«Միջազգային իրավունքի արդի հիմնախնդիրները» խորագրով եռօրյա ամառային դպրոց Ծաղկաձորում
ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազա
Ս.թ. հուլիսի 7-ին՝ ժամը 10:00-ին, ԵՊՀ Ծաղկաձորի ուսումնաարտադրական բազայում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի նախաձեռնությամբ կմեկնարկի «Միջազգային իրավունքի արդի հիմնախնդիրները» խորագրով եռօրյա ամառային դպրոցը՝ նախատեսված իրավագիտության ֆակուլտետների երրորդ, չորրորդ կուրսերի և մագիստրատուրայի ուսանողների համար:
Ամառային դպրոցի շրջանակում նախատեսվում են միջազգային իրավունքի արդիական խնդիրների (օրինակ՝ բռնի տեղահանված անձանց և փախստականների իրավունքների պաշտպանության, միջպետական վեճերի դատական լուծումների, միջազգային ընթացակարգերի և այլնի) վերաբերյալ սեմինար քննարկումներ: