ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի «Սերվիս» կրթական ծրագրի ուսանողների համար դասախոսությամբ հանդես եկավ Յաշի Ալեքսանդրու Յոհան Կուզայի համալսարանի (Ռումինիա) աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դասախոս, աշխ․ գիտ․, թեկն․ Միհայի Բուլայը։
Բանախոսն ուսանողներին ներկայացրեց ծառայությունների ոլորտում կայուն ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու սկզբունքները, կայուն բիզնես հիմնադրելու գործընթացը, ինչպես նաև նորարարական կայուն բիզնեսների օրինակներ՝ համադրելով դրանց մեկնաբանությունը սեփական փորձով ձեռք բերած գիտելիքներով ու հմտություններով։
Դասախոսությունն ամփոփվեց խմբային աշխատանքով, որի շրջանակում մշակված աշխատանքային հատուկ թերթիկի օգնությամբ մասնակիցները ներկայացրին ծառայությունների ոլորտում կայուն բիզնեսի սեփական գաղափարները։