Ս.թ. մայիսի 16-ին՝ ժամը 15:00-ին, ՀՀ ԳԱԱ մեծ դահլիճում տեղի կունենա «Գիտությունն այսօր» գիտահանրամատչելի սեմինարների շարքի «Երկրից դեպի Մարս. գիտնականների ներդրումը» թեմայով հանդիպում:
Երիտասարդների շրջանում գիտության հանրայնացման նպատակով կազմակերպվող սեմինարին ելույթներով հանդես կգան՝
Արսեն Առաքելյանը (ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, ՀՌՀ կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի տնօրեն)
Հայկ Ասլանյանը («Հայկական տիեզերական ֆորում» հիմնադրամի ղեկավար, «AMADEE-24» առաքելության համաղեկավար),
Արեգ Միքայելյանը (ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան աստղադիտարանի տնօրեն):
Հանդիպմանը կներկայացվեն տիեզերքի ուսումնասիրման հեռանկարային հետազոտությունները, վերջին տարիների գիտական ուսումնասիրությունների արդյունքները:
2025 թվականի դեկտեմբերին ակտիվ մասնակիցները կստանան մասնակցության վկայականներ:
Սեմինարին գրանցվելու համար անցնել հետևյալ հղումով:
Հարցերի դեպքում գրել academy.youth@sci.am էլհասցեին: