«Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության գործողության շրջանակում Երևանի պետական համալսարանի և Բրյուսելի ազատ համալսարանի միջև կնքված պայմանագրով նախատեսվում են շարժունություններ Ֆիզիկայի ինստիտուտի դասախոսների համար (հիմնական կազմ)` 2024/2025 ուստարվա 2-րդ կիսամյակում 1/2 շաբաթ ժամկետով գիտական աշխատանքներ կատարելու նպատակով (մինչև ս․թ․ հուլիսի 31-ը)։
Անգլերենի գերազանց իմացությունը պարտադիր է:
Ծրագրով դրամաշնորհառուներին տրամադրվում է անհատական կրթաթոշակ, ինչպես նաև փոխհատուցվում է ճանապարհածախսը:
Մանրամասն տեղեկություններ ֆինանսավորման և «Էրազմուս+» միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի մասին հնարավոր է գտնել «Էրազմուս+» ազգային գործակալության կայքէջում:
Ծրագրի դիմումներն ընդունվում են ԵՊՀ միջազգային կապերի բաժնում էլեկտրոնային տարբերակով (էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am): Նամակի վերնագրի դաշտում անհրաժեշտ է նշել ERASMUS+, VUB:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ. հուլիսի 11-ը՝ ժամը 17:00-ն:
Ստորև ներկայացվում է անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը պրոֆեսորադասախոսական կազմի համար (փաստաթղթերն ընդունվում են միայն անգլերեն, pdf տարբերակով)՝
1. անձնագրի պատճեն,
2. ինքնակենսագրական (CV) «Europass» ձևաչափով,
3. շարժունության համաձայնագիր դասավանդման նպատակով (Staff Mobility Agreement for Teaching) (թեմա, նկարագիր, շարժունության նպատակները, ակնկալվող գործողությունները և այլն),
4. տեղեկանք ԵՊՀ-ում աշխատելու վերաբերյալ,
5. ընդունող բուհից հրավեր նամակ,
6. մոտիվացիոն նամակ։
Հարցերի դեպքում և հավելյալ տեղեկություններ ստանալու համար դիմել ԵՊՀ միջազգային կապերի բաժին (ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ)։
Հեռ․՝ (+374 10) 554 641 (ներքին՝ 11-38)
Ծրագրի համակարգող՝ Հայկուհի Մկրտչյան