 
Ֆինանսաբանկային ոլորտում աշխատանք գտնելն առանց աշխատանքային փորձի հնարավոր է։
Ֆասթ Բանկը մեկնարկում է Fast Start նախաորակավորման անվճար ծրագիր՝ ֆինանսական խորհրդատուների համար, որը Երևանի և ՀՀ մարզերի երիտասարդներին հնարավորություն է ընձեռում․
- ստանալ պրակտիկ գիտելիքներ ՀՀ բանկային համակարգի մասին, 
- ձեռք բերել ֆինանսական ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ հմտություններ, 
- տիրապետել ֆինանսական խորհրդատուի աշխատանքի նրբություններին,
- սահուն մուտք գործել աշխատաշուկա և սկսել կարիերային ուղին: 
Եթե դու ավարտական կուրսերի ուսանող ես կամ նորավարտ, ապա շտապիր դիմել և ստանալ մասնակցության հնարավորություն։
Ծրագրի ավարտից հետո կտրամադրվի մասնակցության հավաստագիր և լավագույն արդյունք գրանցած մասնակիցներին կտրվի պրակտիկա և աշխատանքի հնարավորություն երևանյան և մարզային գրասենյակներում։
Ծրագրի անցկացման ժամկետները` 10-17 նոյեմբեր 2025թ․
Դիմելու գործընթացը - Խնդրում ենք ուղարկել CV հետևյալ հղումով:
 
          