«Կանանց դերը բարձրագույն կրթության և գիտության մեջ» խորագրով աշխատաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետ, 307 լսարան
Ս.թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ին, Երևանի պետական համալսարանում կմեկնարկի ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության և սնկաբանության ամբիոնի և Վիեննայի համալսարանի բուսաբանության և կենսաբազմազանության հետազոտությունների ամբիոնի համատեղ ջանքերով կազմակերպվող «Կանանց դերը բարձրագույն կրթության և գիտության մեջ» խորագրով աշխատաժողովը, որն իրականացվում է «APPEAR Academic Project 373» «Հայաստանի անտառածածկ շրջանների միկորիզային և քսիլոտրոֆ սնկերի բազմազանության գնահատում և ԴՆԹ բարկոդավորում» ծրագրի շրջանակում:
Աշխատաժողովը կանդրադառնա կանանց առջև ծառացած մարտահրավերներին, այդ թվում՝ անհավասար հնարավորություններին, կարծրատիպերին և կարիերայի ու կյանքի հավասարակշռության խոչընդոտներին։