Май 26, 2025 | 13:30
Партнеры
Образование
Общество
Делегация ЕГУ в рамках ознакомительного визита посетила Зальцбург
Ереванский государственный университет занимает особое место в деле обмена опытом и передовой практикой среди университетов Европейского Союза. Об этом свидетельствует ознакомительная поездка делегации ЕГУ в Зальцбург в рамках проекта «Продвижение ценностно-ориентированного образования в высших учебных заведениях Южного Кавказа» (PROVE) программы «ERASMUS+» и участие в Зальцбургской конференции тренингов «VaKE».

Ուսումնական այցի նպատակն էր աջակցել կովկասյան տարածաշրջանի բուհերին կայուն և արդյունավետ արժեքային կրթության կազմակերպման և մատուցման գործընթացին, խթանել տարածաշրջանային համագործակցությանը Հարավային Կովկասի և ԵՄ կրթական կառույցների միջև՝ համատեղ դիմակայելու մարտահրավերներին։
Ավստրիայի Զալցբուրգ քաղաք կազմակերպված ուսումնական այցը Արժեքների և գիտելիքի կրթության ասոցիացիայի (Զալցբուրգ) լավագույն նախաձեռնություններից էր՝ նվիրված «VaKE» մեթոդաբանությանը։
Ուսումնական այցին և վերապատրաստմանը մասնակցում էին Լինցի թեմի մասնավոր մանկավարժական համալսարանի (Ավստրիա), Արևմտյան Մակեդոնիայի համալսարանի (Հունաստան), ինչպես նաև Հարավային Կովկասի երկրների՝ Հայաստանի և Վրաստանի բուհերի ներկայացուցիչները։ «VaKE» վերապատրաստումների զալցբուրգյան համաժողովին ԵՊՀ-ից մասնակցեցին Որակի ապահովման կենտրոնի տնօրեն Արմեն Բուդաղյանը, կենտրոնի փոխտնօրեն Մարի Սանթուրջյանը, Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի դոցենտ Լուսինե Հայրապետյանը, Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնի ասիստենտ Սերոբ Խաչատրյանը։
«VaKE» արժեքների վրա հիմնված կրթության առանցքային սկզբունքներին նվիրված վերապատրաստումն անցկացրին Արժեքների և գիտելիքի կրթության ասոցիացիայի (Զալցբուրգ), Իլյայի պետական և Թելավիի Յակոբ Գոգեբաշվիլիի անվան պետական համալսարանների (Վրաստան) մասնագետները։ Այն հիմնականում ներառում էր քննադատական և անկախ մտածողության զարգացման մոտեցումներ, բարոյական երկընտրանքների միջոցով արժեքների և գիտելիքների միջև անջրպետի հաղթահարման ռազմավարություններ։
«PROVE» նախագծի զալցբուրգյան վերապատրաստումները միտված էին արժեքային կրթության ձևավորմանը՝ ուսումնական ծրագրերում ներառելով «VaKE» արժեքներ, որոնցից են համընդհանուր և ազգային արժեքները, մասնագիտական էթիկան և սոցիալական պատասխանատվությունը։
Հնգօրյա դասախոսությունները, քննարկումները, փորձարարական դասերը հնարավորություն տվեցին ամբողջական պատկերացում կազմելու, թե ինչպես կարող է բարոյական դիլեման օգնել լուծելու մտածողությունը խթանող մի շարք հարցեր, որոնք վերաբերում են սովորողի անձնային աճին, մտածողության զարգացմանը, իսկ դասավանդողի մոտ բարձրացնում են մանկավարժական վարպետությունը։ Աշխատաժողովների ընթացքում անցկացվեցին խմբայի քննարկումներ, նախնական կարծիքի ձևավորման, փաստերի և արժեքների վերլուծություններ, դիրքորոշման ներկայացման և հիմնավորման մարտավարություններ, կատարվեցին անդրադարձ և ռեֆլեքսիա։
Այսօրինակ վերապատրաստումները նպատակ ունեն խթանելու բուհական համագործակցությանը, ինչպես նաև դասախոսների կարողությունների զարգացմանը՝ արժեքային կրթություն մատուցելու ուղղությամբ։