դասակարգված ձևով արձանագրել հոգեբանական վիճակի փոփոխությունները՝ տալով ճշգրիտ նկարագիր։

Գիտական ծրագրի ղեկավար, ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հրանտ Ավանեսյանի խոսքով՝ մրցույթի հայտարարվելուն պես միտք է հղացել ԵՊՀ բիզնես ինկուբատորի ղեկավար Ռուբեն Գևորգյանի հետ համատեղ իրականացնելու այս ծրագիրը։ Ձևավորվել է թիմը, որում, գիտնականներից բացի, ներգրավվել են նաև Արցախից տեղահանված 4-րդ կուրսի ուսանողներ։

«Հետպատերազմական ժամանակաշրջանում շատ արդիական է գնահատել տեղահանված արցախցի բնակչության, հատկապես երեխաների հոգեվիճակը։ Երեխաների դեպքում ավելի նպատակահարմար է ոչ թե ուղղակի թեստավորում անցկացնել, այլ օգտագործել անուղղակի մեթոդներ, որոնք հոգեբանության մեջ բավականին ընդունված պրոյեկտիվ թեստերն են։ ԵՊՀ հոգեբանության գիտահետազոտական կենտրոնում մենք զբաղվում ենք այդ թեստերով, որոնք կոչվում են հատուկ թեմատիկ նկարների միջոցով երեխաների հոգեվիճակի գնահատման պրոյեկտիվ նկարչական մեթոդներ»,- նշեց Հ․ Ավանեսյանը և հավելեց, որ արդիական է հասկանալ՝ հոգեբանական ինչ փոփոխություններ են տեղի ունենում երեխաների շրջանում։

Գիտական խմբի անդամները զուգահեռ հարցումներ են անցկացրել երեխաների ծնողների շրջանում՝ պարզելու, թե ինչպես են նրանք առնչվել տեղահանման ժամկետների և գործընթացի հետ, ինչպես են տեղափոխվել և տեղավորվել ՀՀ-ում։ Այս տվյալները առ այսօր արդիական են բնակչության հոգեկան առողջության պահպանման տեսանկյունից։

«Ընդհանրապես, պրոյեկտիվ թեստերի վերլուծությունը բավականին բարդ գործընթաց է, որը մեծ արհեստավարժություն և փորձ է պահանջում։ Անհրաժեշտ է հասկանալ նկարի բնույթը, մատիտի սեղմածության աստիճանը, գունային հարաբերությունները, թղթի ծավալի օգտագործման ոճը։ Օրինակ, երբ մարդուն նկարելու նպատակով տրվում է սովորական թուղթ, և նա նկարելիս օգտագործում է ամբողջ էջը, դա համարվում է նորմալ։ Սակայն անհանգստություններ կամ մտավախություններ ունեցող մարդիկ հաճախ թղթի միայն մի հատվածն են օգտագործում, փոքրացնում նկարելու տարածքը և տեղավորում նկարը տարբեր անկյուններում, ինչը նույնպես վերլուծության կարևոր օբյեկտ է։ Սեփական գիտելիքների հիման վրա մենք սկսեցինք ուսուցողական գործընթաց՝ արհեստական բանականությանը սովորեցնելու պրոյեկտիվ թեստերի մեկնաբանում»,- մատնանշեց հոգեբանը։

Հետազոտական ծրագրի ավարտական փուլում ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետում  կազմակերպվեց արցախցի երեխաների նկարների ցուցահանդես, որին ԵՊՀ ուսանողները հնարավորություն ունեցան այցելելու, ինչպես նաև տեսնելու և տեղեկանալու հետազոտական ծրագրի մասին։

Սկզբնական փուլում ծրագրավորողների հետ համատեղ ուսումնասիրվել են համացանցում հասանելի հսկայական թվով նկարներ։ Սա հնարավորություն տվեց գնահատելու արհեստական ​​բանականության «կրթվածության» մակարդակը՝ տարբեր նկարներ հոգեբանորեն գնահատելու նրա ունակության առումով, ինչպես նաև ներդնելու նկարչական թեստերին բնորոշ գիտականորեն հիմնավորված լրացուցիչ պարամետրեր։ Հետագայում հավաքագրվեցին և վերլուծվեցին ավելի քան 50 երեխաների նկարները։

Ըստ Հրանտ Ավանեսյանի՝ հոգեբանական գնահատման արդյունքները ցույց են տալիս, որ երեխաների հոգեբանական վիճակի դրսևորումները և սթրեսները կապված են ՀՀ-ում հարմարվելու հետ։ Նա նշեց, որ «Տուն-ծառ-մարդ» պրոյեկտիվ թեստը հնարավորություն է տալիս դիտարկելու տունը՝ որպես խորհրդանշական պատկեր, որտեղ վերլուծվում են տան չափը, պատուհանների առկայությունը, տան անդամների քանակը և այլն։ Նկարների սյուժեի մեջ «տուն» հասկացությունը շատ լավ չէր արտահայտվում։ Վերլուծվում էին ծառի դիրքը, հեռավորությունը, ինչը օգնում էր բացահայտելու երեխայի ներաշխարհում տեղի ունեցող փոփոխությունները։

ԵՊՀ բիզնես ինկուբատորում հաջողվել է լուծել ծրագրի տեխնիկական մասի հետ կապված խնդիրները։

«Գիտական նախագծի հիմնական ենթանպատակներից մեկը արհեստական բանականության գործիքի մշակումն էր։ Երեխաները նկարում են պատկերներ, որոնք գնահատվում են հոգեբանական որոշակի սկզբունքների հիման վրա։ Այս սկզբունքները կարելի է ծրագրավորել արհեստական բանականության համակարգում, որի շնորհիվ ԱԲ-ն սովորում է վերլուծել և գնահատել երեխաների հոգեբանական վիճակը։ Արդյունքում գնահատման գործընթացն իրականացնում է ոչ թե հոգեբանը, այլ արհեստական բանականության գործիքը՝ ապահովելով ավելի արագ վերլուծություններ»,- նշեց Ռուբեն Գևորգյանը։

Նա հավելեց՝ իրենք աշխատել են գործընթացը ավտոմատացնելու վրա, որպեսզի ստեղծվի բիզնես ինկուբատորի թիմ, որը կիրագործի այդ խնդրի ավտոմատացված լուծումը։

Պարզվել է, որ արհեստական բանականության գործիքները չեն գործում այն նույն սկզբունքներով, որոնցով աշխատում են հոգեբանները։ ԱԲ-ն տալիս էր այնպիսի մեկնաբանություններ, որոնք չէին համընկնում հոգեբանների վերլուծությունների հետ։ Այս առումով գիտական խմբի համար խնդիրն ավելի էր բարդացել։

«Մենք ստիպված եղանք ԱԲ-ին նորից «սովորեցնել» որոշ նոր տեսություններ, մեթոդներ՝ ստանալով նոր գործիք, որը կաշխատի հոգեբանի տրամաբանությանը հնարավորինս նման։ Գիտական առումով այս խնդիրը հաջողությամբ լուծվեց, սակայն առջևում դեռ երկար և հետաքրքիր ճանապարհ կա՝ գիտական արդյունքը լիարժեք կիրառության վերածելու համար»,- մանրամասնեց Ռուբեն Գևորգյանը։

Նրա խոսքով՝ գիտական արդյունքները հետագայում բերվելու են Բիզնես ինկուբատոր՝ գաղափարը բիզնեսի վերածելու և հավելված (App) ստեղծելու նպատակով:

Ծրագրի ղեկավարի կարծիքով՝ եթե հաջողությամբ իրագործվի մեքենայական ուսուցման փուլը, ապա ստեղծված գործիքը, նայելով նկարին, կկարողանա դուրս բերել հոգեբանական մեկնաբանություններ։ Նա ընդգծեց, որ, այդուհանդերձ, գործիքը չի կարող ամբողջությամբ փոխարինել հոգեբանին։ Այն կարող է տրամադրել գնահատման չափանիշներ և նախնական վերլուծություններ, սակայն մարդու հոգեկան վիճակի վերաբերյալ վերջնական եզրակացությունը պետք է տա մասնագետը։ Սա նուրբ գործընթաց է, և այստեղ գործում են նաև էթիկական սահմանափակումներ։

Հ․ Ավանեսյանի խոսքով՝ ԵՊՀ ներքին գիտակրթական դրամաշնորհի շրջանակում կատարվող աշխատանքների փուլը արդեն ավարտվել է, և այժմ թիմը անցում է կատարում դեպի բիզնես ինկուբատորի փուլ։ Նախատեսվում է հրապարակել գիտական արդյունքները, ինչպես նաև ծրագրի հիման վրա ստեղծված գործիքը ներկայացնել միջազգային հարթակներում։

«Մենք նպատակ ունենք մեր տպագիր աշխատանքներով դուրս գալու միջազգային շուկա։ Սա լուրջ գործիք է, որը չունի սահմաններ, սակայն դրա զարգացման և կիրառման համար անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսավորում և այլ ռեսուրսներ»,- ընդգծեց  նա։

Գիտական խմբի անդամներն արդեն ունեն տպագրված երկու հոդված, մասնակցել են միջազգային գիտաժողովի, ևս մեկ հոդված պատրաստման փուլում է։ Մի հոդված էլ արդեն ուղարկվել է միջազգային գիտական շտեմարաններից մեկում՝ «Scopus»-ում տպագրելու նպատակով։

Սոնա Շահվերդյան
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
  • Բեռնել
    ShareFacebookTelegram

    Վերջին նորություններ

    «Ժամանակն է, որ բոլորս սովորենք օգտվել ԱԲ գործիքներից, որովհետև դրանց կիրառումը մեծացնում է աշխատանքի արդյունավետությունը»...

    11.07.2025

    Արհեստական բանականությունը՝ հոգեբանի «օգնական»

    11.07.2025

    ԵՊՀ պատվիրակությունը մասնակցեց Ամերիկայի մանրէաբանական ընկերության ամենամյա ժողովին

    09.07.2025
    Տեսնել բոլորը

    Հայտարարություններ

    Մեկնարկում է «Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակի համար դիմում-հայտերի ընդունելություն

    07.10.2025 - 09.20.2025

    Ռումիներենի ամառային դպրոց

    07.10.2025

    Հրավիրյալ դասախոս հայագիտության ոլորտում

    07.10.2025 - 07.31.2025
    Տեսնել բոլորը

    Արագ հասանելիություն

    • Ինտրանետ
    • E-learning
    • Mulberry
    • Էլ. դիմումներ
    • Հեռախոսագիրք
    • Registrar
    • Փաստաթղթեր

    Footer site information

    • Հիմնական էջեր
      • Ընդունելություն
      • Կրթություն
      • Գիտություն
      • Նորություններ
    • Տեղեկատվություն
      • Հաճախ տրվող հարցեր
      • Թափուր հաստիքներ
      • Կրթական ծրագրերի որոնում
      • Դիմորդներին
      • Ուսանողներին
    • ԵՊՀ-ի մասին
      • ԵՊՀ կառավարումը
      • ԵՊՀ խորհրդանիշները
    © Երևանի պետական համալսարան 2025
    Հասցե` ՀՀ, ք. Երևան, 0025, Ալեք Մանուկյան 1 (+37460) 710000 info@ysu.am