«Ցեղասպանություն. հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով ԵՊՀ-ում
ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճ
Ս.թ. դեկտեմբերի 8-9-ը ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում Հայագիտական հետազոտությունների ինստիտուտի և «Մարդու իրավունքների և ցեղասպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կմեկնարկի «Ցեղասպանություն. հիշողություն, ճանաչում, կանխարգելում» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովը:
Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությունը՝ ս.թ. դեկտեմբերի 8-ին՝ ժամը 09:30-ին:
Գիտաժողովը տեղի կունենա.
08.12.2025-ին՝ ժամը 13:00-18:30-ն,
09.12.2025-ին՝ ժամը 10:00-15:00-ն:
Գիտաժողովին կմասնակցեն ավելի քան 50 առաջատար փորձագետներ, գիտնականներ և մասնագետներ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուանդայից, Բուրունդիից, ԱՄՆ-ից, Իսրայելից, Ռուսաստանից, Շվեդիայից, Ավստրալիայից, Արգենտինայից: