Май 27, 2025 | 16:40
Партнеры
Образование
Международное сотрудничество
Новое международное сотрудничество. Намечены пути сотрудничества ЕГУ и Университета Мердока в Дубае
Сегодня ректор ЕГУ Оганнес Оганнисян принял исполнительного директора Университета Мердока в Дубае Мохаммеда Баматрифа. В ходе встречи обсуждались пути налаживания сотрудничества между двумя университетами и сферы, представляющие взаимный интерес.

Դուբայի Մուրդոխ համալսարանը Ավստրալիայի Մուրդոխ համալսարանի մասնաճյուղն է․ այն երկրի առաջատար գիտահետազոտական համալսարաններից մեկն է։ Բուհն ունի ավելի քան 23 հազար ուսանող և 2 հազար 5 հարյուր աշխատակից աշխարհի գրեթե 100 երկրներից։ Մուրդոխ համալսարանի Դուբայի մասնաճյուղը հիմնադրվել է 2008 թվականին։
ԵՊՀ ռեկտորը Մոհամեդ Բամաթրֆին ներկայացրեց ԵՊՀ գործունեության ուղղությունները, կրթական ու հետազոտական ծրագրերը, ուսանողներին ընձեռվող հնարավորություններն ու բուհի զարգացմանն ուղղված նախագծերը։
Մուրդոխ համալսարանի Դուբայի մասնաճյուղի գործադիր տնօրենն էլ պատմեց իրենց համալսարանի մասին՝ փաստելով, որ այն լիցենզավորված է երկու հեղինակավոր հաստատությունների՝ «CAA»-ի («Commission for Academic Accreditation») և «KHDA»-ի («Knowledge and Human Development Authority») կողմից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում տարբեր ձևաչափերով համագործակցելու ուղիները, այդ թվում՝ ակադեմիական շարժունության, գիտահետազոտական ծրագրերի ու մշակութային առնչությունների։
Հանդիպմանը ներկա էին ԵՊՀ ակադեմիական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը, զարգացման և նորարարությունների գծով պրոռեկտոր Միքայել Հովհաննիսյանը և ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը։