
Ֆինանսաբանկային ոլորտում աշխատանք գտնելն առանց աշխատանքային փորձի հնարավոր է։
Ֆասթ Բանկը մեկնարկում է Fast Start նախաորակավորման անվճար ծրագիր՝ ֆինանսական խորհրդատուների համար, որը Երևանի և ՀՀ մարզերի երիտասարդներին հնարավորություն է ընձեռում․
ստանալ պրակտիկ գիտելիքներ ՀՀ բանկային համակարգի մասին,
ձեռք բերել ֆինանսական ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ հմտություններ,
- տիրապետել ֆինանսական խորհրդատուի աշխատանքի նրբություններին,
սահուն մուտք գործել աշխատաշուկա և սկսել կարիերային ուղին:
Եթե դու ավարտական կուրսերի ուսանող ես կամ նորավարտ, ապա շտապիր դիմել և ստանալ մասնակցության հնարավորություն։
Ծրագրի ավարտից հետո կտրամադրվի մասնակցության հավաստագիր և լավագույն արդյունք գրանցած մասնակիցներին կտրվի պրակտիկա և աշխատանքի հնարավորություն մեր երևանյան և մարզային գրասենյակներում։
Ծրագրի անցկացման ժամկետները 18-22 Օգոստոս 2025թ․
Դիմելու գործընթացը - Խնդրում ենք ուղարկել CV հետևյալ հղումով: