Գործուղումների վերաբերյալ հաճախ տրվող հարցեր
Գործուղումը ձևակերպելու համար աշխատողը պարտավոր է ԵՊՀ միջազգային համագործակցության վարչություն (այսուհետ՝ Վարչություն) ներկայացնել դիմում՝ ռեկտորի անունով (հավելված 1), պաշտոնական հրավերի պատճենը, պրոֆեսորադասախոսական կազմի աշխատողի դեպքում՝ ուսումնական բեռնվածության կատարման վերաբերյալ զեկուցագիրը (հավելված 2):
Մեկնելուց առնվազն 5 աշխատանքային օր առաջ։
ԵՊՀ աշխատողների արտասահման մեկնելը հնարավոր է հետևյալ ժամկետներով՝
գիտաշխատողների դեպքում մինչև 1 տարի ժամկետով՝ աշխատավարձի պահպանմամբ,
պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողների դեպքում մինչև 15 օր ժամկետով՝ աշխատավարձի պահպանմամբ, եթե նշված ուսումնական կիսամյակում ունեն ուսումնական ծանրաբեռնվածություն,
պրոֆեսորադասախոսական համակազմի աշխատողների դեպքում մինչև 1 ուսումնական կիսամյակ ժամկետով՝ առանց աշխատավարձի պահպանման, եթե նշված ուսումնական կիսամյակում չունեն ուսումնական ծանրաբեռնվածություն,
մնացած աշխատողների դեպքում՝ մինչև 1 ամիս ժամկետով՝ աշխատավարձի պահպանմամբ: Նշված ժամկետի ավարտից հետո, գործատուի համաձայնությամբ աշխատողին կարող է տրամադրվել չվճարվող արձակուրդ՝ տարեկան մինչև 60 օր տևողությամբ:
արտաքին համատեղությամբ աշխատողները արտերկիր մեկնելիս պետք է ձևակերպեն արձակուրդ։
Աշխատողը պարտավոր է գործուղումից վերադառնալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում անձամբ Վարչությանը ներկայացնել գործուղման ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն (հավելված 3)` հաստատված իր ստորաբաժանման ղեկավարի կողմից: Հաշվետվությունը սահմանված ժամկետից ուշ ներկայացնելու դեպքում աշխատողի նկատմամբ կարող է կիրառվել կարգապահական տույժ:
Որևէ պատճառով գործուղման չմեկնելու դեպքում աշխատողը պարտավոր է հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնել Վարչությանը, իսկ հաշվապահությանը վերադարձնել ԵՊՀ-ից ստացած գումարները (եթե ստացել է):
Հարցեի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության միջազգային կապերի բաժին։
📍 Հասցե՝ ԵՊՀ, Միջազգային համագործակցության վարչություն․ ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ
📧 Էլհասցե՝ h.mkrtchyan@ysu.am
Տեղեկանքների տրամադրման վերաբերյալ հաճախ տրվող հարցեր
Ուսման վայրի կամ աշխատավայրի վերաբերյալ օտար լեզվով տեղեկանք ստանալու համար ուսանողներն ու դասախոսները դիմում են e-request.ysu.am էլեկտրոնային հարթակի միջոցով:
<<e-request.ysu.am>> էլեկտրոնային հարթակի միջոցով դիմելուց հետո տեղեկանքները օտար լեզվով թարգմանված, ստորագրված և կնքված կլինեն 2 աշխատանքային օր անց: Դիմորդը կարող է հսկիչ կոդով հետևել տեղեկանքի ընթացքին և <<Ավարտված>> լինելուն պես, կարող է վերցնել այն միջազգային կապերի բաժնից:
Տեղեկանքները դեսպանատուն ներկայացնելիս ցանկալի է նշել, թե որ դեսպանատուն է ներկայացվում: Տեղեկանքների ներկայցվելու վայրը հայտնի չլինելու դեպքում, նշվում է ըստ պահանջի տարբերակը:
Հավելյալ տեղեկությունները՝ ստորագրված համապատասխան ստորաբաժանման ղեկավարության կողմից, ներկայացվում են միջազգային կապերի բաժին թղթային տարբերակով կամ ուղարկվում են YSU Mulberry փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով:
Խնդրում ենք՝ <<e-request.ysu.am>> համակարգ մուտք գործել միայն համակարգչի միջոցով, քանի որ խնդիրներ են առաջանում բջջային հեռախոսով մուտք գործելու դեպքում:
Հարցեի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության միջազգային կապերի բաժին։
📍 Հասցե՝ ԵՊՀ, Միջազգային համագործակցության վարչություն․ ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ
📧 Էլհասցե՝ ruzanna.yeganyan@ysu.am
Ակադեմիական տեղեկագրերի տրամադրման վերաբերյալ հաճախ տրվող հարցեր
Ակադեմիական տեղեկագրի հայերեն բնօրինակը՝ կնքված և ստորագրված, պետք է վերցնել ֆակուլտետից, այնուհետև՝ թղթային տարբերակով ներկայացնել Միջազգային կապերի բաժին: Թարգմանության համար նախատեսված է 5-7 աշխատանքային օր, վճարման կարգն է՝ 7000 դրամ թարգմանության համար և 1500-ական դրամ ամեն էջի հաստատման համար:
Ակադեմիական տեղեկագրի հայերեն բնօրինակը՝ կնքված և ստորագրված, պետք է վերցնել ֆակուլտետից, թղթային տարբերակով ներկայացնել Միջազգային կապերի բաժին՝ նույն պահին t.zakaryan@ysu.am էլ. հասցեին ուղարկելով WORD ֆորմատի ֆայլով ինքուրույն արված թարգմությունը: Հաստատման համար նախատեսված է 3-5 աշխատանքային օր, վճարման կարգն է՝ 1500-ական դրամ ամեն էջի հաստատման համար:
Լեզվի իմացության տեղեկանքը ՄԿԲ-ի կողմից տրամադրվում է միայն այն ուսանողներին, ովքեր ԵՊՀ-ում իրենց ուսումնառության ընթացքում համապատասխան օտար լեզուն անցել են որպես քննական վերջնարդյունքով առարկա և ունեն գնահատական: Ակադեմիական տեղեկագրի հայերեն բնօրինակը՝ կնքված և ստորագրված, պետք է վերցնել ֆակուլտետից, թղթային տարբերակով ներկայացնել Միջազգային կապերի բաժին: Տեղեկանքը տրամադրվում է 1 աշխատանքային օրվա ընթացքում: Մագիստրատուրայի ուսանողների դեպքում, եթե դեռ չկա ակադեմիական տեղեկագիր, տեղեկանքը տրամադրվում է ԵՊՀ կողմից շնորհված բակալավրիատի դիպլոմի և դիպլոմի հավելվածի պատճեների հիման վրա, գործընթացը տևում է մինչև 3 աշխատանքային օր:
Եթե ուսումնառության ընթացքում համապատասխան օտար լեզուն եղել է ստուգարքի տեսքով, ապա, հաշվի առնելով ծրագրի պահանջները, պետք է անցնել foreign language self-assessment test՝ օնլայն ձևաչափով, ապա այն տպել և ներկայացնել դասավանդող դասախոսին, որպեսզի վերջինս ստորագրի:
Գնահատման համակարգի վերաբերյալ տեղեկանքը տրամադրվում է ֆակուլտետից վերցրած, կնքված և ստորագրված հայերեն ակադեմիական տեղեկագրի հիման վրա՝ 1 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ շրջանավարտների դեպքում՝ ԵՊՀ կողմից շնորհված դիպլոմի և դիպլոմի հավելվածի պատճենների հիման վրա, գործընթացը տևում է մինչև 3 աշխատանքային օր:
Միջազգային կապերի բաժին պետք է թղթային տարբերակով ներկայացնել ԵՊՀ կողմից շնորհված դիպլոմի և դիպլոմի հավելվածի լավ որակի պատճենները՝ ներառելով բոլոր էջերը: Թարգմանության համար նախատեսված է 5-7 աշխատանքային օր, վճարման կարգն է՝ 7000 դրամ թարգմանության համար և 1500-ական դրամ ամեն էջի հաստատման համար:
Միջազգային կապերի բաժին պետք է թղթային տարբերակով ներկայացնել ԵՊՀ կողմից շնորհված դիպլոմի և դիպլոմի հավելվածի լավ որակի պատճեները՝ ներառելով բոլոր էջերը: Նույն պահին t.zakaryan@ysu.am էլ. հասցեին պետք է ուղարկել WORD ֆորմատի ֆայլով ինքուրույն արված թարգմությունը: Հաստատման համար նախատեսված է 3-5 աշխատանքային օր, վճարման կարգն է՝ 1500-ական դրամ ամեն էջի հաստատման համար:
Միջազգային կապերի բաժին պետք է թղթային տարբերակով ներկայացնել ԵՊՀ կողմից շնորհված դիպլոմի և դիպլոմի հավելվածի լավ որակի պատճենները՝ ներառելով և՛ հայերեն, և՛ անգլերեն բոլոր էջերը: Հաստատման համար նախատեսված վճարն է 3500 դրամ, գործընթացը տևում է մինչև 3 աշխատանքային օր:
Դիպլոմի իսկությունը ստուգելու նպատակով՝ օտարերկրյա կազմակերպությունները պետք է համապատասխան հարցումը ուղարկեն verifications@ysu.am էլ. հասցեին՝ կցելով դիպլոմի պատճեն և թեկնածուի կողմից ստորագրված համաձայնությունը՝ ուսումառության ընթացքի վերաբերյալ անձնական տվյալները 3-րդ կողմին տրամադրելու նպատակով (signed consent form):
Հարցեի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության միջազգային կապերի բաժին։
📍 Հասցե՝ ԵՊՀ, Միջազգային համագործակցության վարչություն․ ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 4-րդ հարկ, 408 սենյակ
📧 Էլհասցե՝ t.zakaryan@ysu.am
Դրամաշնորհների վերաբերյալ հաճախ տրվող հարցեր
ԵՊՀ դրամաշնորհների համակարգման բաժինն աջակցում է համալսարանի ուսանողներին, դասախոսներին և վարչական անձնակազմին՝ միջազգային դրամաշնորհային ծրագրերին մասնակցելու և դրանց արդյունավետ իրականացման հարցերում։
Դրամաշնորհների համակարգման բաժինը զբաղվում է ԵՊՀ միջազգային դրամաշնորհային ծրագրերի համակարգմամբ, աջակցում է դիմորդներին և շահառուներին, ինչպես նաև ապահովում է ընթացիկ և նոր նախագծերի արդյունավետ իրականացումը։
Բաժնի հիմնական գործառույթները
Դրամաշնորհային ծրագրերի հնարավորությունների մշտադիտարկում և տարածում համալսարանականների շրջանում։
Դրամաշնորհային հայտերի մշակման, դիմումի նախապատրաստման և փաստաթղթերի հավաքագրման գործընթացներում աջակցություն։
Ֆինանսական և ադմինիստրատիվ գործընթացների կազմակերպում և համակարգում։
Դրամաշնորհային ծրագրերի շահառուների ուղեկցում ողջ ծրագրի ընթացքում։
Համագործակցության հաստատում միջազգային գործընկերների, ծրագրերի և ֆինանսավորող կառույցների հետ։
Դրամաշնորհների համակարգման բաժինը աջակցում է ԵՊՀ ուսանողներին, դասախոսներին և վարչական անձնակազմին հետևյալ ձևերով․
Տեղեկատվություն տրամադրում դրամաշնորհային ծրագրերի մասին, այդ թվում՝ դիմումի գործընթացի, պահանջների և ժամկետների վերաբերյալ։
Խորհրդատվություն տրամադրում դիմումների լրացման, անհրաժեշտ փաստաթղթերի կազմման, լեզվական պահանջների հարցերով։
Ֆինանսական և վարչական աջակցություն ֆինանսավորման ստացման, ճանապարհորդական փաստաթղթերի (վիզա, ապահովագրություն) կազմակերպման, հաշվետվությունների ներկայացման հարցերում։
Հետադարձ կապի ապահովում դրամաշնորհային ծրագրերի շահառուների և միջազգային գործընկերների միջև։
Դրամաշնորհային նախագծերի կառավարում ծրագրերի իրականացման ընթացքում անհրաժեշտ բոլոր օժանդակ միջոցներով։
