«100 տարի անց. Ֆրիտյոֆ Նանսենի ոտնահետքերով» միջազգային եռօրյա գիտաժողով ԵՊՀ-ում
Ս.թ. նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:30-ին, ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում կմեկնարկի «100 տարի անց. Ֆրիտյոֆ Նանսենի ոտնահետքերով» միջազգային եռօրյա գիտաժողովը՝ նվիրված Ֆրիտյոֆ Նանսենի և նրա հանձնախմբի՝ Հայաստան այցելության 100-ամյակին: Գիտաժողովը կազմակերպվում է Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանի նախաձեռնությամբ և Երևանի պետական համալսարանի աջակցությամբ:
Հյուրերի ժամանումը և գրանցումը նոյեմբերի 5-ին՝ ժամը 10:00-ին:
Գիտաժողովի մանրամասները՝
նոյեմբերի 5-ին՝ 10:30-ին, ԵՊՀ Պալեանների անվան դահլիճ,
նոյեմբերի 6-ին՝ 10:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ,
նոյեմբերի 7-ին՝ 10:00-ին, ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ,
նոյեմբերի 7-ին՝ ժամը 16:30-ին, միջազգային եռօրյա գիտաժողովի, ինչպես նաև հոբելյանական տարվա ամփոփիչ համերգ («Առնո Բաբաջանյան» համերգասրահ):
Գիտաժողովի օրակարգը՝ այստեղ: