Ֆինանսաբանկային ոլորտում աշխատանք գտնելն առանց աշխատանքային
փորձի հնարավոր է։
Ֆասթ Բանկը մեկնարկում է Fast Start նախաորակավորման անվճար ծրագիր՝
կոնտակտային կենտրոնի աշխատակիցների համար, որը Երեւանի եւ ՀՀ մարզերի
երիտասարդներին հնարավորություն է ընձեռում.
• ստանալ պրակտիկ գիտելիքներ ՀՀ բանկային համակարգի մասին,
• ձեռք բերել ֆինանսական ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ հմտություններ,
• տիրապետել կոնտակտային կենտրոնի աշխատանքի նրբություններին,
• սահուն մուտք գործել աշխատաշուկա եւ սկսել կարիերայի ուղին:
Եթե ավարտական կուրսի ուսանող ես կամ նորավարտ , ապա շտապիր դիմել եւ ստանալ մասնակցության հնարավորություն։
Ծրագրի ավարտից հետո կտրամադրվի մասնակցության հավաստագիր եւ լավագույն արդյունք գրանցած մասնակիցներին կտրվի պրակտիկա եւ աշխատանքի հնարավորություն երեւանյան եւ մարզային գրասենյակներում։
Ծրագրի անցկացման ժամկետները 20-28 ապրիլ 2026թ .
Դիմելու գործընթացը - Խնդրում ենք ուղարկել CV հետեւյալ հղումով՝ https://fcc.peopleforce.io/careers/v/27697-fast-start
Դիմելու վերջնաժամկետ – Ապրիլի 6, 2026թ .