Գիտաժողովի շրջանակում զեկուցումները ներկայացվելու են հետևյալ թեմատիկ բաժանմունքներում`
ցածր ածխածնային աճի ռազմավարություններ և կանաչ անցում
շրջանաձև տնտեսության մոդելներ և կայուն ռեսուրսների կառավարում
կլիմայակայուն և կլիմայակենտրոն զարգացման մոդելներ
Սույն բաժինը կենտրոնանում է այն ռազմավարությունների վերլուծության վրա, որոնք ինտեգրում են ցածր ածխածնային աճի, շրջանաձև տնտեսության հիմնարար սկզբունքները և կլիմայակայուն մոտեցումները զարգացման համապարփակ մոդելում։ Ուսումնասիրվում է, թե ինչպես կարող են «կանաչ» արդյունաբերության վերաբերյալ քաղաքականությունը, էներգետիկ անցումը և կայուն ռեսուրսների օգտագործումը վերափոխել արտադրական համակարգերը՝ ամրապնդելով տնտեսական անվտանգությունը և երկարաժամկետ մրցունակությունը։
բնահենք լուծումներ, էկոհամակարգերի ծառայություններ և կլիմայի փոփոխություններին հարմարվողականություն
կենսաբազմազանության պահպանում և էկոհամակարգի ճկունություն
համապատասխանեցում ԵՄ-ի «կանաչ» համաձայնագրին, կենսաբազմազանության ռազմավարությանը և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին
Այս բաժնում քննարկվում են բնահենք լուծումները և էկոհամակարգին բնորոշ ծառայությունները, որոնք դիտարկվում են որպես կլիմայի փոփոխությանը հարմարվողականության և կայուն զարգացման արդյունավետ մոտեցումներ։
ինստիտուտների բարեփոխումներ և թվային կառավարում
տվյալների վրա հիմնված հանրային կառավարում և հանրային ոլորտի նորարարություն
կարգավորման որակ և պետական հատվածի արդիականացում
Այստեղ ներկայացվում են համակարգային բարեփոխումների և թվային կառավարման դերի վերաբերյալ ուսումնասիրությունները, որոնք ձևափոխում են տնտեսությունները և զարգացման արդյունքները։ Կարևորվում են թվային կառավարումը, փաստերի վրա հիմնված քաղաքականությունները և կարգավոման ռեֆորմները պետական կառավարման գործընթացում որպես արդյունավետ, թափանցիկ և կայուն խթանիչ գործոններ։
կառուցվածքային փոխակերպումներ և արդյունաբերական քաղաքականություն
մակրոտնտեսական կայունություն, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացում
կլիմայի, նորարարության և զարգացման քաղաքականությունների ինտեգրում
Այս բաժինն անդրադառնում է «կանաչ» անցման, տեխնոլոգիական փոփոխությունների և համաշխարհային տնտեսական անորոշության հետ կապված մակրոտնտեսական և կառուցվածքային մարտահրավերներին։ Վերլուծում են պետական քաղաքականության շրջանակում կառուցվածքային վերափոխմանը, մակրոտնտեսական կայունության պահպանմանն աջակցության և երկարաժամկետ զարգացման ռազմավարությունների քաղաքականություններին համահունչության ապահովման գործընթացները։
«կանաչ» ֆինանսներ, կլիմայական փոփոխությունների ֆինանսներ, բնապահպանական, սոցիալական և կառավարման ոլորտների ներդրումներ
հանրային–մասնավոր գործընկերություններ և ֆինանսական ինստիտուտների զարգացում
ռիսկերի կառավարում, ֆինանսական կայունություն և կայուն ներդրումների կառուցվածքներ
Այս բաժնում վերլուծությունների հիմնական մասն են «կանաչ» և ներառական վերափոխումների ֆինանսական հիմքերը։ Այն ուսումնասիրում է, թե ինչպես ֆինանսական շուկաները, զարգացման բանկերը և ներդրումային քաղաքականությունները կարող են ռեսուրսներ կիրառել կայուն զարգացման համար՝ միաժամանակ կառավարելով կլիմայական, տեխնոլոգիական և մակրոտնտեսական ռիսկերը։
«կանաչ» բիզնեսի մոդելներ, կորպորատիվ կայունություն և բնապահպանական, սոցիալական և կառավարման ռազմավարություններ
նորարարական էկոհամակարգեր, տեխնոլոգիաների փոխանցում և ձեռնարկատիրություն
թվային–«կանաչ» վերափոխում ձեռնարկություններում և արժեշղթաներում
Այս բաժինն ուսումնասիրում է, թե ինչպես են ընկերություններն ու ձեռնարկատերերը հարմարվում «կանաչ» և թվային վերափոխումներին։ Այն կենտրոնանում է բիզնես նորարարության, կորպորատիվ ռազմավարությունների և ձեռնարկատիրական էկոհամակարգերի՝ որպես արժեշղթաների վերափոխման և կայուն տնտեսությունում մրցունակության բարձրացման հիմնական մեխանիզմների վրա։
արժեքի ստեղծման մոդելներ, արտադրողականություն և մրցունակություն
մարդկային կապիտալի զարգացում և աշխատաշուկաներ
ռեգիոնալ մրցունակություն, տարածական անհավասարություններ և համախմբվածություն
Այս բաժնում ներառված են նոր արժեքի ստեղծման մոդելների, մարդկային կապիտալի, աշխատաշուկայի և ռեգիոնալ զարգացման փոխազդեցությունների վերլուծությունները։ Քննարկումները վերաբերում են ներառական աճի ռազմավարություններին, արտադրողականության սահմանափակումներին և այն քաղաքականություններին, որոնք ուղղված են սոցիալական և տարածքային անհավասարությունների կրճատմանը՝ միաժամանակ ամրապնդելով տարածաշրջանային տնտեսական կայունությունը։