«100 տարի անց. Ֆրիտյոֆ Նանսենի ոտնահետքերով» միջազգային եռօրյա գիտաժողով ԵՊՀ-ում
Երևանի պետական համալսարան
Ս.թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ին, ԵՊՀ-ում կմեկնարկի «100 տարի անց. Ֆրիտյոֆ Նանսենի ոտնահետքերով» միջազգային եռօրյա գիտաժողով՝ նվիրված Ֆրիտյոֆ Նանսենի և իր հանձնախմբի Հայաստան այցելության 100-ամյակին: Գիտաժողովը կազմակերպվում է Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի նախաձեռնությամբ և Երևանի պետական համալսարանի աջակցությամբ:
Հյուրերի ժամանումը և գրանցումը նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ին:
Գիտաժողովի սկիզբը.
Նոյեմբերի 5-ին՝ 10:30-ին,
Նոյեմբերի 6-ին՝ 10:00-ին,
Նոյեմբերի 7-ին՝ 10:00-ին:
Նոյեմբերի 7-ին՝ ժամը 17:00-ին՝ եռօրյա միջազգային գիտաժողովի ամփոփում՝ այցելություն Ֆրիտյոֆ Նանսենի հուշարձան, այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Գիտաժողովի օրակարգը՝ այստեղ: