Գրանցման վերջնաժամկետն է 2026 թվականի հունիսի 30-ը:
Ամփոփագրերի ընդունման մասին կտեղեկացվի մինչև 2026 թվականի օգոստոսի 1-ը:
Գիտաժողովն անցկացվելու է անգլերենով, ուստի բոլոր ամփոփագրերը և հետազոտություններն անհրաժեշտ է ներկայացնել միայն անգլերենով։
2026 թվականի հոկտեմբերի 7-9 ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում կանցկացվի «Փոխակերպվող տնտեսություն. «կանաչ» վերափոխում, ինստիտուտների որակ և արժեքի ստեղծում» խորագրով միջազգային 3-րդ գիտաժողովը:
Գիտաժողովը կազմակերպվում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի և Տարածաշրջանային գիտության ակադեմիայի համագործակցության շրջանակում:
Գիտաժողովի նպատակն է ապահովել հարթակ նորարարական հետազոտությունների արդյունքների տարածման համար՝ խթանելով համագործակցությունը աշխարհի գիտակրթական տարբեր հաստատությունների հետազոտողների, պրակտիկ մասնագետների և քաղաքականություն մշակողների միջև:
Տնտեսությունները կանգնած են կառուցվածքային վերափոխումների անհրաժեշտության առաջ՝ պայմանավորված համաշխարհային «կանաչ» օրակարգի իրականացման, կլիմայական քաղաքականությունների խստացման, ինչպես նաև ինստիտուտների փոխակերպման և կառավարման մոդելների արդիականացման հրամայականով։ Այս մարտահրավերները պահանջում են զարգացման մոդելների, ինստիտուցիոնալ շրջանակների և արժեքի ստեղծման մեխանիզմների հիմնարար վերաիմաստավորում։
Գիտաժողովը նպատակ ունի ուսումնասիրելու, թե ինչ դեր ունեն ինստիտուտների բարեփոխումները, և ինչպես կարող են կառուցվածքային վերափոխումները, «կանաչ» տեխնոլոգիաներն ու կայուն զարգացման սկզբունքներն արդյունավետորեն ինտեգրվել ազգային և տարածաշրջանային զարգացման քաղաքականությունների մեջ և ապահովել ավելի մրցունակ, ներառական և կայուն տնտեսական միջավայր՝ վերաիմաստավորելով արժեքի ստեղծման մեխանիզմները։
Գիտաժողովի քննարկումների կենտրոնում արժեքի ստեղծման վերաիմաստավորումն է «կանաչ» անցման, թվային փոխակերպման և ինստիտուցիոնալ փոփոխությունների համատեքստում։
Վերլուծել ցածր ածխածնային և կլիմայի փոփոխությունների նկատմամբ կայուն զարգացման մոդելները, գնահատել «կանաչ» տնտեսության կառուցվածքի ձևավորման տնտեսական ազդեցությունները, հետազոտել կենսաբազմազանության ռազմավարությունները և գնահատել դրանց ազդեցությունը կայուն, բարձրորակ տնտեսական աճի, մրցունակության և տարածական հավասարակշռության վրա։
Ուսումնասիրել կայուն էկոհամակարգերի կառավարման և բնահենք լուծումների դերը շրջակա միջավայրի և սոցիալ-տնտեսական մարտահրավերների հաղթահարման գործում՝ բարձրացնելով էկոհամակարգերի դիմադրողականությունը, աջակցելով կլիմայի փոփոխության մեղմացմանը և հարմարվողականությանը, խթանելով ներառական և երկարաժամկետ տնտեսական զարգացում՝ շրջակա միջավայրի, ինստիտուցիոնալ և սոցիալական չափանիշների ինտեգրման միջոցով։
Ուսումնասիրել թվայնացված հանրային ծառայությունները, տվյալահենք կառավարման և ինստիտուտների գործունեության մեխանիզմների բարձրացման գործիքակազմը՝ բարելավվելով ինստիտուցիոնալ համակարգերը, ինչպես նաև ինստիտուցիոնալ համակարգերի արդիականացման դերը մակրոտնտեսական կայունության և տնտեսական զարգացման գործընթացում։
Ուսումնասիրել արժեքի ստեղծման մոդելների ազդեցությունը ներառական տնտեսական աճի վրա, բացահայտել արտադրողականության սահմանափակումները, սոցիալական և տարածքային անհավասարությունների խորացման պատճառները՝ համադրելով սոցիալ-տնտեսական, բնապահպանական և ինստիտուցիոնալ գործոնների փոխազդեցության վերլուծության արդյունքները։
Խրախուսել գիտական համայնքի, փորձագետների, քաղաքականություն մշակողների և ոլորտային մասնագետների միջև գործակցային կապերը՝ ուղղված գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների և դրանց արդյունավետ կառավարման հնարավորությունների բացահայտմանը:
ցածր ածխածնային աճի ռազմավարություններ և «կանաչ» անցում
շրջանաձև տնտեսության մոդելներ և կայուն ռեսուրսների կառավարում
կլիմայակայուն և կլիմայակենտրոն զարգացման մոդելներ
բնահենք լուծումներ, էկոհամակարգերի ծառայություններ և կլիմայի փոփոխություններին հարմարվողականություն
կենսաբազմազանության պահպանում և էկոհամակարգի ճկունություն
համապատասխանեցում ԵՄ-ի «կանաչ» համաձայնագրին, կենսաբազմազանության ռազմավարությանը և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին
ինստիտուտների բարեփոխումներ և թվային կառավարում
տվյալների վրա հիմնված հանրային կառավարում և հանրային ոլորտի նորարարություն
կարգավորման որակ և պետական հատվածի արդիականացում
կառուցվածքային փոխակերպումներ և արդյունաբերական քաղաքականություն
մակրոտնտեսական կայունություն, հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների կոորդինացում
կլիմայի, նորարարության և զարգացման քաղաքականությունների ինտեգրում
«կանաչ» ֆինանսներ, կլիմայական փոփոխությունների ֆինանսներ, բնապահպանական, սոցիալական և կառավարման ոլորտների ներդրումներ
հանրային–մասնավոր գործընկերություններ և ֆինանսական ինստիտուտների զարգացում
ռիսկերի կառավարում, ֆինանսական կայունություն և կայուն ներդրումների կառուցվածքներ
«կանաչ» բիզնեսի մոդելներ, կորպորատիվ կայունություն և բնապահպանական, սոցիալական և կառավարման ռազմավարություններ
նորարարական էկոհամակարգեր, տեխնոլոգիաների փոխանցում և ձեռնարկատիրություն
թվային–«կանաչ» վերափոխում ձեռնարկություններում և արժեշղթաներում
արժեքի ստեղծման մոդելներ, արտադրողականություն և մրցունակություն
մարդկային կապիտալի զարգացում և աշխատաշուկաներ
ռեգիոնալ մրցունակություն, տարածական անհավասարություններ և համախմբվածություն
Տնտեսագետ կադրերի պատրաստումը ԵՊՀ-ում սկսվել է դեռևս 1921 թվականից։ 1934 թվականին հիմնադրվել է որպես առանձին ֆակուլտետ, որը գործել է մինչև 1975 թվականը: 1975-1983 թվականներին տնտեսագետների պատրաստումը ԵՊՀ-ում ընդմիջվել է՝ կապված Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի հիմնադրման հետ: 1984 թվականին համալսարանում ֆակուլտետը վերաբացվել է «Տնտեսագիտական կիբեռնետիկա» անվանմամբ, 1991 թվականին վերանվանվել «Տնտեսագիտության ֆակուլետ», իսկ 2014 թվականին՝ «Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ»:
Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետը համալսարանի հնագույն ֆակուլտետներից մեկն է: Այն Հայաստանի և տարածաշրջանի ամենաբարձր վարկանիշ ունեցող ուսումնական հաստատություններից է:
Դեկան՝ տնտեսագիտության թեկնածու,
դոցենտ Կառլեն Խաչատրյան
Հասցե՝ ՀՀ, Երևան, 0025, Աբովյան 52
Հեռ.՝ (+374 60) 710 642, 76-42 (ներքին)
Էլհասցե՝ economics.conference@ysu.am