ԵՊՀ դրամաշնորհային հնարավորությունների մասին տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է հետևել ԵՊՀ պաշտոնական կայքէջին, Միջազգային համագործակցության վարչության սոցիալական էջերին կամ դիմել բաժնի աշխատակիցներին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։
ԵՊՀ-ն ներգրավված է միջազգային տարբեր ծրագրերում, այդ թվում՝ ERASMUS+, Horizon Europe, Jean Monnet, APPEAR և կրթական ու հետազոտական այլ նախաձեռնություններ։
Յուրաքանչյուր ծրագիր ունի իր առանձին դիմումի գործընթացը, որը ներկայացվում է համապատասխան հայտարարության մեջ։ Սովորաբար պահանջվում է լրացնել առցանց դիմում, ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը և երբեմն անցնել հարցազրույց։
ԵՊՀ-ն մասնակցում է այնպիսի դրամաշնորհային ծրագրերին, որոնք համահունչ են իր ռազմավարական զարգացման նպատակներին։
ԵՊՀ-ն ներգրավված է մի շարք միջազգային դրամաշնորհային ծրագրերում, այդ թվում՝
ERASMUS+ (ICM, CBHE, Jean Monnet, EMJM),
Horizon Europe,
Marie Skłodowska-Curie Actions (MSCA),
Jean Monnet Activities,
APPEAR,
միջազգային դրամաշնորհային այլ հնարավորություններ՝ ըստ ոլորտի։
Յուրաքանչյուր ծրագիր ունի իր առանձնահատկությունները և պահանջները։
Ծրագրի ընտրություն
Փաստաթղթերի նախապատրաստում
Առցանց դիմումի լրացում
Վերջնական հաստատում և ֆինանսավորում
Թեմա կամ գաղափար՝ նախագծի համար
Անհրաժեշտ նախաձեռնող թիմ
CV («Europass» ձևաչափով)
Լեզվի իմացություն
Դիմում-հայտի կազմված առաջարկ
Ծառայությունների վճար
Ճանապարհածախս
Առողջապահական ապահովագրություն
Տեխնիկայի գնում (որոշ ծրագրերում)
Հետազոտական ծախսեր (որոշ ծրագրերում)
Նախագծային հայտերի հայտարարության մեջ պետք է ուշադիր լինել համաֆինանսավորման հարցում, եթե այդպիսիք կան, ապա պետք է քննարկել համալսարանի ղեկավարության հետ։
Ուղղակի վճարով
Փուլային վճարումներով
Այո՛, սակայն պետք է համոզված լինել, որ դրանք իրար չեն հակասում և հնարավոր է համատեղել պարտականությունները։
Միջազգային դրամաշնորհները տրամադրվում են միջազգային կազմակերպությունների, ֆոնդերի և ծրագրերի կողմից՝ աջակցելու գիտական հետազոտություններին, կրթական փոխանակումներին, ակադեմիական համագործակցությանը և այլ նախաձեռնություններին։ Դրանք հաճախ ներառում են ծառայությունների վճար, ճանապարհածախս, կեցության ապահովում և հետազոտական ֆինասավորում, մինչդեռ տեղական ֆինանսավորումը հիմնականում տրամադրվում է ազգային հիմնադրամների կամ Կառավարության կողմից։
Դասախոսները և հետազոտողները հնարավորություն ունեն դիմելու միջազգային տարբեր դրամաշնորհների, որոնք ներառում են՝
հետազոտական դրամաշնորհներ (օրինակ՝ Horizon Europe, Marie Skłodowska-Curie Actions),
դասախոսական փոխանակման և կարողությունների զարգացման ծրագրեր (օրինակ՝ ERASMUS+ Teaching Mobility),
համագործակցային նախագծեր և ցանցեր (օրինակ՝ Jean Monnet, Capacity Building in Higher Education projects)։
Հարցեի դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել ԵՊՀ միջազգային համագործակցության վարչության դրամաշնորհների համակարգման բաժնի հետ։
📍 Հասցե՝ ԵՊՀ, Միջազգային համագործակցության վարչություն, Դրամաշնորհների համակարգման բաժին․ ԵՊՀ կենտրոնական մասնաշենք, 6-րդ հարկ, 614 սենյակ
📧 Էլհասցե՝ a.aproyan@ysu.am
📞 Հեռ․՝ (+374 60) 710 135
🌐 Կայքէջ՝ www.ysu.am